Posted in Պատմություն

Համաշխարային պատմություն

1․ Միջնադարյան Եվրոպայում միջազգային հարաբերությունները կարգավորվում էին առավելաբար աստվածաշնչյան պատվիրաններով: Այն պատերազմները, որոնք նպաստում էին պատվիրանների հաստատմանը, համարվում էին արդարացի, իսկ խոչընդոտողները՝ անարդարացի:

2․ Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում աստվածընծա արքաներին (և արքայատներին) փոխարինելու եկան պետություններ, որոնք հանդես էին գալիս ողջ ազգի անունից: Ազգի հավաքական կամքը համարվում էր օրենքի և ինքնիշխանության աղբյուր:Այս առումով լավագույն օրինակը Նապոլեոնն էր՝ «բոլոր ֆրանսիացիների կայսրը»:Յուրաքանչյուր ազգային պետություն ներկայացնում էր իր շահերը՝ տարածքային, քաղաքական և տնտեսական:Դրանք հաճախ բախվում էին՝ տեղի տալով պատերազմների:Արդարացի պատերազմ հասկացությունը իր կրոնական և բարոյական բովանդակությամբ դարձավ անցյալ: Այժմ պատերազմի արդյունքներին համապատասխան (հաղթանակ կամ պարտություն) դրանք ընդունում էին նոր ձև ու բովանդակություն:Պարտվող կողմը վճարում էր ռազմատուգանք, զիջում տարածքներ, հրաժարվում տնտեսական շահավետ գործարքներից:

3․ Իր երկարատև պատերազմների ընթացքում Նապոլեոնը հանդես էր գալիս հեղափոխության, առաջադիմության, ազգերի ինքնորոշման կարգախոսներով: Իհարկե, դրանք նպաստում էին ֆրանսիական ազդեցության և տիրապետության տարածմանը, սակայն անժխտելի էր նաև առաջընթացը: Դրան հակառակ՝ եվրոպական միապետները հանդես էին գալիս «հին աստվածընծա կարգերի» և սահմանների պաշտպանությամբ: Երկու հակամետ մոտեցումները բախվեցին Վիեննայի 1814-1815 թվականների վեհաժողովում: Հաղթեց հետադիմությունը, և ազգերի ինքնորոշման իրավունքը զոհարերվեց մեծ տերությունների շահերին: Անտեսվեց իտալացիների, գերմանացիների, բելգիացիների, նորվեգացիների, լեհերի ինքնուրույն պետություն ունենալու իրավունքը: Սակայն հետադիմությունը ժամանակավոր էր: Ուժերի հավասարակշռությունն արագ փոխվում էր: Հետագա տասնամյակների ընթացքում վերը նշված ազգերը հասան իրենց նպատակին: Այսինքն՝ Եվրոպայում հիմնականում հաղթանակեց ազգերի ինքնորոշման իրավունքը:

4․ Տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց անհրաժեշտություն առաջացավ կարգավորելու
նաև երկրների միջև առևտրական հարաբերությունները:Կնքվեցին ձեռնարկատիրության և ծովագնացության
վերաբերյալ պայմանագրեր:XIX դարի 40-ական թվականներին նախ Անգլիայի և Ֆրանսիայի, իսկ ապա նաև այլ պետությունների միջն հաստատվեցին հստակ կարգավորված ազատ առևտրի հարաբերություններ:Դա մեծապես նպաստեց Եվրոպայի տնտեսական միավորմանը:

5․ Նոր տարածքների նվաճումը դարձավ զարգացած երկրների արտաքին քաղաքականության անբաժանելի կողմը: Նրանք սկսեցին հաստատվել Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում՝ ստեղծելով գաղութներ՝ նահանգապետներով, վարչակազմով, ոստիկանությամբ, դատարաններով, զորքով: Շահագործվում էին գաղութների բնական պաշարները և տեղի ժողովուրդները:

6․ Ինչ վերաբերում է Կենտրոնական և Հարավային (Լատինական) Ամերիկային, ապա այստեղ տիրապետում էին իսպանացիներն ու պորտուգալացիները: Ժամանակի ընթացքում նրանցից շատերը ձուլվեցին տեղաբնիկների հետ:Ձնավորվեց ուրույն ազգային ինքնագիտակցություն, որն էլ 1810-1820 թվականներին հանգեցրեց ազգային հեղափոխությունների:Դրանց հետևանքով քարտեզի վրա հայտնվեցին այսօրվա Վենեսուելան, Կոլումբիան, Բոլիվիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան և այլն:

Posted in Պատմություն

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ 1877–1878 ԹԹ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

1․ Ղրիմի պատերազմում թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը:

2․ Կորցրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արնմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877 թվականի ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ:

3․ Կորպուսի հրամանատարն էր հայազգի նշանավոր զորավար, գեներալ Միխայիլ Լոռիս Մելիքովը: (Լոռու Մելիքյան):Պատերազմին մասնակցում էին հայազգի բազմաթիվ այլ զորավարներ:Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովն (Տեր-Ղուկասյան) էր:

4․ Տեղի ռուսական կայազորն ու շրջակա գյուղերի բազմաթիվ հայ գյուղացիներ հերոսաբար հետ մղեցին թշնամու բոլոր գրոհները: Նրանք 23 օր անառիկ պահեցին բերդաքաղաքը:Սպառվում էին նյութական ու ռազմական բոլոր պաշարները: Դրսից օգնություն չստանալու դեպքում այլևս անկարելի էր շարունակել դիմադրությունը: Իրենց օրհասական դրության մասին Տեր-Ղուկասովին լուր հասցնելու բազմաթիվ փորձերն ապարդյուն անցան: Հայ պաշտպաններից միայն Սամսուն Տեր-Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով, ծպտյալ անցնել թշնամու օղակով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երնանյան ջոկատն օգնության եկավ Բայազետի կայազորին և համառ մարտերից հետո ազատագրեց քաղաքը պաշարումից: Այս դեպքերը գեղարվեստական վարպետությամբ նկարագրված են Րաֆֆու նշանավոր «Խենթը» վեպում:

5․ Բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարը խանդավառել էր նաև հայությանը: Իր ազատագրության հույսը նա կապել էր Ռուսաստանի հաղթանակի հետ: Այդ նպատակով շատերը զինվորագրվում էին ռուսական բանակին, պարեն մատակարարում զորքերին, իրականացնում հետախուզական աշխատանք, հանգանակություններ կատարում: Անդրկովկասի զանազան շրջաններում կազմավորված հեծյալ և հետնակային ութ կամավորական ջոկատները հիմնականում համալրված էին հայերով: Դրանք ակտիվ մասնակցություն ունեցան ռուս-թուրքական հերթական պատերազմին:

6․ 1877 թ.վականի աշնանը ռուսական զորքերը պաշարեցին Կարսը, որի գրավումը հանձնարարվեց հայազգի մեկ այլ գեներալի՝ Հովհաննես Լազարնին (Լազարյան): Խիզախ զորավարը հայտնեց Լոռիս-Մելիքովին, որ ինքը անդադար գրոհելու է, մինչև բերդի անկումը: Եվ իսկապես այն չուշացավ: Նոյեմբերի 6-ին հայ կամավորների առաջապահ ջոկատի ուղեկցությամբ ընթացող վճռական գրոհն ավարտվեց փայլուն հաղթանակով:1878 թվակնանի փետրվարին թուրքերն առանց լուրջ դիմադրության հանձնեցին նաև Արևմտյան Հայաստանի ռազմավարական մյուս կենտրոնը` Կարինը, ինչպես նաև Սև ծովի առափնյա մի շարք շրջաններ:Բալկանյան ճակատում ռուսական զորքերը հասան Կ. Պոլսի մատույցներին: Կնքված զինադադարով Թուրքիան ընդունեց իր պարտությունը:

Posted in Պատմություն

Հայոց պատմություն

1․ Արևմտահայերը շարունակում էին մնալ Օսմանյան կայսրության իրավազուրկ հպատակներ (ռայա):Կ. Պոլսի հայ մեծահարուստների՝ ամիրաների դասը, որը սուլթանական իշխանությունների հետ սերտ կապեր ուներ, միայնակ տնօրինում էր արնմտահայության կյանքի բոլոր հարցերը:XIX դարի կեսերից չհանդուրժելով այդ վիճակը՝ պոլսահայ մյուս
խավերն ամիրայական դասի մենաշնորհը վերացնելու և իրենց իրավունքների համար պայքար ծավալեցին:

2․ 1857 թվականին մի խումբ մտավորականներ՝ Ն. Ռուսինյանը, Գ. Օլրյանը և ուրիշներ, Կ.Պոլսի հայ համայնքի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացրին արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրության նախագիծ: Այդ կանոնադրությունը ստացավ «Ազգային սահմանադրություն» անվանումը:Նախագիծը, բացի հոգևորականներից ու ամիրաներից, որոշակի իրավունքներ էր տալիս նաև արևմտահայ մյուս խավերին:Դրա մեջ տեսնելով իրենց իրավունքների սահմանափակում՝ ամիրաները թուրքական իշխանությունների աջակցությամբ պայքար ծավալեցին սահմանադրության դեմ:Սակայն ժողովուրդը ոտքի կանգնեց իր իրավունքների պաշտպանության համար:Սահմանադրական շարժումն արժանացավ Կ. Պոլսի բազմահազար հայ առաջադիմական ուժերի աջակցությանը և դրա շնորհիվ ավարտվեց վերջիններիս հաղթանակով:1860 թվականի մայիսին Կ. Պոլսի Ազգային ընդհանուր ժողովը հաստատեց կանոնադրությունը: Սակայն կողմերի միջև պայքարը շարունակվեց:Սահմանադրությունը գործադրելու համար դեռ անհրաժեշտ էր, որ սուլթանը հաստատի այն: Իշխանությունների հրահանգով ստեղծված հանձնաժողովները զգալիորեն վերանայեցին նախագիծը, որից հետո միայն՝ 1863 թվականի մարտին, սուլթանն այն վավերացրեց:

3․ Կիլիկիայի հյուսիս-արևելքում ընկած Զեյթուն լեռնային համայնքում ապրում էր շուրջ 40 հազար հայ: Քաջարի զեյթունցիները, շնորհիվ հերոսական պայքարի, շարունակում էին պահպանել իրենց ինքնավար կարգավիճակը:Նրանք ապրում էին փակ տնտեսությամբ. արտադրում էին իրենց անհրաժեշտ գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ զենք և միայն սահմանափակ քանակությամբ հարկեր վճարում Մարաշի փաշաներին:

4․1862 թվականի ամռանը թուրքական կառավարությունը Զեյթունը հպատակեցնելու նոր փորճ կատարեց: Թնդանոթներով զինված օսմանյան զորքը զանազան քոչվոր ցեղախմբերի ուղեկցությամբ շարժվեց լեռնագավառի վրա: Թուրքերն սկսեցին հրետակոծել հայկական դիրքերը:Սպանվեց մոտ 200 խաղաղ բնակիչ:Զենքի դիմած շուրջ հինգ հազար զեյթունցիների պայքարը գլխավորեցին չորս տանուտեր իշխանները՝ Մկրտիչ Յաղուբյանի հրամանատարությամբ: Հուլիսի վերջին Ս. Աստվածածնի վանքում գումարվեց ինքնապաշտպանության ղեկավարների խորհրդակցություն:Սարտիկները բաժանվեցին խմբերի՝ իրենց հրամանատարներով:Որոշվեց կռվել մինչն վերջին մարդը:Թուրքական զորքերի լայնածավալ գրոգը տարբեր ուղղություններով սկսվեց օգիստոսի 2-ին։

