Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

  1. Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

Գ-րավչություն, Գրավ-չություն, Գրավչու-թյուն
ժո-ղովրդական, ժողո-վրդական, ժողովրդ-ական, ժողովրդա-կան
ճեր-մակաթև, ճերմակ-աթև, ճերմակա-թև
թև-ատարած, թևա-տարած, թևատար-ած
ու-ղևորություն, ուղե-վորություն, ուղևոր-ություն, ուղևորու-թյուն
ա-վյուն, ավ-յուն

  1. Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:

Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:
Ածանցը բաժանվել է արմատից։

  1. Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ գաղտնվանկի ը-ն չի գրվում:

Սևա- գրել, մանրա- նկարչություն, մակա- գրություն, մանրա խնդիր, ակն- դետ, ակն- կալել, մանրա- պճեղ, հարցա- պնդում :
Գաղտնվանկի ը-ն չի գրվում, որովհետև գաղտնվանկի ը-ն չի գրվում տողադարձից հետո է գրվում։

  1.  Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

Հե-զաճկուն, հեզա-ճկուն, հեզաճը-կուն
հե-տաքննություն, հետա-քննություն, հետաքնն-ություն, հետաքննու-թյուն
երկ-կճղակավոր, երկկճ-ղակավոր, երկկճղա-կավոր, երկկճղակա-վոր
փո-խադրություն, փոխա-դրություն, փոխադր-ություն, փոխադրու-թյուն
զբո-սաշրջիկ, զբոսա-շրջիկ, զբոսաշր-ջիկ
մի-ամտություն, միա-մտություն, միամտ-ություն, միամտու-թյուն
բա-նաստեղծ, բանա-ստեղծ

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Բերրի, բնօրրան, անդորր, տարրական, երրորդ, չորրորդ:

  1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված. և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղպ:

  1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

Ա.Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավագ:

Posted in Մաթեմատիկա առանց բանաձևերի

Անանիա Շիրակացի

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։
Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր։
Անանիա Շիրակացին Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություներից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, ֆիզիկայի և օդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։
Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում։

Posted in Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար

Ձմեռային ճամբարի ամփոփում

Այս տարվա ձմեռային ճամբարը անցավ շատ հետքքրքիր։ Մենք սովորեցինք նոր ու շատ հետաքրքիր բաներ։ Հուսով եմ մյուս տարիել այսպես հետաքրքիր կլինի։ Ահա ճամբարային շաբաթների ամփոփումները ՝

Ձմեռային Ճամբարի առաջին շաբաթ
Ձմեռային Ճամբարի երկրորդ շաբաթ
Ձմեռային Ճամբարի երրորդ շաբաթ

Posted in Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար

Ձմեռային Ճամբար․ Շաբաթվա ամփոփում

Սա Ձմեռային Ճամբարի երրորդ շաբաթն էր։ Մենք իրականացրեցինք շատ հետաքրքիր նախագծեր։ Օրվա պատումները և նախագծերը կարող եք տեսներ ներքևում։

Օրվա պատումները ՝

Նախագծերը ՝

Posted in Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար

Ճամբարային տասներեքերորդ օր

Այսօր մեր ճամբարային տասներեքերորդ օրն էր: Մենք մեր ջոկատավար ընկեր Լուսինենի հատ  քննարկեցինք մեր նախագծերը, որոնք պետք է իրականացնենք: Մեզ մոտ եկել էր ընկեր Մոնան, և մենք միասին սկսեցինք աշխատել Illustrator ծրագրով։ Մենք այսօր որոշել եինք պիցցա պատրաստեինք, մենք գնացինք և գնեցինք մեզ անհրաժեշտ մթերքները և պատրաստեցինք պիցցան։ Օրվա վերջում մենք թմերի բաժանվեցինք և ուսուցողական խաղեր խաղացինք։

Posted in Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար

Ճամբարային տասներկուերորդ օր

Այսօր մեր ճամբարային տասներկուերորդ օրն էր: Մենք մեր ջոկատավար ընկեր Լուսինեի հետ միասին իրականացրեցինք նախագծեր։ Մեզ մոտ եկավ ընկեր Մոնան և մենք միասին աշխատեցինք Illustrator ծրագրով։ Ծրագրով աշխատելուց հետո մենք գնացինք ընտրության։ Որից հետո մենք ընկեր Լուսինեի հետ միասին խաղացինք ուսուցողական խաղեր։

Posted in Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար

Ճամբարային տասնմեկերորդ օր

Այսօր մեր ճամբարային տասնմեկերորդ օրն էր: Մենք մեր ջոկատավար ընկեր Լուսինենի հատ  քննարկեցինք մեր նախագծերը, որոնք պետք է իրականացնենք: Մեզ մոտ եկել էր ընկեր Մոնան, և մենք միասին սկսեցինք աշխատել Illustrator ծրագրով։

Posted in Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար

Ծանոթանում ենք Illustrator ծրագրին

Այս տարվա ձմեռային ճամբարի ընթացքում մենք մեր նոր ուսուսչուհու՝ ընկեր Մոնայի օգնությամբ ծանոթացանք Illustrator ծրագրին։ Մենք ընկեր Մոնայի հետ միասին աշխատեցինք Illustrator ծրագրով։ Ինձ շատ է դուր եկավ աշխատել այդ ծրագրով և ես արդեն ունեմ մի քանի պատրաստած նկարներ որոնք ես կատարել եմ ընկեր Մոնայի օգնությամբ։

Posted in Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար

Ձմեռային Ճամբար․ Շաբաթվա ամփոփում

Սա Ձմեռային Ճամբարի երկրորդ շաբաթն էր։ Մենք իրականացրեցինք շատ հետաքրքիր նախագծեր։ Օրվա պատումները և նախագծերը կարող եք տեսներ ներքևում։

Օրվա պատումները ՝

Նախագծերը ՝