Posted in Հայրենագիտություն, Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդական պատում

Posted in Մայրենի

Կառլսոնի արկածները իմ կրթահամալիրում

յկ.pngՄեր տողանի ուրախ երգերը շատ գրավիչ էին այս զարմանալի մարդուկի համսր: Հայաստան թռչելիս նրա մտքով չէր էլ անցնի, որ իր հարազատ Շվեդիայից բացի կարող է գտնել այնպիսի մի վայր, որտեղ ինքը նույնքան ազատ, անկաշկանդ և ուրախ կարող է զգալ, որքան իր հայրենիքում: Կառլսոնը մեզ մոտ հայտնվեց շատ հանկարծակի: Նա ողջ տողանի ընթացքում ծափ տալով սավառնում էր մեր գլխավերևում. երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար: Բոլորը ուզում էին հենց իր ձեռքը բռնած պարել: Բնագիտության դասին նա ընկեր Շուշանին խանգարում էր՝ մեզ պատմելով տանիքին աճող իր հազարավոր բույսերի մասին, իսկ ագարակում նա բոլորիս շվարեցրեց՝ բոլոր կենդանիների վանդակները բացելով և հայտարարելով որ բոլոր կենդանիները մեզ պես պետք է ապրեն ազատության մեջ: Ահավոր իրարանցում սկսվեց: Մինչև ընկեր Շուշանը նրան կբացատրեր, որ մեր կենդանիները ոչ թե անազատության մեջ են, այլ մենք նրանց խնամում և կերակրում ենք, որպեսզի ցրտից և սովից չմահանան /չէ՞ որ նրանք դարձել են մեր ընկերները/, մյուսներս, բոլոր ուսուցիչների օգնությամբ, կենդանիներին ուղեկցեցինք իրենց բները: Մեկ ժամ էլ չէր անցել, որ Կառլսոնը հիմա էլ որոշեց <<օգնել>> ընկեր Զառային այս տարվա Ամանորյա տոնածառի պատրաստման հարցում: Այ՜, թե հետաքրքիր էր…

Posted in Մայրենի

Մանչուկն ու Կառլսոնը

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

 

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբո□ջ- ամբողջ

թ□չել- թռչել
կդար□նե՞ն- կդարձնե՞ն

եր□եք- երբեք

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորականանսովոր

բ/ փոքրիկ-մեծ

գ/  սիրունիկ-տգեղ
դ/ տխուր-ուրախ

  1. Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:

Տխուր գրիչը այն գրիչն է, որը պատկանում է այն մարդուն որը գրում է տխուր ատեղծագործություններ:

  1. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-վթար
բ/աֆիցեր-սպա
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ

  1. Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

երեխաներ

քաղաքներու
աստղեր
մեծերը

 

 

  1. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտություն քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի:

դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

 

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
                                    Արևածաղիկ

 

  1. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
    Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել:

 

  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:

 

  1. Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Ես չէի ուզի լինել Մանչուկի փոխարեն, քանի որ ինձ իմ ընտանիքը ավելի է դուր գալիս քան Մանչուկինը, ու նաև չեի ցանկանա լինել տղա, որովհետև արդեն սովորել եմ աղջիկ լինելուն:

 

  1. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Մանչուկը շատ եր երազում ունենալ փոքրիկ շնիկ:

 

  1. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
    Կուզեի, որ հենց այդ օրը ծնողները Մանչուկին նվիրեին մի փքրիկ և գեղեցիկ շնիկ:
Posted in Հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Դեպի Մատենադարան ճամփորդությանը շատ անհամբեր ենք սպասում: Այս հինգշաբթի վերջապես կտեսնենք գրքերի այդ հզոր պահոցը: Ճիշտ է, այդպիսի գիտակրթական համալիրներ ծնողների հետ էլ ենք հաճախ այցելում, բայց դասարանական ճամփորդությանները շատ ավելի հաճելի են ու սպասված:

Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից:Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու Կաթողիկոսարանում եղել է որպես Մայր Գրատուն:Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագոյն եւ հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին եւ միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա-քիմիա, թարգմանական գրականություն, գրականություն, վավերագիտություն, արվեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն եւ այլն: Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն եւ այլ լեզուներով ձեռագրեր: Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75Х50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Posted in Բնագիտություն

Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր:Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։                                               Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
  2. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։ Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:   Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում: Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:րկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան:
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը: Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ։
Posted in Մաթեմատիկա

26.11.2018

Հաշվիր գումարը։
Oրինակ՝
12 կմ 400 մ+8 կմ 750 մ=20 կմ 1150 մ=21 կմ 150 մ
12 կմ 200մ+8 կմ 950 մ=21կմ 150մ
10 մ 26 սմ+5 մ 84 սմ=16մ 10սմ
4 տ 600 կգ+5 տ 400 կգ=10տ
11 սմ 7 մմ+5 սմ 8 մմ=16սմ 15մմ
5 ժ 35 ր+7 ժ 45 ր=13ժ 20ր
5 ժ +12ժ 25 ր=17ժ 25ր
2 օր 10 ժ+3 օր 15 ժ=6օր 1ժ
26 ր 40 վ+20 ր 30 վ=47ր 10վ
15 դմ 4 սմ+12 դմ 8 սմ=28դմ 2սմ
16 դմ 6 սմ+8 սմ=17դմ 4սմ
23 ց 62 կգ+4 ց 50 կգ=28ց 12կգ
29 ց+2 ց 60 կգ=31ց 60կգ
13 կմ+2 կմ 950 մ=15կմ 950մ
10 մ 26 սմ+5 մ 84 սմ=16մ 10սմ
4 տ +15 տ 800 կգ=19տ 800կգ
 Հաշվիր տարբերությունը։
Oրինակ՝
10 սմ 6 մմ- 3 սմ 15 մմ=9 սմ 16 մմ-3 սմ 15 մմ=6 սմ 1 մմ
20 սմ 5 մմ-7 սմ 9մմ=12սմ 6մմ
18 դմ 5 սմ-10 դմ 9 սմ=7դմ 6սմ
26 դմ 5սմ-12 սմ=25դմ 3սմ
22 մ 4 սմ-14 մ 56 սմ=7մ 48սմ
32 մ-11 մ 80 սմ=20մ 20սմ
17 կմ-9 կմ 650 մ=8կմ 650մ
12 կմ 750 մ-10 կմ=2կմ 750մ
18 ց 62 կգ-5 ց 92 կգ=12ց 70կգ
10 ց-5 ց 60 կգ=5ց 60կգ
22 տ- 20 տ 750կգ=2տ 750կգ
32 տ 200 կգ-850 կգ=31տ 350կգ
Խնդիրներ․
 Հաշվիր 2 մ 25 սմ, 3 մ 75 սմ և 5 մ կողմերով եռանկյան պարագիծը։

11մ
 Հաշվիր 2 դմ 8 սմ, 6 դմ 2 սմ, 5 դմ 8 սմ և 9 սմ կողմերով քառանկյան
պարագիծը։

15դմ 7սմ

 

Posted in Մայրենի

26.11.18

Գործնական աշխատանք՝

Նախադասություններն ավարտի՛ր:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց աքլորը հասկացավ, որ նա սոված է և ուզում էր իրեն ուտել:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև աքլորը աղվեսին տվել էր տար չորս ճուտ:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որը շատ սոված էր:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին աղվեսը ուզուն եր ուտել:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից գողացել էր վեց ճուտ:
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որովհետև կերել էր  յոթ ճուտ:
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, երբ աքլոր քնած էր:
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որ կուտը շատ վատ բան է: