Posted in Մայրենի

Խորամանկ Բուրատինոն

Կար-չկար մի տղա… Պինոքիո-Բուրատինոն։ Չէ, ոչ թե նա, ում մասին պատմել էր

իտալացի գրող Կառլո Կոլոդին, ոչ էլ նա, ում մասին հեքիաթ էր գրել Ալեքսեյ Տոլստոյը։ Սա
բոլորովին այլ տղա էր։ Ճիշտ է, սա նույնպես փայտից էր սարքված, բայց, մեկ է, ուրիշ էր։ Եվ
նրան Կառլո հայրիկը չէր պատրաստել։ Նա ինքն էր իրեն սարքել։
Այս Բուրատինոն էլ, հեքիաթի նշանավոր փայտե մարդուկի նման, սիրում էր սուտ խոսել։
Եվ ամեն անգամ, երբ սուտ էր խոսում, նրա քիթն էլ էր երկարում։ Բայց, մեկ է, սա ուրիշ
Բուրատինո էր։ Մանավանդ, որ երբ նրա քիթը երկարում էր, նա չէր վախենում,լաց չէր լինում և օգնության չէր կանչում։ Նա վերցնում էր դանակը կամ սղոցը և շատ հանգիստ կտրում էր քթի
ավելորդ մասը։ Չէ՞ որ նա փայտից էր, դրա համար էլ ամենևին ցավ չէր զգում։ Բայց քանի որ նա
բավականին հաճախ էր սուտ խոսում, նույնիսկ շատ հաճախ, շուտով նրա տանը քթի ծայրից
կտրված բազմաթիվ փայտե կտորներ հավաքվեցին։
– Շատ լավ է,- որոշեց նա,- կարծում եմ կբավարարի կահույք սարքելու համար։ Ես ինքս
կպատրաստեմ և ատաղձագործին էլ փող չեմ տա։
Ասաց ու արեց։ Բուրատինոն մի լավ չարչարվեց և նրա տանը հայտնվեցին մահճակալ,
սեղան, պահարան, աթոռներ, գրադարակներ, նստարաններ։ Վերջում, երբ ցանկանում էր
հեռուստացույցի համար մի պահարանիկ սարքել, տեսավ, որ փայտը չի բավականացնում։
– Ոչինչ,- որոշեց նա,- պետք է միայն մեկ անգամ սուտ խոսել։
Նա դուրս վազեց փողոց և փնտրեց, թե ում կարող է ինչ-որ սուտ ասել։ Մեկ էլ տեսավ մի
գյուղացու։
– Բարի օր,- ողջունեց նրան Բուրատինոն։- Իսկ գիտե՞ք, որ Ձեր բախտը կարգին բերել է։
– Ի՞մ բախտը, ինչպե՞ս։
– Դեռ չգիտե՞ք։ Դուք ախր վիճակախաղի տոմսով հարյուր միլիոն եք շահել։ Այդ մասին
հենց նոր ռադիոյով ասացին։
– Չի՜ կարող պատահել։
– Ո՞նց թե՝ չի կարող պատահել… Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
– Ռոբերտո Բիզլունգի։
– Դե հա, տեսնո՞ւմ եք, ռադիոյով հենց Ձեր անունն ասացին՝ Ռոբերտո Բիզլունգի։ Իսկ Դուք
ինչո՞վ եք զբաղվում։
– Գյուցաղի եմ, հող եմ վարում…
– Ուրեմն կասկած չկա, հենց Դուք եք շահել հարյուր միլիոնը։ Շնորհավորո՜ւմ եմ…
– Շնորհակալ եմ, շնորհակալ եմ…
Սինյոր Բիզլունգին գլուխը կորցրել էր այս նորությունից, շատ էր հուզվել ու մտավ
մոտակա սրճարան, որ ջուր խմի։ Հանկարծ գլխի ընկավ, որ ախր կյանքում ոչ մի անգամ
վիճակախաղի տոմս չի գնել, ուրեմն ինչ-որ բան սխալ է։
Իսկ Բուրատինոն վերադարձավ տուն։ Նա շատ գոհ էր իր խորամանկությունից, քանի որ
քիթը երկարել էր ճիշտ այնքան, որքան պետք էր պահարանիկի ոտքը սարքելու համար։ Նա
կտրեց անհրաժեշտ կտորը, մաքրեց հարթաթղթով և մեխեց։ Ահա և պատրաստ է, հրաշալի
պահարանիկ ստացվեց։ Եթե ուզենաս այսպիսի մի բան գնել, ահագին փող պիտի տաս,
համարյա քսան հազար լիր։ Վատ չէր, ահագին փող տնտեսեց։ Իր տան համար կահ-կարասի
պատրաստելուց հետո Բուրատինոն որոշեց առևտրով զբաղվել։
– Շինանյութ կվաճառեմ և կհարստանամ։
Իսկապես, նա այնքան էր վարժվել ամեն տեսակ ստեր հորինելուն և աջուձախ խաբելուն,
որ շատ շուտով փայտե շինանյութի մի մեծ պահեստ կառուցեց, որտեղ աշխատում էին հարյուր
բանվոր և հաշիվներ գրող տասներկու հաշվապահ։ Նա գնեց նաև չորս ավտոմեքենա և երկու
ավտոգնացք, որոնք պետք էին ոչ թե զբոսնելու, այլ քթի կտորները տեղափոխելու համար։ Նա
դրանք նույնիսկ արտասահման՝ Ֆրանսիա և Շոտլանդիա էր ուղարկում։
Եվ նա գնալով ավելի ու ավելի շատ սկսեց խաբել։ Եվ նրա քիթը չէր հոգնում աճելուց։
Բուրատինոն ավելի ու ավելի էր հարստանում։ Հիմա նրա պահեստում երեք հազար հինգ
հարյուր բանվոր էր աշխատում, իսկ հաշիվները գրում էին չորս հարյուր քսան հաշվապահ։
Բայց, ցավոք սրտի, անդադար ստելու պատճառով Բուրատինոյի երևակայությունը
սպառվեց։ Որևէ սուտ կամ անհավանական պատմություն հորինելու համար նա հիմա ստիպված
էր թաքուն ականջ դնել, թե ինչպես են ստում ուրիշները և կրկնել նրանց՝ թե՛ մեծերի, թե՛
երեխաների հորինածները… Բայց դրանք, որպես կանոն, շատ փոքրիկ ստեր էին, որոնցից քիթը
ընդամենը մի քանի սանտիմետր էր աճում։
Այդ ժամանակ Բուրատինոն որոշեց հուշարար վարձել։ Նոր աշխատակիցն ամբողջ օրը
նստում էր գրասենյակում, տարբեր անհավանական բաներ էր հորինում, գրի էր առնում թղթի
վրա և տալիս տիրոջը.
– Ասացե՛ք, որ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել եք Դուք, ոչ թե Միքելանջելոն։
– Ասացե՛ք, որ Ֆորլիմպոպոլի քաղաքն անիվների վրա է կանգնած և կարող է
ճանապարհորդել։
– Ասացե՛ք, որ մի անգամ հայտնվել եք Հյուսիսային բևեռում, Երկրագնդի մեջ անցք եք
բացել և հասել Հարավային բևեռ։
Հուշարարը վատ չէր վաստակում այս ստերի շնորհիվ, բայց ստելու այս անդադար
վարժանքներից երեկոյան գլուխը սկսում էր ուժեղ ցավել։
– Ասացե՛ք, որ Մոնբլան սարը ձեր հորաքույրն է։
– … որ փղերը ոչ թե կանգնած կամ պառկած են քնում, այլ՝ կնճիթի վրա կանգնած։
– … որ Պո գետը հոգնել է Ադրիատիկ ծովը թափվելուց և ցանկանում է Հնդկական
օվկիանոսը նետվել։

