Posted in Մայրենի

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբե րի տարբերու թյունը  բացատրի՛ ր:

Ոսկեզօծել․ վազել. թրթռալ. թիավարել. գնալ. լողալ. վազվզել. սողալ. իջնել. բացվել․ չխկչխկալ. ջրել. գոռգոռալ․ բարձրանալ․ պահել․ հատիկ․ ոսկեզօծ․
Սև. հրաշալի. ջինջ. բուրավետ. մեծ. ջրոտ. ուրախ. ծաղ­կավետ. մաքուր. ճկուն. պայծառ․ գաղտնի․ սպիտակ․
Ծաղիկ. ժամացույց. ջուր. սար. մարդ. երեխա. նավաստի. օձ. ինքնաթիռ․ առվակ. գարուն․ թիթեռ․ պահակ․ նավակ. երկաթյա։

16․  Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

 Միշտ- երբեք
 անարատ- արատավոր
 ոչնչացնել- ստեղծել
 բացահայտ- գաղտնի
 թույլ.- ամուր
 վերջին.- առաջին
 Համաձայնել.- Մերժել, հրաժարվել
 հանգստանալ- աշխատել
 գտնել- կորցնել
 Հավաքել-վատնել
 աջ.-ձախ
 արթուն-.քնած
 

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ
 խիղճ չունեցող-անխիղճ
 բարձր ձայնով-բարձրաձայն
 միշտ ժպտուն-ժպտերես
 գանձը պահելու տեղ-գանձարան
 կապույտ աչքերով-կապուտաչյա
 արքայի որդի-արքայազն
 հույների երկիր-Հունաստան
  փոքր էշ-իշուկ
 ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ

Posted in Մաթեմատիկա-6
  1. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (88; 104);=8
    բ․  (86; 102);=4
    գ․  (31; 40);=6
    դ․  (140; 224);=14
    ե․  (45; 48; 81);=6
    զ․  (57; 76; 83);=2
    է․  (260; 325; 455):=4
  2. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (72; 96);=12 
    բ․  (90; 126);=4
    գ․  (108; 198);=4
    դ․  (125; 200);=6
    ե․  (175; 324);=2
    զ․  (40; 56; 72);=18
    է.  (120; 140; 189);=10
    ը․  ( 168; 180; 204):=4
Posted in Մայրենի

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի
Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հարցեր և առաջադրանքներ

  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

քավություն-զղճանք, ներում

Երկչոտ-վախկոտ

  • Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները:

պարև-նվեր

արշալույս-առավոտ

նվաստացնել-ստորացնել

երկչոտ-վախկոտ

խոնավ-թաց

ծածուկ-թաքուն

տառապել-տանջվել

  • Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ:
  • Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:
  • Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:
Posted in Մայրենի

Կարդա’ Վ. Սարոյանի  «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարեցնում թագավորին» առակը։

Առաջադրանքներ՝

1. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Առակի գլխավոր հերոսը խելացի, խորամանկ և բլբլան էր։

2. Առակի իմաստն արտահայտող առած-ասացվածքներ գտի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

Posted in Մաթեմատիկա-6

Առաջադրանքներ

  1. Տրված թիվը բաժանում են 7-ի, որի արդյունքում բնական թիվ չեն ստանում: Գտիր, թե 7-ի բաժանելիս ի՞նչ թվեր կարող են մնալ մնացորդում:
    1;2;3;4;5;6
  2. Գտիր բաժանելին, եթե բաժանարարը հավասար է 12-ի, թերի քանորդը՝ 8-ի, իսկ մնացորդը՝ 5-ի:
    8×12+5=101
  3. Ավտոբուսն ունի 36 նստատեղ: Քանի՞ ավտոբուս է պետք 370 մարդ տեղափոխելու համար:
    370:36=10(10մն)
    Պատ․՝ 11
  4. Արդյո՞ք գոյություն ունի թիվ, որը 30-ի բաժանելիս, մնացորդում տալիս է 31:
    Ոչ
  5. Գրիր 32:4 բաժանման տարրերը` բաժանելի, բաժանարար, քանորդ, մնացորդ:
    32-բաժանելի։4-բաժանարար=8քանորթ(0մն)
  6. Հաշվիր.
    ա. 168:18=9(6մն)
    բ.  100:14=7(2մն)
    գ.  285:40=7(5մն)
    դ.  374:24=15(12մն)
  7. Վաճառողը կշռում էր հաճախորդի գնած ապրանքը: Նա կշեռքի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա նա դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց:Որքա՞ն էր ապրանքի կշիռը:
    10×160+20=1620
Posted in Բնագիտություն

Դասարանական աշխատանք.

