Posted in Երկրաչափություն

Առաջադրանքներ

1) Քանի՞ աստիճանով է պտտվում ժամացույցի րոպեասլաքը 5 րոպեում:

30 օ

2) Քանի՞ աստիճանով է պտտվում ժամացույցի ժամսլաքը 2 ժամում:

60օ

3) Կառուցել MNK և CNK անկյուններն այնպես, որ ∠MNK = 130°, ∠CNK = 80° և NC ճառագայթը MNK անկյունը բաժանի երկու մասի։ Գտնել MNC անկյան աստիճանային չափը։

4) Փռված անկյան ո՞ր մասն է կազմում 70օ-ի անկյունը:

Փռված անկյունը=180°
Այսինքն 70/180

5) Ուղիղ անկյան ո՞ր մասն է կազմում 42°-ի անկյունը:
Ուղիղ անկյնունը=90°
Այսինքն 42/90

6) OE Ճառագայթը AOB անկյունը տրոհում է երկու անկյան: Գտեք <AOB-ն, եթե՝

ա) <AOE=440, <EOB=770,

բ) <AOE=12037, <EOB=108025’:

Posted in Հայոց լեզու

Գործնական աշխատանք

 1. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստանդեմանդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, 
տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

2. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր 
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ

գրել-գրիչ
կապել-կապիչ
քամել-քամիչ
թակել-թակ
ըմպել-ընպանակ
բացել-բացիչ
գործել-գործիչ
խաղալ-խաղալիք
ուտել-ուտելիք
խմել-խմելիք
հագնել-հագնելիք
ձգել-ձգիչ
փակել-փակիչ
խթանել-խթանիչ
փաթաթել-փաթաթելիք
ճոճել-ճոճիչ
գանձել-գանձիչ
զսպել-զսպիչ
ջնջել-ջնջելիք
ծածկել-ծածկիչ
կապել-կապիչ
օրորել-օրորիչ

Posted in Գրականություն


Կարդա’ Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն» հատվածը։

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է ձգտումը, համաձա՞յն ես, որ մարդկության զարգացումը ձգտման արդյունքն է: 

2. Ինչի հետ կհամեմատես ձգտումը:

3. Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն . շարադրի՛ր մտքերդ: 

Posted in Հայոց լեզու

Բաղաձայնների ուղղագրությունը

Կարդա’ Բ-Պ-Փ, Գ-Կ-Ք, Դ-Տ-Թ բաղաձայնների ուղղագրությունը թեման եւ կատարի’ր առաջադրանքները։

Վարժություններ

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ Գաբրիել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, Հակոբ, համբերել, համբույր, փրփուր, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,  սուրբ, սրբել,  ուրբաթ, Քերոբ,  աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք,  երգ, զուգել, թագավոր, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ,  ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ,  նորոգել, շոգ, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ, օգնել, վարուցանք,  օգուտ։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք,  արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, երդում, զարդ,  զվարդ,  լյարդ, խնդիր,  թուղթ, կարդալ, կենդանի, մարդ,  Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ),  վարդ, Վարդան,  օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ,  ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել։

Posted in Ֆիզիկա

Գիտելիքների ստուգում

1.Ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը:
Ֆիզիկա բառը առաջացել է հուներեն ֆյուզիս բառից, որը նշանակել է բնություն։

2.Որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:
Ֆիզիկայի հիմնական խնդիրն է հասկանալ ևբացատրել բնության օրենքները, տարբեր մարմինների և նյութերի հատկությունները, իրենց փոխազդեցությունը և օգտագործման հնարավորությունը:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան:
Ֆիզիկան ուսումնասիրում է այն աշխարհը, որում մենք ապրում ենք, և դրանում տեղի ունեցող երևույթները, մարմինների և նյութերի փոխազդեցության սկզբունքները,  բացահայտում է բնության օրենքները

4.Ինչ է բնությունը:
Բնությունը դա այն աշխարհն է, որը մեզ շրջապատում է։ Դա մարմիների, նյութերի, մասնիկների փոխազդեցություն է:

5.Ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով:
Դա ամեն մի բանն է, որը կարարվում է բնությունում։

6.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ:
Հալում, կայծակ, շարժում, գոլորշիացում։

7.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:
Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային, միջուկային երևույթներ:

8.Ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ:
Մեզ շրջապատող ցանկացած առարկան ֆիզիկական մարմին է: Օրինակ՝ գրիչ, մարդ, կենդանի, քար, գնդակ

9.Ինչ է նյութը:Բերեք օրինակներ:
Նյութերից բաղկացած են ֆիզիկական մարմինները: Օրինակ`երկաթ, ջուր, ոսկի, պղինձ:

10.Ինչ է մատերիան:
Մատերիան դա նյութ է, որից կազմված են ֆիզիկական մարմիններից:

11.Ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:
Դիտարկելու և փորձերի միձոցով:

12.Ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Փորձը կարելի է կատարել շատ ու շատ անգամ։

13Ինչ է վարկածը:
Ուսումնասիրող երևույթը բացատրելու համար նախ տրվում է որոշակի ենթադրություն, որն էլ կոչվում է վարկած:

14.Ինչ է օրենքը:
Օրենքը դա դիտումների և փորձերի միջոցով ստացած տվյալներն են, որոնք կապում են միմյանց հետ երևույթներ և բացահայտում դրանց պատճառները:

15.Ինչ է  ֆիզիկական տեսությունը:
Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն:

16.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ:
Որոշ մեծություն ֆիզիկակն, որը կարելի է բացատրել քանակով։

17..Ինչ է նշանակում չափելոորևէ ֆիզիկական մեծություն:
Մեծության թվային գնահատական տալ։

19.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք:
Միլիմետր, սանտիմետր, դեցիմետր, միկրոմատր, նանոմետր, անգստրեմ, գեկտոմետր, կիլոմետր, ֆուտ, յարդ, մղոն։ Որևէ քանաոն։

20.Ինչ չափիչ   սարքեր եք ճանաչում: Թվարկեք:
Չափփիչ սարքեն են քանոնը, չափերիզը, ջերմաչափը, վայրկնաչափը, ժամացույց, կշեռքը:

21.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում:
Այդ սարքերը չափում են երկարությունը, զանգվածը, ժամանակը:

22.Ինչ է չափիչ սարքի սանդղակ:
Վայրընթաց կամ վերընթաց կարգով միմյանց հաջորդող թվերի կամ մեծությունների շարք:

23.Որն է չափիչ սարքի չափման սահմանը:
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

24.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք:
Հատվածի միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

25.Ինչից է կախված չափման սխալը:
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։ Նաև կախված է չափաքանոնի սխալ դիրքից, ինչպես նաև չափման արդյունքները դիտելիս աչքի ոչ ճիշտ դիրքից։

Posted in Պարսկերեն

ԻՐԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արաբական նվաճումները և իսլամի տարածումը սկզբնավորել են նոր տիպի կառույցներ՝ մինարեթներովմզկիթ, մեդրեսե, դամբարան, ծածկած շուկա, քարվանատուն, բաղնիք և այլն։ Ծավալվել է միջնադարյան քաղաք-ամրոցների շինարարությունը։ Քաղաքի երկու փողոցները, կապելով չորս դարպասներ, փոխհատվում էին կենտրոնում՝ կազմելով հրապարակ (մեյդան), որտեղ գտնվում էին պալատը, շուկան, գլխավոր մզկիթը, երբեմն՝ միջնաբերդը (արկ)։ Քաղաքի կենտրոնից դուրս արհեստավորների արվարձաններն էին։ Կամարներն ու թաղերը հետզհետե դարձել են սլաքային, առաջացել են ջլաղեղնավոր թաղերի ու տրոմպային փոխանցմամբ գմբեթների բազմաթիվ տարբերակներ։ 12-րդ դարում կազմավորվել է իրանական մզկիթի տիպը՝ սրահներով շրջապաստված ուղղանկյուն բակ, առանցքադիր՝ դեմ հանդիման չորս այվանով, որոնցից մեկի հետևում գմբեթավոր դահլիճն էր (Ջավարի մզկիթը էրդաստանիմոտակայքում, 1135, Սպահանի գլխավոր մզկիթը)։ Մզկիթին կից մինարեթն էր, սկզբում՝ քառակուսի հատակագծով, ութնիստ բնով, 11-րդ դարից՝ բոլորաձև, դեպի վեր նվազող տրամագծով, ձևավոր շթաքարե պսակով և փոքր գմբեթավոր աշտարակի ավարտով (Բաստամի մինարեթ, 1120 թիվ)։ Դամբարանները աշտարակաձև էին՝ (բոլորակ կամ աստղաձև հատակագծով, կոնաձև ծածկով) և գմբեթավոր խորանարդաձև։ Հիմնական շինանյութը հում ու թրծված աղյուսն է։ Այս շրջանում կազմավորվել են պաշտամունքային մեծաչափ անսամբլներ բազմատիպ շենքերով՝ մզկիթ, մինարե խանակա կամ մեդրեսե (Նեթենզի համալիրը 1304-1325, կառուցվել են քարավանատներ, կամուրջներ, բաղնիքներ, նաև Իրանի ողջ պատմության երեք խոշորագույն կառույցները՝ Ղազան խանի 1295-1305 և Օլջայթու-Խոդաբնդեի 1305-1313), ճարտարապետ Ալի-Շահ ( դամբարանները, Ալի-Շահի մզկիթը Թավրիզում)։