Հիմա, երբ շատ հարուստ էր դարձել, Բուրատինոն արդեն ոչ թե ինքն էր կտրում քթի ծայրը,
այլ նշանավոր հյուսն վարպետները։ Դրա համար նրանք սպիտակ ձեռնոցներ էին դնում և
կտրում էին ոսկե սղոցով։
Տերը նրանց կրկնակի էր վճարում. Նախ՝ աշխատանքի, ապա՝ լռելու համար, որ ոչ մեկին
չպատմեն իր զարմանալի քթի մասին։ Իսկ երբ օրը շատ հաջող էր լինում, Բուրատինոն նրանց
նույնիսկ մի բաժակ հանքային ջուր էր հյուրասիրում։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը:                                                        ատաղձագործ,տնտեսեց,կահ-կարասի,հուշարար,աշխատակից,վաստակում,հյուսն:
  2. Ջ․ Ռոդարիի «Խորամանկ Բուրատինոն» հեքիաթում երեք ավարտ գտի՛ր:
  3. Տեքստից դուրս գրի՛ր հինգ հատ հարցական և հինգ հատ հրմայական նախադասություն։                                                                                                                 – Ի՞մ բախտը, ինչպե՞ս։
    – Դեռ չգիտե՞ք։
    – Ո՞նց թե՝ չի կարող պատահել… Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
    – Դե հա, տեսնո՞ւմ եք, ռադիոյով հենց Ձեր անունն ասացին՝ Ռոբերտո Բիզլունգի։ Իսկ Դուքինչո՞վ եք զբաղվում։                                                                                                         – Ասացե՛ք, որ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել եք Դուք, ոչ թե Միքելանջելոն։
    – Ասացե՛ք, որ Ֆորլիմպոպոլի քաղաքն անիվների վրա է կանգնած և կարող է
    ճանապարհորդել։
    – Ասացե՛ք, որ մի անգամ հայտնվել եք Հյուսիսային բևեռում, Երկրագնդի մեջ անցք եք
    բացել և հասել Հարավային բևեռ։
    – Ասացե՛ք, որ Մոնբլան սարը ձեր հորաքույրն է։
  4. Բնութագրի՛ր Բուրատինոյին։                                                                                                 սուտասան,Խորամանկ,փայտե,հարուստ,հյուսն
  5. Նկարագրի՛ր Բուրատինոյին։
Posted in Մայրենի

