Posted in Մայրենի

Թռչունի մտածմունքը

Լուսինե Պետրոսյանի բլոգ

Կարդում է Դպրոց-պարտեզի առաջին դասարանցի Սանոյան Գոհարիկը։

View original post

Posted in Ուսումնական ճամփորդություն

Պատմում է Սանոյան Գոհարիկը

Լուսինե Պետրոսյանի բլոգ

Մենք այսօր գնացինք Տիկնիկային թատրոն: Մտանք ներս այնտեղ ապակիների ետևում տիկնիկներ կային, մենք նկարվեցինք նախասրահում, հետո մտանք թատրոն: Մենք այնտեղ իմացանք, որ տիկնիկային ներկայացում չէր, այլ ստվերային: Ես հավանեցի ներկայացումը, շատ դուրս եկավ, երբ գորտը գողանում էր մատնաչափիկի օրորոցը: Ամենասիրունպահը այն էր, երբ արքայազն ու մատնաչափիկը պարում էին:

View original post

Posted in Մայրենի

Ծիծաղելի մարդուկը

Լուսինե Պետրոսյանի բլոգ

Կար չկար ծիծաղից մի մարդուկ կար: Նրա քիթն էլ էր ծիծաղից, բերան էլ: Նա ծիծաղից շոր էր հագնում: Երբ քայլում էր  փողոցով հանկարծ հայտնվեց  տխուր մարդկանց մոտ: Նա գնաց-գնաց և տեսավ մարդկանց: Մարդիկ նրան չէին նկատել, երբ տեսան ծիծաղեցին ու կարմրեցին: Նա ասաց, որ ուզում է մնալ այդ մարդկանց մոտ: Նրանք սիրով ընդունեցին մարդուկին: Մարդուկը շնորհակալություն հայտնեց  ու ծիծաղով շարունակվեց նրանց օրը:

Սանոյան Գոհար

View original post

Posted in Ուսումնական ճամփորդություն

Իմ ճամփորդության մասին

Լուսինե Պետրոսյանի բլոգ

Ես, քույրիկիս և մայրիկիս հետ գնացի դպրոց։ Այդ   օրը   մենք   պետք   է   բարձրանայինք   Մեղրաձորի   Թեժառույգ   եկեղեցին։ Դա գտնվում   է   Կոտայքի   մարզում։ Սակայն   երբ   հասանք   Մեղրաձոր՝   վարար   անձրև   սկսվեց   և   մենք,   եթե բարձրանայինք սար, կարող էինք սահել ցեխից և ընկնել։ Դրա համար էլ ընկեր Լուսինեն և ընկեր Հայարփին հետաձգեցին Թեժառույգի բարձունքի հաղթահարումը և որոշում կայացրին ացելել Կեչառիսի վանական համալիր ։ Սա շատ գեղեցիկ եկեղեցիների խումբ էր, և կողքերը խաչքարեր, իսկ դռների մուտքի մոտ գերեզմանաքարեր կային։ Ներսում մենք աղոթեցինք, հիացանք գմբեթով, մոմ վառեցինք, դրսում նկարվեցինք, շորջբոլորը ուսումնասիրեցինք և վերադարձանք դպրոց։ Վերադարձի ամբողջ ճանապարհին ես Միլենայի գիրկն էի նստել, շատ լավ էր  ճամփորդությունն էլ, Միլենան էլ։ Շաաատ եմ սիրում։

Պատմում է Արևմտյան դպրոց-պարտեզի երկրորդ դասարանի սովորող Գոհարիկ Սանոյանը:

View original post

Posted in Մայրենի

Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Լուսինե Պետրոսյանի բլոգ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան գնացել էինք ընկեր Լուսինեի և ընկեր Հայարփիի ուղեկցությամբ: Ներսում տեսանք Սարյանի լուսանկարը, կիսանդրին: Երրորդ հարկում նրա առաջին նկարներն էին, նրա նկարած իր տունը, նրա նատյուրմորտները: Երկրորդ հարկում նրա Հայաստան նկարն էր, որն ինձ շատ է դուր գալիս: Իսկ առաջին հարկում նրա սենյակն էր: Նրա սենյակում մենք հեռուստացույցով տեսանք, թե ինչպես է նա նկարում: Մենք տեսանք նրա ննջասենյակը, ճաշասենյակը: Բացատրող աղջիկը՝ Նառան, մեզ պատմում էր, թե երբ է ծնվել վարպետը, երբ է եկել Հայաստան, ինչպիսի զգացումներ է ունեցել ,կարծես երազում է եղել Հայաստան գալիս, թե որն է նրա առաջին նկարը: Ես սիրում եմ Սարյանի նկարները:

Պատումը՝ Սանոյան Գոհարիկի

View original post