Posted in Պարսկերեն

Թեհրան

Թեհրան (պարսկերեն՝ تهران), Իրանի մայրաքաղաքը։ 8,7 միլիոն բնակչությամբ Թեհրանը Իրանի և Արևմտյան Ասիայի խոշորագույն քաղաքն է և երկրորդ ամենախոշոր մետրոպոլիտենային տարածքը Միջին Արևելքում (Կահիրեից հետո)։ Մետրոպոլիտենային տարածքի բնակչությամբ քաղաքը 24-րդն է աշխարհում։

Անտիկ ժամանակաշրջանում ներկայիս Թեհրանի մի մասը նվաճել են Ռեյերը՝ հիմնելով մեդական քաղաք։ Այն բազմիցս ավերվել է միջնադարում արաբների, թյուրքերի և մոնղոլների արշավանքների ընթացքում։ Հին քաղաքի ավերակները գտնվում է Մեծ Թեհրան մետրոպոլիտենի տարածքում։

Թեհրանն առաջին անգամ ընտրվել է Իրանի մայրաքաղաք Աղա Մոհամմադ խանի կողմից 1786 թվականին՝ նպատակ ունենալով մոտիկ լինել իրանական տարածքներին Կովկասում, մինչ դրանք կանցնեին Ռուսական կայսրությանը Ռուս-պարսկական պատերազմների ընթացքում և խուսափելով հակառակորդ տոհմերի հետ ընդհարումից։ Մայրաքաղաքը փոփոխվել է բազմաթիվ անգամ և Թեհրանը Պարսկաստանի պատմության 32-րդ մայրաքաղաքն է։ Մեծածավալ շինարարություններ քաղաքում սկսվել են 1920-ական թվականներից և Թեհրան ներգաղթեցին մեծ թվով իրանցիներ 20-րդ դարում։

Թեհրանում կան մեծ թվով պատմական հուշարձաններ, ներառյալ թագավորական համալիրներ Գոլեսթանը, Սաադաբադը և Նիավարանը, որտեղ հանգրվանել են իրանական կայսրեական վերջին երկու տոհմերը։ Թեհրանի տեսարժան վայրերից են Թեհրանի Ազատության աշտարակը, որը կառուցվել է Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք 1971 թվականին Իրանական կայսրության հիմնադրման 2500-րդ տարեդարձի առիթով, և Միլադի աշտարակը, որը աշխարհում վեցերորդ ամենաբարձր աշտարակն է և կառուցվել է 2007 թվականին։ Վերջերս կառուցված տեսարժան վայրերից է Բնության կամուրջն է, որի շինարարությունն ավարտվել է 2014 թվականին։

Թեհրանի բնակչության մեծամասնությունը պարսկախոս են և բնակչության մոտ 99%-ը խոսում և հասկանում է պարսկերեն, բայց կան մեծ թվով այլազգի բնակիչներ, որոնց համար պարսկերենը երկրորդ լեզուն է։

Թեհրանում կա մեկ միջազգային օդանավակայան (Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայան) և մեկ ազգային օդանավայան (Մեհրաբադ օդանավակայան), մեկ կենտրոնական երկաթգծի կայարան, արագ գործող Թեհրանի մետրո, արագ ավտոբուսային համակարգ, տրոլեյբուսներ և մեծ մայրուղիների ցանց։

Նախատեսվում էր Իրանի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել այլ վայր, հիմնականում օդի աղտոտվածության և սեյսմիկ գոտում գտնվելու պատճառով, սակայն ներկա պահին ոչ մի նախագիծ չի հաստատվել։ 2016 թվականին Mercer խորհրդատվական ընկերությունը, հետազոտելով 230 քաղաք, Թեհրանը դասեց 203-րդ հորիզոնականում կյանքի բարեկեցության չափանիշով։

Հոկտեմբերի 6-ը նշվում է որպես Թեհրանի օր ըստ քաղաքային խորհրդի 2016 թվականի որոշման։ Օրն ընտվել է որպսես Քաջարների տոհմի վերադարձի օր 1907 թվականին։

Posted in Հայոց լեզու

  1. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին
    :

Օրինակ՝

5 տառ, 6 հնչյուն — երանգ:

4 տառ 6 հնչյուն-տերև
5 տառ, 6 հնչյուն-եզակի
6 տառ, 7 հնչյուն-որոնել
8 տառ, 10 հնչյուն-որովհետև

2․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր —  ե-ն դարձել է ի
Սպառազեն,զինավառ — ե-ն դարձել է ի
Անիղձըղձալի — ի-ն դարձել է ը
Լայնասիրտսրտագին — ի-ն սղվել է
Մեծատունտնական — ու-ն սղվել է
Բազմագույնգունագեղ — յ-ն սղվել է
Հետախույզ, հետախուզել — յ-ն սղվել է

3․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն=ոսկեգույն ի-ն դարձել է ե
փոշի + ա + կուլ=փոշեկուլ ի-ն դարձել է ե
տարի + ա + վերջ=տարեվերջ ի-ն դարձել է ե
այգի + ա + պան=այգեպան ի-ն դարձել է ե
բարի + ա + կամ=բարեկամ ի-ն դարձել է ե

4․ Որտեղ պետք էկետի փոխարեն յ գրի՛րՈ՞ր դեպքում գրեցիր յն:

Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնաի, տղայի, Մարոյի:

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

6․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, թշվառ, անբախտ, չարաբախտ, ապերջանիկ, տարաբախտ,
հին, հնամենի, հնօրյա, հինավուրց, վաղեմի,
փնթփնթան, դժգոհ, դժկամ,
անկայուն, երերուն, անհաստատ, խախուտ, դողդոջուն,
տոկուն, դիմացկուն, պինդ, ամուր,

7․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ-գունատվել, սփրթնել
պայման կապել-պայմանավորվել
քիթը կախել-թթվել, մռայլվել
բերանը բաց մնալ-ապշել, զարմանալ
իրեն պատեպատ տալ-անհանգստանալ

8․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:

Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:

Posted in Քիմիա

Տնային

Սովորե՛լ էջ 18-22

1» Երկաթին  բնութագրական  չէ  հետևյալ  ֆիզիկական  հատկությունները

1.էլեկտրահաղորդականությունը-բնութագրական  է 

2.մետաղական  փայլը-բնութագրական  է 

3.սովորական  պայմաններում  հեղուկ  վիժակը-բնութագրական  չէ 

4.ջերմահաղորդականությունը-բնութագրական  է 

  2»Հաստատեք համապատասխանություն հետևյալ նյութերի ու դրանց բնորոշ հատկությունների միջև,

Ա.Խմելու սոդա                          1.Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ է,բյուրեղային

Բ.Երկաթ                                     2.Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի

Գ.Քացախ                                   Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն

3.էԴ.Ջուր                                         4.Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի,

3»Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավոր գաղափար կազմել. 
ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության
բ) խտության դ) ջերմահաղորդականությա

4» Ստորեւ թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ.
ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը
բ) թափանցիկությունը
դ) այրվելու ունակությունը