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

սնուցած-կերակրած

Արյունարբու-արնախում,դաժան

2. Ամենասիրելի թռչնիդ մասին տեղեկություններ գրի՛ր։

Կոլիբրին ջրածիծառների ընտանիքի կարգին: Այդ կարգին են դասվում մանր թռչունները: Դրանք աշխարհի ամենափոքր թռչուններն են (5,7 սմ չափերով և 1,6 գ կշռով): Միևնույն ժամանակ գոյություն ունեն ավելի մեծ չափերի կոլիբրիներ (մինչև 21,6 սմ երկարությամբ, մինչև 20 գ կշռով):

Կոլիբրիի ամենափոքր տեսակը կոլիբրի-իշամեղուն է (Mellisuga helenae) տարածված է Կուբայում, գրեթե 7 սմ երկարությամբ և 2 գ կշռով:

Ամենախոշոր տեսակը՝ հսկայական կոլիբրին (Patagona gigas), ունի ուղիղ երկար կտուց և ճյուղավորված պոչ, վերևում բաց-շագանակագույն գույնի է, կանաչ փայլով, ներքևում կարմրա-շագանակագույն գույնի է, մոխրագույն և դեղին պոչավերևով, որն ունի 21,6 սմ երկարությամբ: Մեծամասնությամբ տարածված է Հարավային Ամերիկայի արևմտյան երկրների մեծ մասում, հանդիպում են նաև 4000-5000 մ բարձրության վրա:

3․Բանաստեղծության միջից դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմոնիշները։

շյուղ-ծուղ

բույն-տուն

վերադարձին-հետ գալ

ձագերին-երեխաներ

հափշտակեց-խլեց

4․Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություն գտնել համացանցից։

Ծիծեռնակ, պատկերազարդ մանկական ամսագիր նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար։ ՀԼԿԵՄ Կենտկոմի և Համամիութենական պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի հրատարակություն։ Լույս է տեսնում 1978 թվականից Երևանում (1965-1977 թվականներին Պիոներ ամսագրի ամենամսյա հավելվածն էր։ Խմբագիրներ՝ Մ. Հարությունյան, Ա. Սահինյան, Ժ. Մադոյան (1978 թվականից), Էդվարդ Միլիտոնյան 1982~1992, Անուշ Վարդանյան 1992:

Հանդեսի նպատակն է երեխաներին դաստիարակել հայրենասիրության, ինտերնացիոնալիզմի, ընկերասիրության ոգով, սեր արթնացնել ուսման, մայրենի լեզվի, աշխատանքի, արհեստների, արվեստի ու գրականության, սպորտի նկատմամբ։ Տպագրում է չափածո և արձակ թարգմանական գործեր։ Մանուկների համար գրած ստեղծագործություններով թղթակցել են հայ խորհրդային գրողները։ Ծիծեռնակ ամսագիրը խորհրդային Հայաստանի առաջին մանկական պատկերազարդ ամսագիրն է, որ հրատարակվել է 1929 թ Երևանում սկզբնական «Հոկտեմբերիկ» անվանումով։ Նրա էջերում տպագրվում էին Թումանյանի, Աղայանի, Չարենցի, Խնկոյանի, էլի շատ-շատ անվանի բանաստեղծների ու գրողների գործերը։ 1941-1945 թթ հայրենական պատերազմը ընդհատեց «Հոկտեմբերիկի» մեղեդին։ Խմբագրության ողջ անձնակազմը մեկնեց ռազմաճակատ։ Հինգ տարի անց այն վերահրատարակվեց, իսկ 1965-ից կոչվեց «Ծիծեռնակ»։ Ամսագիրը հրատարակվեց ավելի գունեղ, նոր հեղինակներով և հետաքրքրաշարժ ու զվարճալի պատմություններով և առաջարկություններով։«Ծիծեռնակի» առաջին խմբագիրը եղել է Ժենյա Մադոյանը։ Այսօր շատ անվանի նկարիչներ, բանաստեղծներ ու գրողներ իրենց ստեղծագործական առաջին քայլերը սկսել են «Ծիծեռնակից»։ Ամսագիրը չի մոռացել նաև իր փոքրիկ ընթերցողներին և մշտապես տպագրել է նրանց լավագույն ստեղծագործությունները։

5․Փորձի՛ր պատմելով գրել բանաստեղծությունը։

Բանաստեղ ծությունը այն մասին է, որ մի ծիծեռնակ է լինում,նա ամեն  անգամ բույն է շինում, բայց միշտ քանդվում է:

6․ Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

ծիծեռնակ

Posted in Ուսումնական ճամփորդություն

Ճանաչենք Հայաստանի գյուղերը Ճամփորդություն

Մենք շաբաթ օրը դասարանով  գնացինք ճամփորդության՝ Արագածոտնի մարզ: Մենք այցելեցինք Հարթավան ,Եղիպտրուշ  և Ուշի։  Առաջին տեղը, որ մենք գնացինք դա Հարթավանն էր, որտեղ մենք մեր բերած քաղցրավենիքները կերանք և հյուրասիրեցինք, հետո  այցելեցինք Աստվածընկալ եկեղեցի: Այնտեղ մոմ վառեցինք: Գնացինք Եղիպտրուշ եկեղեցի, այնտեղ մոմ վառեցինք: Եղիպտրուշ եկեղեցու դռան վրա կային անցքեր որտեղ պետք է փոքր քարեր նետել: Երբ գնացինք Ուշի՝ այնտեղ մենք խաղացինք և հանգստացանք:

Posted in Մայրենի

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

անգութ,մարագներ,հերկել,

 

2.Կարմիրով նշված բառերի հոմանիշները գտի՛ր:

անգութ– անսիրտ

կոտորում – տանջանք

պահպանում– պահել

մանուկներ– երեխաներ

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պամի՛ր:

Որ պետք չի միայն  մեծ բաներին ուշադրություն դարցնել այն նաև մանր բաներին էլ ուշադրություն դարձնեն:

4. Paint ծրագրով նկարի՛ր  առակը և տեղադրի՛ր բլոգում:

Posted in Մայրենի

Եղիպատրուշ գյուղ

Եղիպատրուշ (Մռավյան), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։ Գյուղը գտնվում է Ապարանից մոտ 15 կմ հարավ, Ապարանի ջրամբարի հարավարևելյան մասում, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ մոտ 10 կմ։ Տները քարաշեն են։ Խմելու ջուրը սառնորակ է, բերված մոտակա լեռան լանջից՝ 5 կմ հեռավորությունից։յուղը հազարամյակների պատմություն ունի։

Եղիպատրուշ եկեղեցի

696 թվականին այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին։ Գահակալել է 775-788 թվականներին։ 13-րդ դարի սկզբներին այստեղ շինարարական գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը՝ Վաչուտյանները։ Քուրդ Ա Վաչուտյանը և իր կին Դսեղի Գրիգոր Մամիկոնյան-Համազասպյանի դուստր Խորիշահ իշխանուհին կառուցել են Թորոս Թորամանյանի բնորոշմամբ ժամանակաշրջանի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և գավիթը։

РУБРИКА:
Posted in Մայրենի

Զատիկ

Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում և ԱՄՆ-ում Քրիստոսի Հարության խորհրդանիշը զատկական ճագարն է:

Պատմաբանների կարծիքով զատկական ճագարը գալիս է 13-րդ դարից, նախաքրիստոնեական Գերմանիայից, որտեղ մարդիկ այլ աստվածների և աստվածուհիների թվում պաշտում էին նաև գարնան, լուսաբացի և պտղաբերության աստվածուհի Էոստրային կամ Օստարային, ում խորհրդանիշը ճագարն էր: Համարվում է, որ ճագարը տանում է Էոստրայի լամպը:
Զատկական ճագարի մասին առասպելն առաջին անգամ փաստացի հիշատակվել է 16-րդ դարում: Ձվեր ածող և դրանք այգում թաքցնող ճագարի մասին առաջին պատմությունը հրապարակվել է 1680թ.: Այսօր զատկական ճագարի տոնը՝ “Osterhase”-ն, գերմանացի մանուկների համար նույնքան սպասված է, որքան Ս. Ծննդյան տոնը: Առաջինը գերմանացի և գերմանախոս եվրոպացի վերաբնակիչները 17-րդ դարի վերջում և 18-րդ դարի սկզբում ԱՄՆ-ում տարածեցին զատկական ճագարի մասին առասպելը և մանուկներին շաքարային մարցիպանից (մաստիկայից) կամ շոկոլադից պատրաստված ճագարներ նվիրելու ավանդույթը:

Զատկական ճագարի մասին առասպելն առաջին անգամ հրապարակվեց 1680թ.: Դա տարօրինակ պատմություն էր ձվեր ածող և դրանք այգում թաքցնող ճագարի մասին, և չնայած անհեթեթությանը՝ առասպելը, ինչպես նաև շաքարային մարցիպանից կամ շոկոլադից պատրաստված ճագարներ նվիրելու ավանդույթը, հիմնավորվեցին:
1991թ. Մանֆրեդ Կլաուդը Մյունխենում հիմնեց զատկական ճագարի թանգարան, որտեղ ներկայացված էին 1000-ից ավելի փայտե, ճենապակե, խեցեգործ, կտորից, շաքարից ու մեղրամոմից պատրաստված ճագարներ, նաև դրանց պատրաստման կաղապարներ և այլն: 2005թ. Մանֆրեդ Կլաուդի մահից հետո թանգարանը փակվեց:

Յուրաքանչյուր ազգի մոտ ձևավորվել են տոնական հյուրասիրությունների սեփական ավանդույթները: Գերմանիայում Զատիկը շատ սիրված տոն է: Տոնական կերպարը ձվեր ածող ճագարն է: Սովորաբար ծնողները զատկական ձվերը թաքցնում են այգում, իսկ առավոտյան մանուկները փնտրում են դրանք: Մանուկներին անպայման նվիրում են քաղցրավենիք, խաղալիք և պարտադիր շոկոլադե զատկական ձու: Մեծահասակները ևս նվերներ են փոխանակում՝ ամենից հաճախ գառան ձև ունեցող լիմոնային կարկանդակի տեսքով՝ ի նշանավորում Հիսուս Քրիստոսի զոհաբերության:

Մեծ Բրիտանիայում Զատիկը շոկոլադի իսկական տոն է: Թե խոշոր կորպորացիաները և թե շոկոլադ կամ հրուշակեղեն արտադրող փոքր ֆաբրիկաները Զատկի առթիվ պատրաստում են հնարավոր բոլոր տեսակների, չափերի և բազմազան լցոնով շոկոլադե ձվերի մեծ տեսականի: Շոկոլադե ձվերը նվիրում են թե մանուկներին և թե մեծահասակներին, դրանք ամենասիրված նվերներն են:

Իսլանդիայում ևս զատկական ձվերն ամենաավանդական նվերներն են: Հաճախ նվիրում են շոկոլադե ձվեր, սակայն ակտուալ են նաև հավի ձվերը՝ ներկված բնական ներկերով, առավել հաճախ՝ սոխի կճեպով, գագաթին ամրացված զվարճալի փոքրիկ ճուտիկ՝ զարթոնքի և նոր կյանքի խորհրդանիշը: Սակայն զատկական գլխավոր նվերը բացիկն է կամ թերթիկը, որի վրա գրվում է որևէ իմաստուն միտք, թևավոր խոսք կամ մեջբերում Աստվածաշնչից: Նմանատիպ նվերը ենթադրում է հոգեկան նրբազգացություն և անհատական մոտեցում ստացողին, քանի որ ինչ-որ մեկին կարող է հույս ներշնչել, մյուսին՝ ոգևորել, երրորդին հանգստացնել, վստահություն ներշնչել կամ էլ խորհելու առիթ տալ:

Ֆրանսիայում քիչ ուշադրություն են դարձնում ձվերի նկարազարդմանը, փոխարենը բոլորը խոսում են զանգակների մասին: Այդ օրն ամենուր ղողանջում են զանգերը՝ խորհրդանշելով զատկական ուրախությունը: Գյուղական վայրերում ծնողները ծառերի վրա թռչնաբներ են տեղադրում և այնտեղ դնում շոկոլադե ձվեր, որպեսզի երեխաները գտնեն: Ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Ֆրանսիայում Զատիկը շոկոլադի տոն է: Շատ սիրված են շոկոլոդե դրամները, որոնք նվիրում են թե մանուկներին և թե փոքրահասակներին՝ մաղթելով տվյալ տարում բարեկեցիկ կյանք:

Ասիայում ևս Զատիկն ամենասիրելի տոներից մեկն է: Ինդոնեզիայում մարդիկ միմյանց ուղարկում են զատկական բացիկներ, հանդիպելիս նվիրում զատկական ձվեր: Այնտեղ մարդիկ ոչ միայն ներկում են ձվերը, այլև զարդարում խխունջների փշրանքներով՝ ստանալով շատ գեղեցիկ և արտասովոր պատկեր:

Բուլղարիայում ներկած ձվերը դնում են զատկական մեծ հացի շուրջը: Բուլղարներն իրենց զատկական ձվերով այնքան են հարվածում մյուսների ձվերին, մինչև ձուն ճաքի կամ կոտրվի, և միմյանց բարեմաղթանք են հղում: Ամենահաջողակը համարվում է նա, ում ձուն ամենից երկարն է ամբողջական մնում:

Շվեդիայում մարդիկ տները զարդարում են դեղին, կանաչ և սպիտակ զատկական ծաղկանոցներով, ամենուր դնում դեղին ճուտիկներ՝ գունավոր փետուրե շրջանակների մեջ: Շվեդները զատկին ուտում են նույն կերակուրները, ինչ Ս. Ծննդյան տոնին, սակայն ավելի մեծ ուշադրություն են դարձնում կոնֆետներին և այլ քաղցրավենիքի:

Մեքսիկայում զատկական տոները շարունակվում են շուրջ երկու շաբաթ և կրում ժողովրդական տոնախմբության բնույթ: Ավագ ուրբաթ տեղի է ունենում թատերականացված երկու երթ: Օրվա առաջին կեսին շքերթը խորհրդանշում է այն պահը, երբ հռոմեացի զինվորները Հիսուսին բերոմ են խաչելության վայր: Օրվա երկրորդ կեսին տեղի է ունենում խաչելության մռայլ, լուռ երթը: