Posted in Ֆիզիկա

Դաս 30. (25.04-28.04)

§52.Շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

1. Ինչի՞ համար է ծախսվում եռացող հեղուկին տրվող էներգիան:

Եռացող հեղուկին մատակարարվող էներգիան օգտագործվում է հեղուկի մոլեկուլների միջև միջմոլեկուլային ուժերը հաղթահարելու և այն գազի կամ գոլորշու վերածելու համար։

2. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման ջերմություն:

Գոլորշացման ջերմությունը ջերմային էներգիայի քանակն է, որն անհրաժեշտ է նյութի տվյալ քանակությունը հեղուկ վիճակից գազի վիճակի փոխակերպելու համար մշտական ջերմաստիճանի և ճնշման դեպքում:

3. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Գոլորշացման հատուկ ջերմությունը ջերմային էներգիայի քանակությունն է, որն անհրաժեշտ է նյութի միավոր զանգվածը եռման կետում գոլորշիացնելու համար:

4. Ո՞րն է շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը միավորների ՄՀ-ում:

Գոլորշացման հատուկ ջերմության միավորը ջոուլն է մեկ կիլոգրամի համար (Ջ/կգ):

5. Ի՞նչ է նշանակում «սպիրտի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը 9-105 Ջ/կգ է» արտահայտությունը:

«Ալկոհոլի գոլորշիացման հատուկ ջերմությունը 9-105 Ջ/կգ է» արտահայտությունը նշանակում է, որ մեկ կիլոգրամ ալկոհոլը եռման կետում գոլորշիացնելու համար պահանջվում է 9-105 ջոուլ էներգիա։

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ Է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար:

Եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու վերածելու համար անհրաժեշտ ջերմության քանակը կարելի է հաշվարկել Q = mL բանաձևով, որտեղ Q-ը պահանջվող ջերմային էներգիան է, m-ը գոլորշիացող հեղուկի զանգվածն է, իսկ L-ը գոլորշիացման հատուկ ջերմությունն է: հեղուկից։

7. Ինչպե՞ս կարելի է փորձով ցույց տալ, որ գոլորշու խտացման ժամանակ էներգիա է անջատվում:

Գոլորշի խտացման ժամանակ էներգիայի արտազատումը կարող է փորձնականորեն ցուցադրվել՝ թույլ տալով գոլորշու խտանալ սառը մակերեսի վրա, օրինակ՝ մետաղյա ափսեի կամ պատուհանի վրա։ Մակերեւույթի ջերմաստիճանը կբարձրանա, քանի որ խտացման գործընթացում ջերմություն է արձակվում:

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա` 100 °C ջերմաստիճանի ջուրը, թե՞ դրա- նից ստացված 100 °C ջերմաստիճանի գոլորշին:

Դիոնացված գոլորշին 100 °C ջերմաստիճանում ավելի մեծ ներքին էներգիա ունի, քան ջուրը 100 °C ջերմաստիճանում, քանի որ այն ունի գոլորշիացման ավելի բարձր թաքնված ջերմություն: Սա նշանակում է, որ գոլորշին նորից ջրի վերածելու համար ավելի շատ էներգիա է պահանջվում, քան ջուրը 0°C-ից մինչև 100°C տաքացնելու համար:

9. Ինչու՞ մթնոլորտում ջրի գոլորշու խտացումն անձրևի կաթիլների կամ ձյան տեսքով հան- գեցնում է օդի տաքացման:

Ջրային գոլորշին մթնոլորտում խտանում է անձրեւի կամ ձյան տեսքով, երբ շփվում է սառը օդի հետ: Կոնդենսացիայի գործընթացն ազատում է ջերմային էներգիան, որը տաքացնում է շրջակա օդը:

10. Ինչու՞ սենյակի հատակը լվանալուց հետո սառնություն է զգացվում։

Սենյակի հատակը լվանալուց հետո մարդը կարող է ցուրտ զգալ, քանի որ հատակի ջուրը գոլորշիացվի և կսառչի սենյակի օդը գոլորշիացման հովացման գործընթացում:

Posted in Հայոց լեզու

25.04.23

  1. Գործնական աշխատանք

Առօրյա, թռչորս, ողորկ, բարձրակ, անդորր, անօրինակ, անօգուտ, որբանոց, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ, օվկիանոս,  հոգս,  կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմորեն, արագոտն, առօրեական, վաղօրդյան, որմիզդուխտ, օրըստօրե, ով, չօգնել, այսօր, պարզորոշ, հոդս ցնդել, արփիազօծ, հիմնովին, եղբորորդի, ոտանավոր, զօրուգիշեր, լացուկոծ, քեռորդի, նորօրյա, հատորյակ, վաղօրոք, արջաորս, սևորակ, ակնաջօղ:

2.Ըստ անհրաժեշտության լրացնե՛լ  բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Ազնվամորին (մոռ) վար….ազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ
բար….րությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տեր….ները բարդ են՝ եռամասնյա,
վեր….ից գրեթ…. մերկ ու կանաչ, ներք….ից՝ թաղի….անման ու սպիտակավուն։
Ծա….կաբույլը ո….կույզ է, ծա….կաթերթիկները սպիտակ են, պտուղը
բազմակորիզավոր է։ Բույսը ծա….կում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-
օգոստոս ամիսներին։ Ձմե….ելուց հետո բերք է տալիս մի….այն երկրորդ տարում
ու չորանում ե….որդ տարում։
Դեռ….ս հին հույներն ու հռոմ….ացիներն անտառից հավաքած ազնվամորու
պտուղներն օ….տագործել են ոչ մի….այն ուտելու, այլ…. բ….ժական
նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտ….ն
ժամերին ը….պել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված
խոշապ։

բ) Հայրենական ժողովր….ական բժշկության մե…. ազնվամորու պտուղների
թուրմը լայն….րեն կի….առվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությու….երի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդա….տի,
սակավար….նության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օ….տագործվում են
նա…. մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հար….ածությունից
սթա….եցնելու նպատակներով։
Հայկական ժողովր….ական բժշկության մե…. ազնվամորու պտուղները լայն
կի….առում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝
օ….ի կծածի դեպքերում։

3.Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների։

Սիրելի՛ ուսուցիչ, Ձեզ․․․Ձեր խոնարհ աշակերտը․ հնարավոր է՝․․․լինեք ինձ՝ ․․․ մեկին, բայց ես չեմ կարող․․․ Ձեր բարի խորհուրդներին ու մեղմ ժպիտը։ (հազարավոր, մոռանալ, գրել, հիշել)

Գառների քաղցր ․․․սովոր, ալ ու ալվան ծաղիկներով․․․մեր սարերը այնպես էին ամայացել, այնպիսի թախծոտ լռություն․․․այդ ․․․, որ սիրտս լցվեց։ (զարդարել, մայուն, կողմ, տիրել)

Մեսրոպ Մաշտոցի․․․՝ Կորյունը, «Վարք Մաշտոցի» գրքով ապագա ․․․ հանձնեց իր ․․․ կյանքի ու ․․․պատմությունը։ (ուսուցիչ, սերունդ, գործունեություն, աշակերտ)

4.Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների:

  1. Եվ … հայացքը՝ նայեց…՝ արշալույսի մեջ թաթախուն, … մեջ … թռչուններին:
  2. (Ճախրել, շրջել, երկինք, կապույտ)
  3. Խորշոմած ճակատը սեղմած …, ձեռքերը … մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ … առջև և սպասեց դրա …:
  4. (Բացել, ծունկ, դուռ,հյուսել):
  5. Ի վերջո կըմբռնի, որ … դուրս ելնել,այլապես պիտի … և … պատերի ու … ծանր գերանների տակ:
  6. ( թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել):
  7. Զարմացած էր, որ Լիլիթին … վայրկյանից սիրտը լցվել էր մի քաղցր …, և այդ … սկսած՝ դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ …:
  8. (Տեսնել, օր, դառնալ, զգացում):
  9. Ադամը, … ծանր զամբյուղով,… հևիհև … լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր …:
  10. (Հասնել, բեռնավորել, սիրելի, վերջալույս):
Posted in Քիմիա

Ամփոփիչ աշխատանք

  1. Որոշե՛ք տարրեի զագվածային բաժինը մանգանի (VII) օքսիդում:
    Mn-54,9
  2. Ի՞նչ նյութեր են ստացվում N205, BaO Li2O օքսիդների և ջրի փոխազդեցությունից:
    N2O5-2NO2+O3=N2O5+O2″
    BaO-Ba+O2=BaO+CO2″
    Li2O-4Li+O2=2Li2O
  3. Ի՞նչ եք հասկանում տարրի օքսիդացման աստիճան ասելով:
    Տարրի օքսիդացման աստիճանը պայմանական այն լիցքն է, որը քիմիական միացության մոլեկուլում վերագրվում է ատոմին ենթադրելով, թե միացությունը կազմված է միայն իոններից:
  4. Ինչպե՞ս է գրառվում օքսիդացման աստիճանը:
    Օքսիդացման աստիճանը գրառվում է արաբական թվանշանով, դրվում է քիմիական նշանի վերևում, սկզբից գրվում է + կամ –, ապա լիցքի թվային արժեքը:
  5. Թվարկե ՛ք հաստատուն օքսիդացման աստիճան ունեցող տարրերը:
    Թթվածին, նատրիում, ֆտոր, ալյումինիում, ծծումբ, ցինկ, ածխածին, ջրածին
  6. Որքա՞ն է թթվածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը թթվածնի պարզ նյությում:
    Վալենտականությունը երկվալենտ է 
    Օքսիդացման աստիճանը -2
  7. Որքա՞ն է 1 ատոմ ծծմբի զանգվածը (գ).
    1) 16
    2) 32
    3) 5,312*10-23
    4) 1,66*10-27
  8. Ինչի՞ է հավասար երկաթի կոլչեդանի (FeS2) հարաբերական մոլեկուլային զանգվածը.
    120
  9. Տրված միացություններից՝ MgSO4, CaSO4, BaSO4, SrSO4, որո՞ւմ է ծծմբի զանգվածային բաժինն ամենամեծը.
    MgSO4
  10. Որոշե՛լ օքսիդացման աստիճանը միացությունում գտնվող տարրերի.
    ա. CuO
    բ. NaOH
    գ. LiH
    դ. SiO2
Posted in Գրականություն

Ղազարոս Աղայան. ,,Մանկական աշխարհայացք կամ լույս ու մութ աշխարհները,,

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք` ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

– Աշտարակը չի եղել բարձր,– ծաղրեց նրան մի ուրիշը,– այլ՝ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

– Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել, այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխեքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

– Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատի՛կ, թող դիպչեր, էլի ետ վայր ընկներ,– հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

– Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և Աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել, կարծեմ։

– Հիմա՛ պատմիր, տատի՜կ, հիմա՛ պատմիր,– աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…* * *Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում, նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ, ակնոցը քթին դրած, երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ՝ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի՝ հարսները լա՞վ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե՞ ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե։* * *

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,– շարունակեց տատիկը։– Երկնքից լսվում էր Աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը, պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը,— ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ Աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ՝ զրկված այն երջանկությունից»։* * *

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ- որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ -որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ՝ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ[1] և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

Վիշապի գլխավերևը նոր արդեն մի ծառից կապել էին թագավորի աղջկանը, որին պիտի կուլ տար վիշապը մի քանի րոպեից հետո։ Աղջիկն արդեն մեռելի գույն էր ստացել։ Գուրգենը մոտեցավ նրան, կապերը արձակեց և սիրտ տվավ, որ չվախենա։ Թուրը ձեռին մոտեցավ վիշապին և այնպիսի մի հարված տվավ նրա վզին, որ վիշապը երկու ահագին կտոր դարձավ, իսկ լիճը՝ արյան ծով։ Թագավորի աղջիկը ձեռքը թաթախեց արյան մեջ և, Գուրգենի մեջքին նշան դնելով, ինքը վազեց տուն, որ թագավորին հայտնե եղելությունը։ Հավաքվեցան բոլոր քաղաքացիք և քառասուն ջուխտ գոմշով հազիվ կարողացան ամեհի գազանի լեշը դուրս քարշել այնտեղից և մաքրել աղբյուրը։

Թագավորն ուզեց վարձատրել Գուրգենին, և մունետիկ ձգեց քաղաքի մեջ, որ փնտրեն նրան և բերեն, և գտան նրան՝ թագավորի աղջկա դրած նշանով։

Թագավորն ասաց Գուրգենին. «Դու, որ փրկեցիր ինձ և իմ ժողովրդին չար վիշապի գերությունից, այսօր դո՛ւ ես մեր տերը և թագավորը, ուզիր իմ աղջիկս և իմ տեղ թագավոր եղիր»։

Գուրգենը պատասխանեց. «Ես այս երկրիցը չեմ. ես Լույս աշխարհքիցն եմ ընկել այստեղ»,– և սկսեց պատմել իր գլխի անցքը և հետո ավելացրեց. «Եթե կարողանաք ինձ Լույս աշխարհք գցել կրկին՝ ես ուրիշ բան չեմ ուզիլ ձեզանից»։

Թագավորն ասաց. «Այդ անհնարին բան է. Լույս աշխարհքը շատ և շատ բարձր է մեզանից, ո՞վ կարող է քեզ վեր թռցնել և տանել այնտեղ»։

Գուրգենը ասաց. «Ինչպես լինի, ես պետք է վեր բարձրանամ, քո առաջարկությունը ես ընդունել կարող չեմ»։

Թագավորն ասաց. «Դո՛ւ գիտես, բայց որ չկարծես, թե՝ ես ընդդեմ եմ քո գնալուն, ես կժողովեմ իմ աշխարհի բոլոր գիտուններին, թող նրանք մեզ ասեն, թե՝ արդյոք մի հնար կա՞ վեր բարձրանալու։ Եվ մինչ այդ, իմ իշխանությունը և բոլոր հարստությունս քե՛զ եմ հանձնում»…

Թագավորը ժողովեց իր բոլոր աստղաբաշխներին, իմաստուններին և հայտնեց նրանց Գուրգենի ցանկությունը։ Նրանք ասացին, թե՝ հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…

Այսպես Գուրգենը մնաց Մութ աշխարհքում մոլորված։ Սկսեց պտտել զանազան տեղեր, հարցուփորձ անել և ոչ մի տեղից մի դուռը չգտավ վեր բարձրանալու։

Մեկ օր դուրս էր եկել որսորդության։ Շատ ման գալուց հոգնելով՝ նստեց մի հսկայական ծառի տակ, որ փոքո-ինչ հանգստանա, մեկ էլ մի ծվծվոց լսեց ծառի վրայից, նայեց, և… ի՜նչ տեսնի… Ծառի վրայով սողում էր մի ահռելի սև վիշապ դեպի մի մեծ բույն, որի մեջ լիքն էին մեծ-մեծ թռչուններով, բայց դեռ չէին թևավորված։ Երևում էր, որ դրանք ձագուկներ էին մի հսկայական թռչունի։ Այդ ձագուկները օձին տեսնելով սարսափի մեջ էին ընկել և սկսել էին ծվծվալ։ Այս որ տեսավ Գուրգենը՝ առավ իր նետաղեղը և ուղղակի շեշտեց վիշապի գլխին և վայր կործանեց։ Հետո հանեց դևի թուրը և, վիշապին կտոր-կտոր անելով, մի ահագին բլուր շինեց։ Այս բարեգործությունից և քաջությունից սիրտը մխիթարված՝ պառկեց ծառի ստվերումը և խոր քնի մեջ մտավ։

Այս անցքից մի քիչ հետո թռչունների մայրը թռած եկավ և, Գուրգենին տեսնելով այնտեղ պառկած, կարծեց, թե՝ նա՛ է իր թշնամին, որ ամենայն տարի կոտորում էր իր ձագերին։ Նա իսկույն ետ դարձավ և իր ճանկերով մի ջաղացքար, թե ահագին ժայռ վերցրած բերավ, որ ձգե Գուրգենի վրա։ Այս որ տեսան ձագուկները՝ մի սարսափելի ծվծվոցով և աղաղակով զգուշացրին իրանց մորը և հասկացրին, որ Գուրգենը ոչ թե իրանց թշնամին, այլ իրանց ազատարարն է։

«Նայի՛ր,– ասացին,– մայրի՛կ, այդ բլրի վրա և տես՝ ի՛նչ գազան է. դա գալիս էր, որ մեզ ուտի, և այդ մարդն է, որ սպանեց դրան և մաս-մաս արավ»։ Այս որ լսեց մայր թռչունը՝ երախտագիտական զգացմունքով լցված, ժայռը տարավ առաջվան տեղը և վերադարձավ իր ձագուկների մոտ։

Գուրգենը դեռ քնած էր։ Ծառի ստվերն անցել էր մյուս կողմը, և արևն ընկել էր Գուրգենի վրա։ Օրը շատ շոգ էր։ Մայր թռչունը, որ ասվում էր Զումրութ-Ղուշ, չուզեց Գուրգենին զարթեցնել, նա իր հսկայական թևերը փռեց ամպհովանու պես և շվաք արավ, որ նա հով-հով քնե։ Վերջը, Գուրգենը որ զարթեցավ՝ կարծեց, թե մթնել է արդեն, բայց թռչունը որ թևերը ետ քաշեց՝ կրկին լուսացավ, և Գուրգենը տեսավ հսկա Զումրութին, որ խոսեց Գուրգենի հետ և ասաց.

― Ո՛վ ազնիվ երիտասարդ, դու իմ փրկիչն ես՝ երկնքից իջած․ դու այնպիսի մի բարերարություն ես արել ինձ, որ չգիտեմ՝ ինչո՛վ կարող եմ վարձատրել քեզ։ Ահա ուղիղ հարյուր տարի է, որ ես չէի կարողանում ազատել իմ ձագերին այդ անգութ գազանի ձեռքից։

Այսօր դու փրկեցիր ինձ դրա ձեռքից, ազատեցիր իմ ամբողջ սերունդը։ Օ՜… եթե դա գողի պես չհետամտեր, եթե ես կարողանայի գոնե մեկ անգամ տեսնել դրան՝ դրա գլուխը կջախջախեի… Ո՛վ պատվական և քաջ երիտասարդ, ի՞նչ ես կամենում, որ ես քեզ համար ձեռք բերեմ, ո՞ր թագավորությունն ես ուզում, որ քեզ տամ. ո՞ր թագավորի աղջիկն ես ուզում, որ գնամ բերեմ, որքա՞ն հարստություն ես ուզում, որ աշխարհիս ամեն ծայրից հավաքեմ բերեմ քեզ համար, ասա՛ ինձ, և ամենայն ինչ մի ակնթարթի մեջ կկատարեմ ես։

– Ես ոչինչ չեմ ուզում,– պատասխանեց Գուրգենը քնաթաթախ, աչքերը տրորելով…– ես ոչինչ չեմ ուզում, այլ միայն՝ Լո՜ւյս, Լույս աշխարհք, կարո՞ղ ես տանել ինձ Լույս աշխարհք…

– Լո՜ւյս աշխարհք…– բացականչեց Զումրութը։– Ուրեմն, դու այնտեղի՞ց ես ընկել մեր աշխարհը, և ի՞նչ հրաշքով։

Գուրգենը պատմեց իր գլխի անցքը։

– Շա՛տ լավ,– ասաց Զումրութը,– ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ դա մի շատ դժվար ճանապարհորդություն է թե՛ ինձ համար և թե՛ քեզ համար։ Քառասուն օր հազիվ կարող ենք հասնիլ։ Միշտ թռած պիտի գնամ, իջնելու տեղ չկա։ Մեզ հարկավոր է քառասուն օրվա պաշար վերցնել հետներս, քառասուն ոչխար և քառասուն տիկ ջուր։ Դու կերթաս այդ տկերն ու ոչխարները կբերես թագավորից, և մենք ճանապարհ կընկնինք տասն օրից հետո, երբ որ ձագուկներս թռցրած կլինիմ։

Գուրգենը ճանապարհ ընկնելու օրը քառասուն ոչխար մորթեց և ամեն մեկը չորս կտոր արավ և դարսեց պարկերումը, տկերն էլ ջրով լցրեց, բոլորը դարսեց Զումրութի վրա, և ինքն էլ նստեց վրան։ Զումրութն ասաց. «Եթե գլուխս աջ կողմդ մեկնեմ՝ մի կտոր միս կգցես բերանս, իսկ եթե ձախ՝ տկի բերանը կդնես բերանումս»։ Այս ասաց Զումրութն ու թռավ և, ամպերը ճեղքելով, բարձրացավ դեպի Լույս աշխարհք։

Քառասուն օրը լրացավ, բայց նրանք դեռ տեղ չէին հասել։ Մսի պաշարը հատել էր։ Զումրութը գլուխը մեկնեց դեպի աջ. Գուրգենը այլևս միս չուներ, որ գցեր բերանը։ Հանեց թուրը և իր ոտքից մի կտոր միս կտրեց և գցեց Զումրութի բերանը։ Սրանից հետո մի ժամ չանցած՝ Զումրութն իջավ Լույս աշխարհքի վրա։ Գուրգենը վայր իջավ արյունաթաթախ և չկարաց ոտքի վրա ուղիղ կանգնել, ոտքի ջլերը կտրատել էր։ Զումրութն ասաց. «Գուրգե՛ն, ես քո միսը չկերա, հանի՛ր, ահա՛ բերանումս է, դիր տեղը և իմ թևս քսիր վրան, իսկույն կառողջանա»։ Գուրգենն էլ այնպես արավ և իսկույն առողջացավ։

Հետո Զումրութը Գուրգենին մի քանի խրատներ տվավ, թե՝ որտե՛ղ պիտի գտնի Աննմանին, իսկ ինքը, նոր պաշարով բեռնավորված՝ մնաս բարով ասաց Գուրգենին և դարձավ կրկին դեպի Ներքի աշխարհը…

Ահա՛ թե ինչ էր պատմում Գյուլնազ տատը Մութ կամ Ներքի աշխարհի մասին։ Երկինք գնալը այսքան դժվարություն չուներ։ Արևահատը Արևամանուկին ցերեկվա մահից ազատելու համար մի ջուխտ երկաթե տրեխ է հագնում և մի երկաթե գավազան է բռնում ձեռին և ճանապարհ է ընկնում դեպի արևմուտք։ (Այսպես էին անում առհասարակ, որոնք որ ուզում էին Աստուծո մոտ գնալ։ Այնքան գնում էին, որ տրեխները մաշվում էին, գավազանի ծայրը՝ կոտրվում։ Այդ նշանն էր, որ արդեն աշխարհի ծայրն են հասել)։ Արևահատի տրեխները որ մաշվում են՝ նրա առջև բացվում է մի հրեղեն պալատ։ Ներս է գնում և տեսնում է այնտեղ նստած Արևամորը, այսինքն՝ Արեգակի մորը, որ մի շատ սիրուն պառավ է լինում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալու պատճառը և թաքցնում է նրան, որ տղան՝ Արեգակը, չտեսնե նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում՝ շատ շոգած ու քրտնած… Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և ագատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում, վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է. ահա՛ այս է նրա դեղը, եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին՝ նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս՝ կրկին իր տեղը գնալու։* * *

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ տղա է, նա ուրիշ անգամ ասում էր. Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ Նա ասում էր. որովհետև Արեգակն աղջիկ էր՝ գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա՝ դու այս ասեղներով կծակծկես նրա աչքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազը չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց արեգակի ցերեկ չի լինիլ։ Ո՛չ. ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը՝ ջոկ։ Արեգակը լինի, չլինի՝ ցերեկ պիտի լինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը՝ սև, և մյուսը՝ սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը՝ աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում՝ լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծերունին է՛լ մի ուրիշ բան չունի… շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում…* * *

Գյուլնազ տատիկը շատ անգամ, խոր հոգոց քաշելով, ասում էր.

– էհե՜յ, հե՜յ… դուք հենց կարծում եք, թե՝ մեր աշխարհքն առաջ էլ այնպե՜ս է եղել… Ո՛չ։ Հին ժամանակները, երբ որ Աստված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղել թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր։ Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը…

Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե՝ հին ժամանակներումը մարդիկ ինչպե՛ս են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ և, պատմությունը միջահատելով՝ հարցրեց տատիկին.

– Հետո՞, տատի՛կ, հետո՞…

– Ի՞նչ հետո, հոգի՛ս,– հարցրեց տատիկը։

– Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից… հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։

– Այնպես եղավ, որ երեխեքը երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և Աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխեքն իր քունը չխանգարեն։

 – Այդպես չէ, տատի՛կ, այդպես չէ,– մեջ ընկավ մի սրամիտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։

– Հապա ինչպե՞ս է եղել,– հարցրինք ամենքս միաբերան։

– Թող տատիկն ասի… Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխեքն են եղել, այլ՝ մի անգետ պառավ է եղել, որ երեխի…

– Այդ սո՛ւտ է, այդ սո՛ւտ է…– խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը՝ չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։

Այստեղ երեխեքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք՝ էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ՝ այնպես էլ եղավ։

Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառնիխուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե աղջիկը Կանաչ-Կարմրի[2] տակովն անց կենա՝ տղա կդառնա, տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել՝ ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը։ Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։

Առաջադրանքներ՝

Ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ գոռոզությունը, երբևէ նանդիպե՞լ ես մեծամիտ մարդկանց:

Ինչ ես հասկանում ,,Մութ,, կամ ,,Լույս,, աշխարհներ ասելով:շ

Քո շրջապատում կա՞ն տատիկներ, ովքեր շատ բարեսիրտ են, իրենց լսելը քեզ համար միշտ հաճելի և ուսուցողական է:

Posted in Հայոց լեզու

ԴԵՐԱՆՈՒՆ

 6. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:
7. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրամենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:
 8. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

Posted in Կենսաբանություն

Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:

Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:

Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

Screenshot_1.png

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Ուշադրություն

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500.jpg

Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:

марс.png

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:

Ուշադրություն

 Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:

Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 36−37°C:

Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:

Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:

Posted in Ֆիզիկա

Դաս 29. (17.04-21.04)

https://sovorir.am/site/lesson/id/1697

§51.Եռում: Եռման ջերմաստիճան:

Քննարկվող հարցեր՝    

1. Ի՞նչ երևույթներ են նկատվում հեղուկի մեջ նրա տաքացման պրոցեսում:

Շոգեգոյացման դեպքում նյութը հեղուկ վիճակից վերածվում է գազայինի (գոլորշու): Գոյություն ունի շոգեգոյացման երկու տեսակ՝ գոլորշացում և եռում:

2. Ինչու՞ են հեղուկի ներսում առաջանում պղպջակներ:

Հեղուկի ներսում փուչիկները ձևավորվում են գազի կամ գոլորշու առկայության պատճառով, որոնք արտանետվում են հեղուկի տաքացման կամ ճնշման նվազման ժամանակ: Երբ հեղուկը տաքացվում է, մոլեկուլները էներգիա են ստանում և ավելի արագ են շարժվում, ինչի հետևանքով նրանք կոտրում են իրենց կապերը և փախչում օդ՝ որպես գազ կամ գոլորշի։ Գազի կամ գոլորշու այս գրպանները հետո բարձրանում են հեղուկի մակերես և ձևավորում փուչիկներ: Փուչիկների չափը կախված է արձակված գազի կամ գոլորշու քանակից և հեղուկի մածուցիկությունից։ Որոշ դեպքերում, փուչիկները կարող են առաջանալ նաև հեղուկի ներսում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների պատճառով, որոնք կարող են արտազատել գազ կամ ստեղծել նոր նյութեր, որոնք ավելի քիչ խիտ են, քան հեղուկը:

3. Ինչպիսի՞ն է պղպջակների «վարքը» հեղուկը տաքացնելիս:

Այդ ճնշումը մեծացնելու դեպքում հեղուկի մեջ պղպջակների աճն ու վերելքը սկսվում են ավելի բարձր ջերմաստիճանում, իսկ ճնշումը փոքրացնելու դեպքում՝ ավելի ցածր ջերմաստիճանում:

4. Ի՞նչ ուժեր են ազդում գոլորշիով լցված օդի պղպջակի վրա` հեղուկի ներսում:

Երբ հեղուկը պարունակում է գոլորշիով լցված օդ, գոլորշու վրա ազդող ուժերն են ձգողականությունը և լողացողությունը: Ձգողականությունը հանգեցնում է նրան, որ գոլորշին սուզվում է դեպի հեղուկի հատակը, մինչդեռ լողացողությունը հանգեցնում է նրան, որ այն բարձրանում է մակերես:

5. Ո՞ր պրոցեսն են անվանում եռում:

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:

6. Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:

7. Ինչի՞ց է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը:

Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի ազատ մակերևույթի վրա ազդող ճնշումից :

Posted in Հայոց լեզու

Թվական անուն

11. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

ա․Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:
70-յոթանասուն
50 000 000-հիսուն միլիոն
2 000 –երկու հազար
13 –տասներեք
6 – վեց
100 – հարյուր
1/3 –մեկ երրորդ

բ․Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:
40-քառասուն
99-իննսունինը
13-տասներեք
6-վեց
4904 –չորս հազար ինը հարյուր չորս
1 –մեկ
50 – հիսուն

12.Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ:
բ. մեկումեջ, հինգ-հինգ, քսանական, չորսհինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:

13.Թվականները գրել բառերով:
1960 թվին Հայաստանում գործում էին 27 թատրոններ, 25 թանգարաններ, 1187 գրադարաններ, 694 կինոսարքավորումներ, իսկ 1940 թ.՝ 13 թատրոններ, 11 թանգարաններ, 908 գրադարաններ, 168 կինոսարքավորումներ:
Հայաստանի Հանրապետության՝ ամենաբարձր լեռնագագաթներն են Արագածը՝ 4090մ, Կապուտջուղը՝ 3906մ, Մեծ Իշխանասարը՝ 3549մ, Վարդենիսը՝ 3523մ:
Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետերն են Ախուրյանը, որի երկարությունը 186կմ է, Աղստևը՝ 133կմ:
1960-Հազար ինը հարյու վաթցուն 
27-քսանյոթ 
25-քսանհինգ 
1187-հազար հարյուր ութսունյոթ 
94-իննսունչորս 
1940-հազար ինը հարյուր քառասուն 
13-տասներեք 
11-տասնմեկ 
908-ինը հարյուր ութ 
168-հարյուր վաթսուն ութ 
4090-չորս հազար իննսուն 
3906-երեք հազար ինը հարյուր վեց 
3549-երեք հազար հինգ հարյուր քառասունինը 
3523-երեք հազար հինգ հարյուր քսաներեք
186-հարյուր ութսունվեց 
133-հարյուր երեսուներեք

14.Ընդգծել 3 կոտորակային թվական:
ա.մասնական, երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, չորս հինգերորդ, սակավաթիվ:
բ. մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ:
գ. երկրորդային, մեկ քառորդ, վեցական, հինգ վեցերորդ, կոտորակ, երեք ամբողջ տասնյոթ հարյուրերորդական:

15.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

15.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

16.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

17.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր

Posted in Русский язык, Ուսումնական ճամփորդություն

Алаверди

Этимология
Название города до 1930-х годов имело иной вид — Аллаверды́. Выводится Е. М. Поспеловым от тюркского имени Аллаверди/Аллаверды, которое происходит из двух компонентов — арабского allah (бог) и тюркского verdi (дал), имеющее буквальное значение allah verdi «бог дал».

География
Город расположен в 167 км от Еревана. Через город проходят автомобильное шоссе Ванадзор — Тбилиси и железнодорожная ветка Ереван — Тбилиси со станцией Алаверди. Расположен на крутых склонах каньона реки Дебед на высоте от 750 до 1400 м над уровнем моря.

Топографические карты
Лист карты K-38-XXVII. Масштаб: 1 : 200 000. Указать дату выпуска/состояния местности.

История
См. также: Лори (исторический регион)
Территория города Алаверди была заселена с древних времен. Об этом свидетельствуют материалы и памятники, найденные при раскопках. Здесь всегда жили армяне, составлявшие большинство населения.
Алаверди известен с III—II веков до н. э. под названиями «Маниц Гом», «Манес». Находилась в исторической области Гугарк. В источниках это поселение упоминалось как крепость с поселением. Начиная с XIII века упоминается как место производства меди.
В 1770 году сюда переселяется группа греческих горнорабочих, которая строит в Алаверди и Шамлуге медеплавильные заводы. Заводы были разрушены в 1795 году Ага Мохаммед-ханом.
В 1801 году территория Алаверди входит в состав Российской империи. В 1887 году права на разработку медной шахты были проданы французам. Мощным толчком к развитию как медной промышленности, так и города в целом, послужила постройка железнодорожной линии Александрополь — Тифлис (1899) и ГЭС на реке Дебед (1909).
В 1921 году в Алаверди окончательно установилась советская власть.
В 1938 году Алаверди получает статус города.
По мере постепенного развития города как крупного промышленного центра Армянской ССР, генеральный план города был пересмотрен и разработан архитектором Грайром Исабекяном в 1946 году.
В период с 1959 по 1962 год по проекту архитектора Левона Черкезяна на плато Санаин, на правом берегу реки Дебед была построена южная половина города.
В 1963 году Алаверди становится городом республиканского подчинения.
После обретения Арменией независимости в 1991 году Алаверди был включен в состав недавно образованной Лорийской области в соответствии с административной реформой 1995 года. В состав муниципального образования Алаверди вошел и близлежащее сельское поселение Акнер.