5․ Մարտերից մեկի ժամանակ Զեյթունի ձորում լեռնագավառի պաշտպանները ծուղակի մեջ գցեցին թուրքերին, կոտորեցին ավելի քան 750 հոգու, մյուսներին փախուստի մատնեցին: Առ այսօր թուրքերը հիշում են իրենց այդ պարտությունը ն շարունակում ճակատամարտի վայրը կոչել «Կուրորածի ձոր»:Թուրքական կողմի ընդհանուր զոհերի թիվն անցնում էր 2 հազարից:Հաղթանակը հայերին տրվեց շուրջ 600 քաջորդիների արյան գնով:

6․ Օսմանյան կայսրությունում իր պետության ազդեցությունն ամրապնդելու նպատակով Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանը փորձեց օգտագործել պատեհ առիթը:Նա Զեյթունի վերնախավի ներկայացուցիչներին խոստացավ օգնել՝ կաթոլիկություն ընդունելու պայմանով:Ջեյթունցիները ստիպված համաձայնեցին:Սուլթանը, զգուշանալով, որ զեյթունցիների կաթոլիկություն ընդունելը հնարավորություն կտա Ֆրանսիային միջամտելու Թուրքիայի ներքին գործերին, գնաց զիջման:Կնքվեց հաշտություն. վերացվեց գավառակի շրջափակումը, խաբեությամբ ձերբակալված զեյթունցիներն ազատ արձակվեցին:Հայերը պարտավորվեցին վճարել հարկերը:Զեյթունը կորցրեց իր իրավունքների մի մասը: Սակայն համայնքի ներքին կյանքին վերաբերող շատ հարցերում շարունակեց գործել ինքնուրույն:1862 թվականի ապստամբությունը հսկայական ազդեցություն ունեցավ հայ ազատագրական շարժման ծավալման, հատարակական: քաղաքական տրքի զարգացման վրա:

Posted in Պատմություն

Հայոց պատմություն

1․ XIX դարի երկրորդ կեսին Հայաստանի տնտեսության մեջ և սոցիալ-քաղաքական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերը, Եվրոպայում ընթացող հեղափոխություններն իրենց ազդեցությունն ունեցան հայ քաղաքական մտքի զարգացման վրա:

2. Հայ մտավորական շրջանակներում սկսեցին լայնորեն քննարկվել Հայաստանի ապագայի, հայ ժողովրդի ազատագրության, Հայ առաքելական եկեղեցու, հայոց լեզվի դերի և այլ կենսական խնդիրներ:Այս խնդիրների լուծման մոտեցումներից կախված՝ հայկական միջավայրում ձևավորվեցին հասարակական-քաղաքական հոսանքներ՝ պահպանողականությունը, ազատականությունը, ազգայնականությունը և այլն:

3. Աչքի ընկնող ներկայացուցիչներից էին Գաբրիել վարդապետ Այվազովակին, Հովհաննես Չամուռճյանը և ուրիշներ:Պահպանողականներին համակրում էին ազգային-պահպանողական հայացքներ ունեցող գրող Ծերենցը, պատմաբաններ Ս. Պալասանյանը, Ա. Երիցյանը և ուրիշներ:

4. Արևելահայ ազատականների ամենանշանավոր դեմքերից էր Սրեփանոս Նազարյանցը: Նա Մոսկվայում լույս էր ընծայում նշանավոր «Հյուսիսափայլ» ամսագիրը: Նազարյանցը գտնում էր, որ հայ ժողովուրդը պետք է ունենա մշակութային ինքնավարություն, լուսավորյալ, առաջադիմական դպրոց: Թիֆլիսում հրապարակախոս Գրիգոր Արծրունին հիմնադրեց «Մշակ» թերթը: Այն շուտով դարձավ հայկական լիբերալիզմի, հայ ազգային հասարակական մտքի յուրահատուկ դարբնոց:

5. XIX դարի երկրորդ կեսին ազատական հոսանքից անջատվեցին ավելի արմատական տրամադրված ներկայացուցիչներ, որոնք ձևավորեցին հասարակական-քաղաքական նոր ուղղություններ:Դրանցից մեկը ներկայացնում էր հասարակության հեղափոխական վերափոխման կողմնակից, մեծ ժողովրդավար Միքայել Նալբանդյանը:Նա համոզված էր, որ հայ ազգային արժեքները պետք է համապատասխանեցնել եվրոպական արժեքային համակարգին, ապստամբության ճանապարհով հասնել իրավահավասար, արդար հասարակության ստեղծմանը:Այսպիսով` Մ. Նալբանդյանն ազգային հեղափոխական ժողովրդավարական ուղղության հիմնադիրն էր:

6. Արևմտահայության վիճակի ծանրացումը ստիպեց ազատականներին առաջին հերթին մտահոգվել ազգի ազատագրության խնդրով: Շուտով հայ ազատական միտքը, շնորհիվ Մաթեոս Սամուրյանի, Գրիգոր Արծրունու և հատկապես խոշոր տեսաբան ու մեծանուն վիպասան Րաֆֆու, թևակոխեց իր ազգայնականության փուլը Հայ ազգայնականները ջերմորեն ողջունեցին Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը, հանգանակություններ կազմակերպեցին հերոս զեյթունցիներին օգնելու համար:Ապստամբության միջոցով ազատագրության հասնելու գաղափարները նոր բարձրության հասան Րաֆֆու ստեղծագործություններում:Ազգայնական գաղափարների տարածումը հայ իրականության մեջ 1880-ական թվականնների կեսերից հանգեցրեց ազգային կուսակցությունների առաջացմանը

Posted in Պատմություն

Նարկիսոս

Թիրեսիասը կանխագուշակում է, որ Նարկիսոսը կապրի երկար, եթե չտեսնի իր արտացոլանքը։ Երբ Նարկիսոսը դառնում է 16 տարեկան, նրան սիրահարվում է Էխո նիմֆը։ Լինելով գեղեցիկ, բայց և հպարտ ու սառնասիրտպատանին մերժում է նիմֆին արժանանալով աստվածուհու պատժին։
Ըստ Օվիդիոսինրան սիրահարվում են շատ պատանիներ ու աղջիկներ, սակայն Նարկիսոսը մերժում է բոլորին։ Այդ ժամանակ մերժվածները դիմում են Նեմեսիսին, ով ընդառաջում է նրանց։ Տարբերակներից մեկի համաձայն մերժված սիրահարներից մեկըԱմինիոսը, ինքնասպանություն է գործում ուղիղ Նարկիսոսի տան առաջ Նեմեսիսին վրեժխնդրության կոչ անելով։
Որսի ժամանակ Նարկիսոսը գետում նկատում է իր արտացոլանքը և սիրահարվում իր իսկ պատկերին։ Չկարողանալով նրանից բաժանվել` պատանին մահանում է քաղցից (կամ տառապանքից)։ Երբ գալիս են նրա մարմինը տանելու, այն տեղում չի լինում. դրա փոխարեն աճել էր նարգիզ ծաղիկ, իսկ նայադները սգում էին Նարկիսոսի մահը։
Աղբյուրը, որի մոտ մահացել էր Նարկիսոսը, նշվում է Դոնակոն տեղանքում։ Առասպելի մեկ այլ տարբերակի համաձայնՆարկիսոսն ունեցել է երկվորյակ քույր, որին սիրահարվել է։ Երբ նա մահացել է, Նարկիսոսը ացելել է աղբյուրի մոտ սգալով նրա մահը։
Նարկիսոս անունը բացասական նշանակություն է ձեռք բերել` խորհրդանշելով ինքնասիրահարվածությունն ու հպարտությունը։
Համաձայն պլատոնականությանը մոտ կանգնած անտիկ փիլիսոփաներից մեկիՆարկիսոսը «անընդհատ փոփոխվող մայր բնության մեջ տեսել է սեփական ստվերը, այսինքն նյութականի ներսում կենդանի էություն, որ իրական հոգու վերջին կերպարն է։ Ցանկանալով գրկել այդ հոգին որպես իր սեփականը` նա շնչահեղձ է եղել և խեղդվել այնպես, ասես խեղդել է սեփական հոգին»։