1.Թվարկվածներից ո՞րը քիմիական երեւույթ չէ. 1) լուցկու այրվելը
2) կաթի թթվելը
3) օդի հեղուկանալը
4) դինամիտի պայթելը
2.Ի՞նչ փոփոխության են ենթարկվում մոլեկուլները ֆիզիկական երեւույթների ընթացքում.
1) պահպանվում են
2) քայքայվում են
3) կիսվում են
4) միանում են
3.Գրի՛ր քո տանը և բնության մեջ հանդիպող ֆիզիկական և քիմիական երևույթի հինգական օրինակ:
Սառել, հալվել, գոլորշիանալ, տաքանալ, կոտրվել։
Թթվել, լուծվել, գունավորվել, բորբոսել, ժանգոտել։
4.Նշված երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որոնք՝ քիմիական.
ֆիզիկական
բ) ջրի սառչումը,
դ) ալումինի հալումը
քիմիական
ա) երկաթի ժանգոտումը,
գ) բենզինի այրումը,

Posted in Մայրենի

2. Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

Որսորդ

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

Վարագույր

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

Մոծակ

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:

Վարսահարդար

ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

Զանգ

3. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: 

Posted in Մաթեմատիկա-6

Առաջադրանքներ

  1.  56*4 թվի *-ի փոխարեն  գրիր ամենամեծ թվանշանն այնպես, որ ստացված թիվը բաժանվի`
    ա. 3-ի 5694;         բ. 4-ի 5684;       գ. 8-ի 5664;      դ. 9-ի 5634:
  2. 2031172; 2657784; 76518420 և 29583675 թվերից որոնք են բաժանվում
    ա. 2 2031172; 2657784; 76518420;      բ. 3 2657784; 76518420; 29583675;      գ. 4 2031172; 2657784; 76518420;       դ. 5 76518420; 29583675;      ե. 6 76518420; 2657784;    զ.8 2657784; է. 9 29583675;    ը. 10 76518420:
  3. *-ի փոխարեն  գրիր թվանշաններ այնպես, որ
    ա. 5244 թիվը բաժանվի 12-ի;     
    բ. 5652  թիվը բաժանվի 36-ի :
  4. Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների.
    ա. 70=2x5x7;    բ. 55=11×5;    գ.98=2x7x7;     դ. 108=2x2x3x3x3:
  5. Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների.
    ա. 21=3×7   բ.  2000=2x2x2x2x5x5x5 
  6. *-ի փոխարեն  գրիր թվանշաններ այնպես, որ
    ա. 6120 6525 թիվը բաժանվի 45-ի;     
    բ. 9576  թիվը բաժանվի 72-ի  :
Posted in Մայրենի

1.Պատմել սովորիր Վ․ Սարոյանի «Հինգ հասուն տանձերը» պատմվածքը։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ մոգոնել, մտրակ, հույժ, պատսպարել,խանդավառվել, մերձավոր, փափագ, անուշահամ, թխլիկ, ավիշ, դյուրին, հրաշափառ, տխմար, հասուն, ողջամիտ, ըմբռնել։

մոգոնել-հորինել

մտրակ-կոթի վրա ամրացրած կաշվե շերտ կամ կաշեփոկերի ամուր ու հաստ թել

հույժ-շատ, սաստիկ,

պատսպարել-որևէ բանից պաշտպանելու տեղ

խանդավառվել-ոգևորվել

մերձավոր-մոտիկ գտնվող

փափագ-ցանկություն

անուշահամ-անուշ համ ունեցող

թխլիկ-գիրուկ, թմբլիկ

ավիշ-արյունը մաքրող նյութ

դյուրին-հեշտ

հրաշափառ-հրաշալի, հիասքանչ

տխմար-հիմար

հասուն-հասած, մեծացած

ողջամիտ-խելամիտ

ըմբռնել-հասկանալ