Posted in Պատմություն

Պատմություն

  1. Նախագծին համաձայն՝ Արևելյան Հայաստանը պետք է ունենար ինքնավարություն, իր զինանշանը, ազգային դրոշը և օրենքները։Պետական պաշտոնյաները պետք է հայեր լինեին։Հայկական պետության մեջ էին ընդգրկվելու Հին Հայաստանի բոլոր կենտրոնական նահանգները։Այսինքն՝ Հայաստանը պետք է միավորվեր, ունենար հայ կամավորականներից հավաքագրված բանակ, հայազգի պաշտոնյաներ։Երկրի պետական ծառայողներն իրենց կրթությունը ստանալու էին բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝ Լազարյան ճեմարանում։
  2. Ցարական կառավարությունը, բնականաբար, չընդունեց Հայաստանի ինքնավարության նախագիծը: Այդուհանդերձ, կատարեց հայերի սիրաշահելու քայլ. 1828 թ. մարտի 21-ին Նիկոլայ 1-ի հրամանագրով Երևանի և Նախիջևանի խանություններից կազմվեց Հայկական մարզը: Այն, որպես առանձին վարչական միավոր, մտնելու էր կայսրության կազմում, ունենալու էր իր դրոշը և զինանշանը: Սակայն այդ միավորը հայկական իրական ինքնավարություն չէր:
  3. 1840 թվականին վերացվեց Հայկական մարզը։1844 թվականին հիմնվեց Կովկասի փոխարքայությունը։Երկու տարի անց Անդրկովկասը բաժանվեց նահանգների։1849 թվականին հիմնվեց Երևանի նահանգը, որի մեջ մտան Երևանի, Ալեքսանդրապոլի, Նախիջևանի, Նոր Բայազետի և Օրդուբադի գավառները։
  4. Ռուսական կառավարությունը 1836 թ. մարտի 11-ին հրապարակեց եկեղեցական հատուկ կանոնադրություն:
  5. Հայ եկեղեցին իրավունք չուներ զբաղվելու պետական գործերով, տնօրինելու էր միայն դպրոցի,ծեսերի և այլ հարցեր: Դրանով իշխանությունները փորձում էին Հայ առաքելական եկեղեցին պահել պետական հսկողության տակ:

Posted in Պատմություն

Պատմություն

  1. 1826 թվականի հուլիսին Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ։Սկսվեց ռուս-պարսկական նոր պատերազմ։
  2. 1826 թ. սեպտեմբերի 3-ին Շամքուրի մոտ հայ նշանավոր գեներալ Վալերի Մադաթովի 2-հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10-հազարանոց զորամասը: Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս-միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից:
  3. 1827 թվականի գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում։Վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով՝ մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը։Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թվականի օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում։Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ։1827 թվականի սեպտեմբերին Ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը։Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ։Սեպտեմբերի 30-ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը։Քանդվեցին հարավային պարիսպները։1827 թվականի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։Երևանի գրավումը մեծ ցնծությամբ ընդունվեց հայության կողմից։Այն, փաստորեն, վճռեց պատերազմի ելքը։
  4. 1828 թ. փետրվարի 10-ին Թուրքմենչյան գյուղում կնքվեց հաշըության պայմանագիր: Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ:
  5. 1828 թվականի գարնանը սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային վերաբնակեցումը։Շուրջ 40-42 հազար հայեր Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուրմիայի և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում։
  6. Հայերի վերաբնակեցումը կարևոր նշանակություն ունեցավ: Փաստորեն շահ Աբասի կողմից Պարսկաստանը բռնագաղթված հայության մի մասը կրկին վերադարձավ իր հայրենի շեները: Այդ զանգվածային վերաբնակեցման շնորհիվ վերականգնվեց Արևելյան Հայաստանի հայկական ժողովրդագրական պատկերը:

Posted in Պատմություն

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել Սեբաստացու մահվանից հետո: 

Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական: 

Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն: 

Հատկապես մեծարժեք են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.), Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց» (3 հատոր, 1784–86 թթ.), Ստեփանոս Ագոնցի և Ղուկաս Ինճիճյանի «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» (11 հատոր, 1802–08 թթ.), Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանություն սրբոց…» (12 հատոր, 1810–15 թթ.), Հարություն Ավգերյանի «Բառարան անգղիերեն և հայերեն» (1821 թ.) ու «Բառարան հայերեն և անգղիական» (1825 թ.), Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյանի և Մկրտիչ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1836–37 թթ.), Գաբրիել Այվազովսկու «Համառոտ պատմություն Ռուսաց» (1836 թ.) և «Պատմություն օսմանյան պետության» (2 հատոր, 1841 թ.), Հովսեփ Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն…» (2 հատոր, 1849–52 թթ.), Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» (1853 թ.), «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.), Ղևոնդ Հովնանյանի «Պատմություն քաղաքակրթության…» (4 հատոր, 1856–60 թթ.), Գարեգին Զարբհանալյանի «Պատմություն հայերեն դպրությանց» (2 հատոր, 1865–78 թթ.), Արսեն Այտընյանի «Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի» (1866 թ.), Սերովբե Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» (1885 թ.) և այլ աշխատություններ, «Մատենագիրք նախնյաց», «Ընտիր մատենագիրք», «Սոփերք հայկական» մատենաշարերը:

1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում:

1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա: Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը. ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը: Նրանք իրենց գործունեությունն սկսել են կաթոլիկ կրոնաաստվածաբանական աշխատությունների հրատարակումով, սակայն աստիճանաբար սկսել են գրել հայագիտական, պատմագիտական, բանասիրական և լեզվաբանական երկեր:

Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան:

Մխիթարյան միաբանությունը հրատարակել է մեկ տասնյակից ավելի պարբերականներ [«Տարեգրություն» (1799– 1802 թթ.), «Եղանակ բյուզանդյան» (1803– 1820 թթ.), «Եվրոպա» (1847–63 թթ.) և այլն], որոնց մի մասը լույս է տեսնում ցայսօր [«Բազմավեպ» (1843 թ-ից), «Հանդես ամսօրյա» (1887 թ-ից), «Մխիթարյան ընտանիք» (1969 թ-ից) և այլն]: 

XIX դարի վերջից գիտական, գրական, մշակութային կարևոր գործունեությամբ հայտնի են Գրիգորիս Գալեմքյարյանը, Հակոբոս Տաշյանը, Արսեն Ղազիկյանը, Վարդան Հացունին, Սուքիաս Էփրիկյանը, Մկրտիչ Պոտուրյանը, Ներսես Ակինյանը, Համազասպ Ոսկյանը, Վահան Հովհաննիսյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Պողոս Անանյանը, Պողոս-Լևոն Զեքիյանը, Հարություն Պզտիկյանը և ուրիշներ: 

2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը:

Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:

Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների:

Posted in Պատմություն

Համաշխարհային պատմություն․ Հասարակության վերակառուցման հեղափոխական ուղղին

1․ Հեղափոխությունը քաղաքական երևույթ է, որի շնորհիվ պատմական ժամանակահատվածում հասարակության մեջ կատարվում են արմատական փոփոխություններ։

2. Ունենալով ժողովրդի աջակցությունը՝ խորհրդարանն իրականացրեց բարենորոգումներ՝ օրինակարգեց իր գործունեությունը, արգելեց կամայական հարկերը, խրախուսեց ձեռներեցությունը, պատասխանատվության ենթարկեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։Այդ իրադարձություններով սկսվեց Անգլիական հեղափոխությունը։

3. 1640 թվականին Չարլզ I-ը հրավիրեց խորհրդարան։Այն գործեց մինչև 1653 թվականը։

4. Օլիվեր Կրոմվելը Անգլիական հեղափոխության ղեկավարն էր, իր պայքարի սկզբում մեծ կամքի տեր։Նա սեղծել է բանակի տեսակ՝ միավորված խոր հավատով և կարգապահությամբ։Այն ստացել է “երկաթակողերի բանակ” անվանումը։Հաղթանակներ է տոնել Շոտլանդիայի և Իռլանդիայի նկատմամբ, նրանց միավորել Անգլիայի իշխանության ներքո։

5. Անգլիական խորհրդարանի հրավերով Հոլանդիայի կառավարիչ Վիլհելմ Օրանացին ժամանեց Անգլիա և զենքով վտարեց Ջեյմս II-ին։Շուտով նա օծվեց արքա։Ընդունվեց “Իրավունքների մասին օրենքը”։Այն իշխանության միակ աղբյուր էր ճանաչում ինքնիշխան ազգի կամքը, իսկ դրա օրինական արտահայտիչ՝ ընտրովի խորհրդարանը։1688-1689 թվականներին տեղի ունեցած այս իրադարձությունների արդյունքում Անգլիայում հաստատվեց սահմանադրական միապետություն։Այդ շրջանը պատմության մեջ մտել է “Փառահեղ հեղափոխություն” անունով։

6. XVII-XVIII դարերում Հյուսիսային Ամերիկայում ձևավորվեց Անգլիական 13 գաղութ։Վերաբնակիչները կրոնական հալածյալներ էին, հողազուրկներ, հասարակությունից մերժվածներ։Շուտով ի հայտ եկան ձեռներեցներ, որոնք կազմակերպում էին տնտեսությունը՝ զարկ տալով գյուղատնտեսությանը, արհեստներին, առևտրին։Ամենուրեք զգացվում էր աշխատող ձեռքի պակաս։Այդ պատձառով սկսեցին Աֆրիկայից Ամերիկա հարյուր հազարավոր սևամորթ ստրուկների։

7. Գաղութները ղեկավարում էին անգլիական արքայի կողմից նշանակված նահանգապետերը։Անգլիան խոչընդոտում էր դրանց զարգացմանը, որպեսզի գաղութները մնան լոկ հումքի մատակարար։Սակայն գաղութներում ձևավորվեցին մասնական տնտեսություն, յուրահատուկ մշակույթ և ազգային ինքնագիտակցություն։XVIII դարի կեսերին բնակչության մեծ մասն իրեն համարում էր ամերիկացի։

8. Ջորջ Վաշինգտոնը համարվում էր ԱՄՆ-ի “ստեղծող հայրերից” մեկը։1775 թվականին նշանակվել է հրամանատար է ստեղծել ԱՄՆ-ի կանոնավոր բանակը։Նա ԱՄՆ-ի առաջին նախագահն էր։

Posted in Պատմություն

Կատարման ժամկետը՝16․05․2022-21․05.2022 թթ․

Առաջին և երկրորդ պարապմունքներ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ․ համացանցից դուրս գրել՝

1․ Տվյալներ Միացյալ Նահանգների հայտնագործման մասին

Եվրոպացիներն սկսել են Հյուսիսային Ամերիկա գաղթել դեռևս 16-րդ դարում, այն բանից հետո, երբ Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան։ Նրանք դուրս էին մղում հնդկացիներին՝ ամերիկյան մայրցամաքի բնիկներին, վտարում նրանց դեպի անջրդի, ամայի տարածություններ՝ արգելաբնակավայրեր; XVII դարում վերաբնակիչները (հիմնականում՝ անգլիացի) Ատլանտյան օվկիանոսի ափին հիմնադրեցին իրենց բնակավայրերը՝ գաղութները: 1776 թ-ի հուլիսի 4-ին 13 գաղութ ազատագրվեց անգլիացիների տիրապետությունից, և աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց նոր անկախ պետություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հանրապետությունը։

2․ Պատրաստվել բանավոր քննարկման՝ ինքնուրույն աշխատանքի միջոցով։ Բանավոր քննարկում. ԱՄՆ-ի զարգացման մեխանիզմները, մոդելները ( համացանցից, տեղեկատվական այլ աղբյուրներից դուրս գրված նյութերի հիման վրա):