Posted in Պատմություն 9

Հայոց պատմություն, 9-րդ դասարան 

Ամփոփիչ բանավոր ստուգման թերթիկներ 

                                                                    Թերթիկ 1 

  1. Հայկական լեռնաշխարհը։ 
    Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 450–586 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը։ Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով: Հայկական լեռնաշխարհի կենտրոնական նահանգները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։ Հայկական լեռնաշխարհը սեյսմիկ գոտի է։ Կան նաև բազմաթիվ հանգած հրաբուխներ։ Այստեղ է Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակը, Ծաղկանց լեռներում։ Հրաբխային ակտիվություն, սակայն, դրսևորել են շատ լեռներ։ Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունը կերտել հայ ժողովուրդը։ Այն բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Ամենաբարձր կետը Մասիս (Արարատ) լեռն է, որն ունի 5 165 մետր բարձրություն։ Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում սահմանը Փոքր Կովկասով հասնում է մինչև Ղարադաղի լեռներ ու Սոհունդ լեռ։ Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս։ Հասնելով Եփրատ գետին՝ արևմտյան սահմանը Անտիտավրոս լեռներով հասնում է Սև ծովին ու Արևելապոնտական լեռներին։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»։ Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։ 
  1. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը։ 
    Ավատատիրության ձևավորումը Հայաստանում  
    Հասարակական նոր հարաբերությունների հիմքում ընկած էր հողի մասնավոր սեփականությունը և կալվածատճրական հողատիրությունը։ Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից էլ ծագել է հասարակության «ավատատիրական» անվանումը։ Վաղ միջնադարում Հայաստանում կային հողատիրության մի քանի ձևեր։ Մեծ Հայքում մինչև 428թ. հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Նա էր ամենախոշոր հողատերը։ Հնուց եկող սեփականության ձևերից էր համայնական հողատիրությունը։ Համայնական հողերը բաժանված էին հարկեր վճարող մեծ ընտանիքների ՝ երդերի միջև։ Գյուղական համայնքները թագավորական գանձարանի հիմնական հարկատուներն էին: Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները ՝ բդեշխները, գործակալները և նախարարական տոհմի անդամները։ Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը։ 4-րդ դարում Հայոց թագավորը հողեր էր շնորհում նրա եկեղեցուն։ Միջնադարում առաջացավ հողատիրության վանքապատկման ձևը։ Երկրի կենտրոնում ՝ Միջնաշխարհում էին արքունի հողային տիրույթները։ Արտաշատ մայրաքաղաքի գավառը կոչվում էր Ոստան Հայոց։ Այստեղ ապրում էին թագավորը, թագուհին և արքայորդիները։ Թագավորական ընտանիքի մյուս անդամները ՝ Արշակունի սեպուհները նույնպես կալվածքներ ունեին։ Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ ենթակայական համակարգ կամ աստիճանակարգություն։ Աստիճանագրի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, ապա ՝ գործակալ նախարարները։ Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր։ 5-րդ դարի վերջին Վահան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը։ Մարզպանական Հայաստանը կոչվում էր Տանուտերական Հայաստան։ Ինչպես թագավորական, այնպես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի ՝ ազատների և անազատների։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը ՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էր բարձր ազատների դասին։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ։ Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները։ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն 
    Տրդատ 3-ի հրամանով Գրիգոր Պարթևը 13 տարի անցկացրել էր Խոր Վիրապի բանտում։ 3-րդ դարի վերջին Հռոմից Հայաստան էին փախել Հռիփսիմյան կույսերը։ Տրդատ 3-ի որոշմամբ նրանց մահապատժի էին ենթարկել։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում։ Սուրբ Գրիգորի կոչով սկսում են կառուցել Հռիփսիմյան կայսերի վկայանները։ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում երևացել է Միածնի ՝ Քրիստոսի իջած տեղը, որտեղ և կանգնեցվել է խաչի նշանը։ Այստեղից էլ ծագել է Էջմիածին անունը։ Հայաստանի բոլոր կողմերից Տրդատ 3-րդ Մեծի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը և գավառապետները հավաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսավորչին կարգում որպես քահանայապետ։ Ս. Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիայի Մաժակ-Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս։ Այնուհետև վերադառնում է Հայաստան։ Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են Գրիգոր Լուսավորչին։ Լուսաբացին նա արքունիքին, զորքին և ժողովրդին Արածնիի ջրերում մկրտում է։ 301թ. քրիստոնեությունը առաջինը Հայաստանում հռչակվեց որպես պետական կրոն։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո պահպանվեցին հնուց եկող տոները և ծեսերը։ Դրանք դարձան ազգային եկեղեցական տոները ՝ Ամանորը, Տրնդեզը, Բարեկենդանը, Վարդավառը, Խաղողօրհներքը և այլն։ 
  1. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի։ 
    Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է և դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժումը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է և 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության, 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան և նա եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կայսընտիր իշխան Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցության։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա ՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում է Հայաստանի ազատագրության ՝ Պֆալցյան ծրագիր, որը բաղկացաղ է 36 կետից։ Կայսընտիր իշխանը, հավանություն տալով Օրու ծրագրին, առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը, ով Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագիր էր կնքել, հրաժարվում է օգնել։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհրաժեշտ օժանդակություն չստանալով ՝ Օրին Վիլհեմի աորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։ 18-րդ դարի սկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերին հաստատվելու համար։ 1701թ. ամռանը Օրին Պյոտր 1 ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիր։ Պետրոս 1-ը, ով Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր Օրուն հուսադրում է, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով։ Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան ՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ Առաքելության նկատմամբ ավելորդ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա, որտեղ որոշվում է, որ ինքը պետք է մեկնի Պարսկաստան ՝ որպես Հռոմի պապի դեսպան։ Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին ՝ քրիստոնյաներին չենթարկել հալածանքների։ Վերջապես Օրին իր դեսպանախմբով 1708թ, ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան։ 1709թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը։  
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                                     Թերթիկ  2 

  1. Պետական կառավարման համակարգը հայ Արշակունիների թագավորության շրջանում։ 
    Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական (թագավորական): 
    Թագավորն ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, այլ երկրների հետ բանակցելու իրավունք։ 
    Վաղ միջնադարում Հայաստանի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին թագավորական արքունիքի գործակալությունները: 
    Հազարապետը հավաքում էր հարկերը և ղեկավարում էր պետական շինարարական աշխատանքները ։ 
    Մարդպետը հսկում էր արքունի տիրույթները և գանձարանը։ 
    Սպարապետը գլխավորում էր արքունի զինված ուժերը (Մամիկոնյաններ): 
    Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում կատարում էր հայոց կաթողիկոսը: 
    Թագակիր ասպետության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր և հետևել պալատական արարողակարգի կատարմանը (Բագրատունիներ): 
    Մաղխազը իրականացնում էր թագավորի անձնական անվտանգության պաշտպանությունը և ղեկավարում էր թագավորական թիկնազորը։ 
    Պետական գրասենյակը կամ արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի անձնական քարտուղարն էր, գրագրության կազմակերպողը: 
    Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում գրանցվում էր Գահնամակ փաստաթղթում։ 
    Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկելու համար թագավորը հրավիրում էր Աշխարհաժողով։ Քրիստոնեության ընդունումից հետո Աշխարհաժողովի պարտականություններն աստիճանաբար անցնում են եկեղեցական ժողովներին: 
    Հայկական բանակը 
    Հայոց կանոնավոր բանակը բաղկացած էր 120 հազար զինվորներից՝ հեծելազորից և հետևակից: 
    Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորի զորաբանակը (65 հազար) ավելին էր, քան բոլոր նախարարների զորքերը միասին (55 հազար)։ 
    Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստան այրուձի ջոկատները: 
    Հայ նախարարների զորքի թվաքանակը գրանցվում էր Զորանամակում: Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ, հիսնավորներ և տասնավորներ: 
  1. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում։ 
    Արցախում 
    18-րդ դարասկզբին Իրանը հայտնվել էր չափազանց ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ ՝ մերձկասպյան տարածքներին տիրանալ ձգտող Ռուսաստանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով կայսր Պետրոս 1-ը 1722թ. արշավանք կազմակերպեց դեպի Իրան։ Ռուսաց կայսրի արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12000 — անոց զորք։ Դրանից 10000-ը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ցուցումով մեկնեց Գանձակի մոտակա Չոլակ վայրը ՝ սպասելու ռուսական զորքի գալուն։ Հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնապաշտպանությանը։ Ազատագրական պայքարին օժանդակելու նպատակով Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերը ՝ իրենց համախոհներով։ 1723թ. հունիսին թուրքական զորքերը գջզավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ։ Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև։ Վրաստանը և Արևելյան Հայաստանը ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը։ Ռուսաստանը այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժերին, որոնք հակառակ թուրքերի պահանջներին, շարունակում էին զինված պայքարը։ Թուրքական զորքերը 1724թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ սկսում են ավերել հայկական բնակավայրերը։ Կարբի գյուղի ոնակիչները 40 օրվա համառ դիմադրությունից հետո միայն վայր դրեցին զենքը, երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը։ Հունիսի 7-ին թուրքական զորքը պաշարեց Երևանը։ 
    Թուրքերի կորուստը կազմեց շուրջ 20000 մարդ։ Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժողովրդի ազատասիրության բարձր ոգին։ Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Արցախին ՝ հնարավորություն տալով տեղի ուժերին ժամանակ շահելու և նախապատրաստվելու ահեղ մարտերին։ Արցախի ազատագրական ուժերը 1724թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին։ 1725թ. մարտին թուրքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ։ Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության։ Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում ՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Այս հաղթական գործողությունը բարձրացրեց հայերի ինքնավստահությունը և մարտունակությունը։ Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուրքական հաջորդ հարձակումը։ 1726թ. Օսմանյան զինուժի ՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան։ Ութօրյա մարտերում տալով մոտ 800 զոհ ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ։ Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունը ՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը։ 1728թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար ՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ։ 
    Սյունիքում 
    Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին։ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի հետ։ Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։ Հայաստան ուղարկված հայ զինվորականները Դավիթ Բեկի գլխավորությամբ 1722թ. հասան Սյունիք և հաստատվեցին Շինուհայր ավանում։ Շուտով նրանց շուրջ համախմբվեցին տեղի զինվորական ուժերը։ Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։ Առաջին լուրջ հարվածը 1722թ. աշնանը հասցվեց Ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ Բեկին։ Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց Մելիք Բաղրին ենթակա ՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։ Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ Բեկի նստավայրը։ Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական ՝ հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ։ Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդերի ազատագրումը։ Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասը ազատագրել։ Դավիթ Բեկի գլխավորությամբ 1724թ. ստեղծվեց Կապանի Մեծ իշխանությունը, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։ Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ Մխիթարի և Տեր Ավետիսի գլխավորությամբ աննկատ դուրս եկան բերդից: Նրանք հանկարծակի հարվածեցին թշնամուն և խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Այն ամրացրեց զորքի և բնակչության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Հայկական զինուժը հետապնդելով թշնամուն ազատագրեց Մեղրին: Հալիձորի և Մեղրու հաղթանակները ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում: 
  1.  ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը։ 
    1918 թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան պառլամենտը և դրանով կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը: Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը կովկասյան թաթարները հռչակեցին Արևելակովկասյան անկախ պետությունը, որը կոչվեց Ադրբեջան, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային կենտրոնական խորհուրդը բուռն քննարկումներից հետո որոշում կայացրեց հայտարարություն անելու Հայաստանի անկախության մասին: Հայտարարության տեքստը ընդունվեց մայիսի 30-ին: Նրանում մասնավորապես ասվում էր <<Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը>>: Հայաստանի անկախության օր համարվեց մայիսի 28-ը, քանի որ հենց այդ օրը հանձնարարվեց հայկական պատվիրականությանը մեկնել Բաթում ՝ անկախ Հայաստանի անունից թուրքերի հետ կնքելու հաշտության պայմանագիրը: Եղեռն ապրած հայ ժողովուրդը թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, հատկապես 1918թ. մայիսյան հերոսամարտերում կրած հաղթանակներին: 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                                     Թերթիկ  3 

  1. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր:  Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան։ 
    Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր 
    Ք. ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։ Ք. ա. 9-րդ դարի վերջին և Ք. ա. 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում։ Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա, 681թ. առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։ Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույր Նահապետի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը։ Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների ՝ Մարաստանի և Բաբելոնիայի ՝ Ասորեստանին դեմ մղած պայքարին։ Ք. ա. 612թ. զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։ 
    Երվանդ 1-ին Սակավակյաց 
    Ք. ա. 580-570 թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ 1-ին Սակավակյացը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով ՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության խոշոր քաղաքները եղել են Երվանդաշատը և Արմավիրը։ Երվանդի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք, արևմուտքում ՝ Կապադովկիա։ 
    Տիգրան 1-ին Երվանդյան 
    Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցավ աշխարհակալ տերություններից ամենամեծը։ Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր հենց Տիգրան 1-ը։ Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո մինչև Ք.ա. 522թ.: Տիգրան 1-ին Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին և այդ հաղթանակում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը ՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։ 
  1.  Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն։ 
    Մեսրոպ Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը 
    Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում 361 կամ 362 թվականին: Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր: Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում թագավորի արքունիքում եղել է զինվորական, հետո` պալատական գրագիր։ Մոտ 395 թվականին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով ազատ գործելու հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Հայոց այբուբենի ստեղծումը նաև անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար: Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: 
    Ոսկեդարյան գրականություն 
    5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։ 
  1. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: 
    Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո՝  1918թ. մայիսի 28-ին, խորհրդային հանրապետությանը փոխանցվեց տարածքային– սահմանային չլուծված խնդիրների մեծ փաթեթ: Նպաստավոր իրավիճակ ստեղծվեց հայ–վրացական տարածքային վեճերից մեկը` Լոռու չեզոք գոտու խնդիրը: Բացի այդ, առաջ էին եկել Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրը: 
    Մոսկվայի և Կարսի պայմանագրերում քննարկվել են տարածքների կիսում և սահմանի անցկացում Հայաստանի և Թուրքիայի միջև:  Հայաստանի սահմանների հարցը  նախ որոշվեց 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև, երբ կնքվեց «բարեկամության ու եղբայրության» մասին պայմանագիրը: 
    Ըստ 1-ին հոդվածի Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը որոշվում է այն գծով, որը սկսվում էր Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմեթա սարի վրայով, Շավշետ սարի և Կաննի-դաղ սարի ջրաբաժան գծի ուղղությամբ, և  ձգվում Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ՝ Արփաչայ և Արաքս գետերի հնահունով՝ մինչև Ստորին Կարասուի գետաբերանը: 
    Պայմանագրի 3-րդ հոդվածով որոշվում է Նախիջևանի ճակատագիրը: Առանց Հայաստանի համաձայնությամբ, որոշվում է հանձնել Նախիջևանը Ադրբեջանին: Հայաստանը մասնակցում է միայն սահմանների վերջնական ճշգրտմանը: Սահմանը արևելքում սկսվում է Արաքսի  և արևմուտքում Դաղնա– Վելի-դաղ – Բագարզիք – Քյոմուրլու-դաղ լեռների վրայով անցնող գծի միջև շրջպատված տարածքը, որը սկսվում է Քյոմուրլու-դաղ սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ և վերջանում է Քարասուի և Արաքսի խաչման տեղում: 
    Իրականում այս պայմանագրերը կնքվել են մեծ խախտումներով, քանի որ կնքվել էին այդ պահի դրությամբ միջազգայնորեն չճանաչված երկու պետությունների միջև և  որոշվել էր երրորդ պետության` Հայաստանի սահմանները: 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                                     Թերթիկ  4 

  1. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին։ 
    Արտաշես 1-ն ծնվել է մոտ մ.թ.ա մոտ 230 թվականին, Հայոց թագավոր է դարձել մոտ մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից է։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թ.–ին նրա կառավարիչ է նշանակել Արտաշես Ա–ին։ Իր թագավորության սկզբում Արտաշես 1-ը արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ 
    Միացյալ հայկական պետությունից դուրս են մնում Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Մ.թ.ա. 165 թ.–ին հարավում Արտաշես 1-ը բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։  Արտաշես 1-ը մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել է չորս զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Նա միշտ խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ էլ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ 
    Երկրի նրքին կյանքում Արտաշես Ա-ն մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանական զորավարությունների։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Ավագ որդի Աչտավազդին նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս արդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ անունով որդուն, հարավայինը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապետության նշանակվեց արքայաորդի Վրույրը։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։ Արտաշես Ա-ն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտպանմունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։ Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։ 
  1. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը։ 
    450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր: 
    Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային: 
    Հայրենիքում` Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: 451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք: 
  1. 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը։ 
    1828-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի գործողությունները տեղի են ունեցել Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: Հունիսին ռուսական բանակը Ի. Պասկևիչի հրամանատարությամբ Գյումրիի մոտ անցել է Ախուրյանը և շարժվել դեպի Կարս: Պաշարելով քաղաքը՝ եռօրյա համառ մարտերից հետո’ հունիսի 23-ին, ռուս զորքերը տեղացի հայերի գործուն մասնակցությամբ գրոհով վերցրել են Կարսի անառիկ բերդը: Հուլիսի 24-ին գրավել են Ախալքսլաքը, օգոստոսի 15-ին’ Ախալցխան, 28-ին’ Արդահանը: Նույն ամսին ռուսական զորքերի երևանյան ջոկատը զեներալ Ալեքսանդր Ճավճավաձեի հրամանատարությամբ մտել է Բայազետի ու Ալաշկերտի գավառներ, որտեղ բնակչության 80 %-ը հայ էր: Անգլիայի հրահրումով ու օգնությամբ, որ ձգտում էր ամեն կերպ կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, Թուրքիան մեծ ուժեր էր կուտակել Կարինում (էրզրում) և 1829-ի գարնանն անցել է հարձակման: Գեներալ Վալերիան Բեհբութովի և Բորժոմի կիրճով նրան օգնության հասած գեներալ Իվան Բուրցովի զորքերը փախուստի են մատնել թշնամու գերակշիռ ուժերին: Կարսի ուղղությամբ նույնպես հետ մղելով թուրքերի հարձակումները’ ռուսական զորքերը շարժվել են դեպի Կարին: 1829-ի հունիսի 27-ին ռուսները գրավել են թուրքական վարչական ու ռազմ, նշանավոր կենտրոն Կարինը: 1829-ի հունիսին, երբ ռուսական զորքերն արշավել են Կարին, Վանի փաշան 15- հզ-անոց զորքով հարձակվել է Բայազետի վրա: Քաղաքի ռուսական կայազորը և 1000 հայ կամավորներ հունիսի 21-ին անցել են հակահարձակման ու թշնամուն դուրս շպրտել քաղաքից: Բայագետի հերոսական պաշտպանությունը ղեկավարել են գեներալներ Պոպովը և Պանյուտինը: Քաջի մահով է ընկել երիտասարդ հրետանավոր Սելիվանովը: 1829-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլիս քաղաքում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը’ Կուբանից մինչև Փոթի ներառյալ, Ախալցխան ու Ախալքալաքը: Պայմանագիրը չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք նույնպես ձգտում էին միանալ Ռուսաստանին: Արևմտաեվրոպական մեծ պետությունների ճնշման տակ Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Կարինը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը և գրաված մյուս շրջանները: Դժգոհելով պայմանագրից’ Պասկևիչը Նիկոլայ I ցարին առաջարկել է Կարսն ու Բայազետը’ որպես ռազմավար, կենտրոններ, չվերադարձնել Թուրքիային: 
  1.  Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                                 Թերթիկ  5 

  1. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ։ 
    Տիգրան 2-րդը եղել է հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան ՝ այնտեղ մնաց մինչև 45 տարեկան։ Տիգրանն ուներ պատվավոր դիրք Պարթևական արքունիքում։ Ք.ա. 95թ. վերադառնալով Հայաստան ՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգը մինչ այդ անհայտ մի վայրում և հետագայում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաքը, որը կոչվեց ՝ Տիգրանակերտ։ Տիգրան 2-րդը սկսեց կատարել բարեփոխումներ ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։ Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին։ Ծոփքի թագավորությունը դեռ շարունակում էր անջատ մնալ Մեծ Հայքից։ Իր թագավորության երկրորդ տարում ՝ Ք.ա. 94թ. Տիգրան 2-ը պարտություն մատնեց այնտեղ իշխող Արտաշես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։ Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները։ Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղ ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները։ Հայկական հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը, բայց դա իրագործվել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին և այնտեղ թագավոր էր Միհրդատ 6-ը։ Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից։ Հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ, իսկ Միհրդատը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք։ Ք.ա. 87թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա ՝ ջախջախելով պարթևական զորքերը, հասնելով Պարթևստանի մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն։ Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև շնորհվեց «Արքայից արքա» տիտղոսը և պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը։ Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մեծ տերություն, որի հարավային սահմանը հասնում էր Միջերկրական ծովից Սև ծով, Սև ծովից Կասպից ծով։ 
  1.  Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում։ 
    Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ապա Անգլիայի պետական գործիչների հետ: Պատվիրակության մյուս անդամը Խորեն Նարբեյն էր, որը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Նա ռուսական ցարին ներկայացնելու էր հայության խնդրանքը՝ վեհաժողովի ժամանակ դրական լուծում տալ հայ ժողովրդի ձգտումներին: Վեհաժողովն սկսվեց 1878թ. հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Անգլիայի պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Ալաշկերտի հովիտը, Բայազետը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում: 
    Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: 
  1. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 
    1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ Գերմանիան վաղուց նախապատրաստվել էր պատերազմին և ստեղծել հզոր բանակ։ Դեռևս 1939թ., սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, հիտլերյան Գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան։ Շարունակում էր պատերազմը Անգլիայի դեմ, ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետության։ Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարարության, բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկացվել էր Գերմանիայի հնարավոր հարձակման մասին։ Սակայն պատերազմը սկսվելու պահին ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու և նրան երկրի սահմաններում կանգնեցնելու։ Այդուհանդերձ անհրաժեշտ է նշել Ի. Ստալինի դրական դերը Հայրենական պատերազմում։ Նա էր գլխավորում խորհրդային պետությունը երկրի պատմության ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում։ Ի. Ստալինը ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարն էր, զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը: Նրա ձեռքում կենտրոնացվել էր ահեղ թշնամու դեմ հաղթանակի կազմակերպման ամբողջ գործը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում: 200 հազար հայ ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ, 5 մարշալ, որոնցից մեկն ավիացիայի մարշալ, մեկը ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա: Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների քանակով հայերը 4-րդն էին: 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                                 Թերթիկ  6 
 
  1. Տիգրան Մեծի տերությունը։ 
    Տիգրան Բ-ն գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը: Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր, ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Մեծ Հայքի թագավորության և Պոնտոսի մերձեցումը, հայերի ռազմատենչ գործողությունները Կապադովկիայում ստիպեցին Հռոմին մերձենալու Պարթևստանին: Նրանց միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի ու Պոնտոսի դեմ: Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը: Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ: Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝ Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը: Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո: Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Պահպանվեց Հայաստանի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը: Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական մեծ նշանակությունը: Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Հայաստանի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին: 
  1. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին։ 
    9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգման համար կային նպաստավոր պայմաններ։ Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Այդ գործում մեծ հետաքրքրության հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին։ 869թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը, սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ Բյուզանդական կայսր Վասիլ(Բարսեղ) 1-ը, ով հայկական Մակեդոնական արքայատոհմի հիմնադիրն էր, որոշեց դաշինք կնքել Հայաստանի հետ։ 876թ. նա հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունու մոտ։ Վասիլը հայտնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին և նրանցից թագ է խնդրում։ Աշոտը թագ է ուղարկում Վասիլին։ Այս խորհրդանշական գործողությամբ ավելի է աճում Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում։ Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում։ Հատուկ հանձնարարությամբ խալիֆը Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի։ Աշոտ Բագրատունին հանդես բերեց մեծ զգուշություն և հետևեց արաբների բոլոր գործողություններին։ Նրա ուղարկած մարդիկ ձերբակալեցին ոստիկանի սուրհանդակներին։ Արաբների մոտ հայտնաբերվեց ոստիկանի նամակը ՝ ուղղված գանձակի ամիրային, որտեղ շարադրված էր Դվինում հայ իշխաններին ծուղակի մեջ գցելու ծրագիրը։ Աշոտի խորհրդով Դվին ներկայացան հայոց զորքը։ Սպարապետ Աբասը, մտնելով Գանձակի վրանը և ցույց տալով հայտնաբերված նամակը, ձերբակալեց նրան։ Ապա ստորացնելու նպատակով հայերը նրան ձիու փոխարեն հասցնում են Հայաստանի հարավային սահմանը և վտարում են երկրից։ Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։ Արաբները ստիպված էին փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Խալիֆը 885թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում են Հայոց Թագավոր։ Այդ փաստը անհանգստացնում է Բյուզանդիային, ուստի Աշոտին շտապում է թագ և. արքայական հանդերձանք ուղարկել նաև կայսր Վասիլ 1-ին։ 885թ. օգոստոսի 26-ին Շիրակ գավառում ՝ աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց Թագավոր ՝ Աշոտ 1 անունով։ 
  1. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը։ 
    Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։ 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                                      Թերթիկ  7 

  1. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը։ 
    Հռոմեա-հայկական պատերազմը 
    Մ. թ. ա. 69թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: 
    Արտաշատի պայմանագիրը 
    Մ. թ. ա. 66թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: 
  1. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը։ 
    Կրթական համակարգը 
    10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Այդ ժամանակ դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Արդեն 9-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7-8 տարի։ 10-14-րդ դարերում ուսումնական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Բաբունին, Գրիգոր Տաթևացին։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Իրենց գիտամանկավարժական գործունեությունը այստեղ են անցկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Վարդան Արևելցին, Դավիթ Ալավկաորդին և ուրիշներ։ Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։ 12-րդ դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Հայկական կրթական մշակույթային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը։ 1280-ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը։ 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 15-րդ դարի առաջին սկիզբը համալսարանի համալսարանի առաջացման գործունեության շրջանն էր։ Նրա ուսումնական և գիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ ՝ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։ Հայտնի էր նաև Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում։ Մանրանկարչության, արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռոմկլայի կաթողիկոսարանյին դպրոցը։ 
    Պատմագրությունը 
    9-րդ դարի վերջերից սկսած ՝ հայ պատմագրությունը վերելք է ապրում։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրությաննոր ժանրեր ՝ համաշխարհային պատմությունը և տարեգրությունը։ Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին կամառոտ ՝ ըստ ժամանակագրական հերթականության։ Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նա իր «Հայոց Պատմություն» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի առասպելից և հասցնում իր ապրած ժամանակաշրջանը ՝ 10-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Նրա «Պատմություն» աշխատությունը ներառում է 1000-1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները ՝ հայ-բյուզանդական հարաբերությունները և սելջուկների արշավանքները։ 13-րդ դարի պատմագիր է Կիրակոս Գանձակեցին։ Նրա «Հայոց Պատմությունը» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ. ընկած ժամանակահատվածը։ Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը ՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին։ Նրա աշխատությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»։ Համաշխարհային պատմության շարադրելու երկրորդ փորձը կատարեց 13-րդ դարի նշանավոր մատենագիր ՝ Վարդան Արևելցին։ Նրա «Տիեզերական պատմություն» աշխատությունը ընդգրկում է «անսկիզբ ժամանակներից» մինչև 1267 թվականը։ 10-14-րդ դարերի հայ պատմագրության մեջ շարունակվում էր Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքը։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին է։ Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչը Թովմա Արծրունին էր։ Նրա «Արծրունիների տան պատմության» աշխատությունը նվիրված է Վասպուրականի նահանգի և Արծրունիների տոհմի պատմությունը։ 13-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը նվիրված է Սյունիքի նահանգի պատմությունը։ 13-րդ դարի նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը։ Իր «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ պատմում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները և Կիլիկյան Հայաստանի պատմական դեպքերը։ 10-14-րդ դարերի հայ պատմիչների աշխատությունները կարևոր սկզբնաղբյուր է ոչ միայն հայ ժողովրդի, այլ Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար։ 
  1. Հայաստանի երրորդ հանրապետության  հասարակական-քաղաքական կյանքը։ 
    Անկախության նվաճումից, հատկապես արցախյան ազատագրական պատերազմից հետո աշխուժացավ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ Հատուկ ուշադրություն դարձվեց հասարակական նոր հարաբերությունների, ժողովրդավարացման գործընթացների վրա։ Հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների երկրորդ՝ 1995թ. հունիսի 23-ի ընտրությունների ժամանակ։ 1996թ. նոյեմբերին կայացան ԼՂՀ առաջին նախագահի ընտրությունները, որի արդյունքում հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը։ Շուտով, 1997թ., Ռ. Քոչարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որի հետևանքով 1997թ. սեպտեմբերին ԼՂՀ-ում տեղի ունեցան նախագահի արտահերթ ընտրություններ։ Հանրապետության նախագահ ընտրվեց Արկադի Ղուկասյանը։
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                               Թերթիկ  8 

  1. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը։ 
    Կրասոսի արշավանքը 
    Ք.ա. 54թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստանի Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի դաշնակիցն ու բարեկամը, Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջեց օգնական զորք։ Նա չկատարեց Արտավազդ 2-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից։ Ք.ա. 53թ. Կրասոսը սկսեց արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց և սպանվեց Կրասոսը։ Պարթևստանի արքա Օրոդես 2-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին և այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ 2-ի քրոջ ամուսնությամբ։ 
    Անտոնիոսի արշավանքը 
    Արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար ՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Նա ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ 2-ը։ Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները։ Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով։ Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք.ա. 36թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր։ Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին։ Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ 2-ի վրա։ Ք.ա. 34թ. Անտոնիոսի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս։ Մեծ Հայքի թագավոր հռկավեց Արտավազդի որդին Արտաշես 2-ը, բայց Արտաշեսը ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ։ Անտոնիոսը Եգիպտոսում պահանջվեց, որ գերված Արտավազդին ու նրա ընտանիքը երկրպագեն իր կնոջը ՝ Կլեոպատրային ՝ դրա դիմաց խոստանալով ազատություն։ 
  1. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք։ 
    Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք 
    Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաեվ Անիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։ 
    Անին՝ մայրաքաղաք 
    Անին միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք է, որը գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։ Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։ 
  1. Հայոց Մեծ եղեռնը։ 
    Արևմտահայության ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր թուրքական կառավարող ուժերի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ Թուրքիայի պաշտոնապես մտնելը: «Միություն և առաջադիմություն» կուսակցությունն այդ ծրագիրը հաստատել էր դեռ 1910-1911թթ. Սալոնիկում կայացած իր գաղտնի ժողովներում: 1914թ. հոկտեմբերին երիտթուրք առաջնորդներից կազմվեց Երեքի գործադիր կոմիտեն (Թալեաթ փաշա, Էնվեր փաշա, Ջեմալ փաշա), որին հանձնարարվեց իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածները: Ստեղծվեց նաև «Հատուկ կազմակերպությունը», որի մեջ ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող հանցագործ տարրերը: Ըստ ծրագրի ցեղասպանությունը պետք է ընթանար երեք փուլով: Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդներին: Մոտ 300 հազար հայ (18-45 տարեկան) զորակոչվել էր օսմանյան բանակ: 1914թ. վերջից սկսած՝ երիտթուրքերը նրանց մեծամասնությանը զինաթափեցին, տեղափոխեցին թիկունք և ոչնչացրեցին։ Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը: Իսկ վերջին քայլով նրանք ոչնչացրեցին մանկահասակ երեխաներին, կանանց և ծերերին: 1915թ. ապրիլի 11-ին (նոր տոմարով՝ ապրիլի 24-ին) Կ. Պոլսում ձերբակալվեցին բազմաթիվ մտավորականներ: Այսպիսով՝ հայերի Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914թ. հոկտեմբերի վերջին և շարունակվել մինչն 1916թ. ամառը։ Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանում ապրող 2.5 միլիոն հայերից անմեղ զոհվեցին 1․5 միլիոնը: Ցեղասպանության հետևանքով առաջացավ հայկական սփյուռքը: Մինչ օրս ընթանում է հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթաց: Առաջինը այն պաշտոնապես ճանաչել և դատապարտել է լատինական Ուրուգվայը՝ 1967 թվականին։ 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                             Թերթիկ  9 

  1. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը։ 
    Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ 
    Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում Արշակունիները հաստատվել են 52 թվականից և իշխել մինչև 428 թվականը։ Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։ 
    Տրդատ 3-րդի գահակալումը 
    Տրադատ 3-րդը՝ հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին էր։ Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել  Խոր Վիրապ, ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ 
    Ավանդության համաձայն, Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականներ կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ 3 Մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն: 
  1. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ։ 
    Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույները, ասորիները և արաբները։ Հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն  է: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների: 
    Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը։ Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները։ Այդ խնդիրը լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Կոնստադինին հաջորդեց նրա որդի ՝ Թորոս Ա-ն։ Նա Կիլիկյան Հայաստանի սահմանները ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիսը և Անավարզա քաղաքները ՝ դարձնելով վերջինիս մայրաքաղաք։ 
    Լևոն 1 
    Թորոսին հաջորդեց նրա եղբայր ՝ Լևոն 1-ը։ Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկիային։ Լևոնը Բյուզանդացիներից խլեց ՝ Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները։ Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով։ 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները: 1137թ. գարնանը բյուզանդական մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքներ։ Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս։ Ի վերջո Վահկան ևս հանձնվեց։ Լևոնի կնոջ և երկու որդիների ՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս։ Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյությոգն ունենալուց։ Գերված Լևոնը մահացավ բանտում, իսկ Ռուբենին կայսեր հրամանով մահապատժի ենթարկեցին։ Թորոսը փախուստի դիմեց, վերադարձավ Կիլիկիա և գլխավորեց հայ ժողովրդի ազատագրական պայքարը։ 
  1. Մայիսյան հերոսամարտերը։ 
    Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ 1918 թվականի մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա: Արարատյան դաշտ ներխուժած թուրք զինվորները մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։ 
    Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր: Հայկական զինուժին հաջողվեց հետ վերցնել Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։ Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, փորում խրամատներ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության։ Սարդարապատի ճակատամարտից բացի, մարտեր էին մղվում նաև Բաշ-Ապարանում, և Ղարաքիլիսայում: Մայիսի 22-ին թուրքական զորքի մի խումբ, գրավելով Սպիտակը, շարժվեց Բաշ-Ապարան՝ նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից։ Հայկական զորամասը, Դրոյի հմուտ ղեկավարությամբ, ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև այնպես արեց, որ թշնամին փախչի։ Այդ կռիվներում հայերին օգնում էր Ջահանգիր աղայի քրդական (եզդիական) ջոկատը։  Մայիսի 24-28-ը դաժան կռիվներ տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ։ Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ, սակայն այնտեղ էլ հայերը կռվեցին մինչև վերջին շունչը։ Դա խոստովանել է հենց թուրք հրամանատարությունը։ Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն մի լավ դաս տալ, թույլ չտալ որ տեղի ունենա Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի միասնական ուժի և ազգային հաղթանակն էր։  
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                             Թերթիկ  10 

  1. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը։ 
    Առասպելներն Աստվածների, սրբազան վայրերի, նախնիների ու հերոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներ են։ Դրանք հաճախ ունենում են ոչ իրական, չափազանցված դրվագներ։ Մեզ են հասել բազմաթիվ առասպելներ ՝ աստվածների, երկնքի ու երկրի, ժամանակի, լույսի ու խավարի, արևի, լուսնի և աստղերի մասին։ Շատ առասպելներ պատմում են Հայոց աշխարհի լեռների, գետերի ու բնակավայրերի մասին։ Առասպելների մի խումբ էլ նվիրված է մեր ժողովրդի նախնիներին ու մեծ հերոսներին։ Դրանց մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ։ Հայության ամենասիրելի ավանդավեպերից է «Հայկ և Բել» դիցավեպը։ Ըստ դրա ՝ Հայկն առաջին մեծ աստվածներից մեկի որդին էր։ Նա պայքարի դուրս եկավ բռնակալ Բելի դեմ, ով ձգտում էր տիրել համայն աշխարհին։ Պայքարը ավարտվեց Հայկի հաղթանակով։ Հայկը դարձավ Հայոց պետության հիմնադիրը և ստեղծեց հայկական օրացույցը։ Հայկի ժառանգներից էր ՝ Տորք Անգեղը։ Տորք Անգեղի առասպելը պատմում է նրա հայրենասիրության, անկրկնելի ուժի և քաջության մասին։ «Արա Գեղեցիկ և Շամիրամը» փառաբանվում է Հայկազուն Արայի հավատարմությունը։ Նա չի գայթակղվում այլ երկրի հարստություններով և օտար թագուհով, այլ նախընտրում է սեփական երկիրն ու հարազատ ընտանիքը։ Ի տարբերություն առասպելների ՝ վիպերգերը հիմնականում իրապատմում են, այսինքն հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա։ 
    Հայոց նախաքրիստոնեական հավատքը 
    Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածությունների: Երբ ցեղերը միավորվելով ստեղծեցին առաջին պետական կազմավորումները, նրանք «միավորեցին» նաև իրենց աստվածներին: Կրոնի այդ տեսակը կոչվում է բազմաստվածություն (հայտնի է նաև հեթանոսություն անունով)։ 
    Արատտայի երկրի հովանավոր աստվածն էր Հայկը, որ համարվում էր արարչագործ Հայա աստծո որդին։ Հայկի անունով էր կոչվում երկնքի ամենապայծառ համաստեղությունը` Օրիոնը: Հայկական ավանդազրույցի համաձայն` Հայկն իր որդիների ու դուստրերի անուններով է կոչել կենդանակերպի (զոդիակի) 12 համաստեղությունները: Բազմաստվածության դարաշրջանի ավարտից հետո Հայկը մեծարվել է իբրև մեր ազգի նախնի նահապետ և շատ սիրված է ու մեծարվում է մինչև այսօր: Վանի թագավորության դիցարանն արձանագրված է Մհերի դռան վրա: Այն կազմված է եղել 35 աստվածներից և 35 դիցուհիներից։ Դիցարանը գլխավորում էին երեք գերագույն աստվածները: Աստվածների հայր Խալդին համարվում էր երկնքի ու երկրի, տիեզերքի արարիչը: Աստվածներից բացի` երկրպագվում էին շուրջ 30 սրբություններ: 
    Հայոց հին հավատքի ամենաբնորոշ գիծն այն է, որ մեր ժողովուրդը չի պաշտել չար կամ չարագործ աստվածների: Մեր նախնիները երկրպագել են միայն բարին, լուսավորը, ընտանիքը, գիտությունը, արվեստը և այլ բարիքներ։ 
  1. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր։ 
    Արշակ 2-րդ 
    Տիրանի գահակալությունն ընթացավ բարդ պայմաններում: Նրանից հետո Մեծ Հայքում թագավորությունն անցնում է Տիրանի որդուն՝ Արշակ 2-ին: Արշակ 2-ը դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը: Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռոմում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Նրա խորհրդով՝ Ներսես 1 կաթողիկոսը միջնորդում է, որ Հայաստան վերադառնան նրա որդիներ Գնելն ու Տիրիթը: Շուտով ծնվում է Արշակի թագաժառանգ Պապը: 354 թ. Ներսես 1-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու 1 ժողովը: Այնտեղ ընդունված կանոնների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Արքունական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ 2-ը որոշում է Կոգովիտում կառուցել Արշակավան քաղաքը: Թույլատրվում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին: Իրենց տերերի դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում: 359 թ. վերսկսված հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ 2-ը օգնություն է խնդրում Արշակից: Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զորքին: Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ: Կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտության պայմանագիր: 
    Պապ թագավոր 
    Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374 թթ.): Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր՝ Վասակ սպարապետի վրեժը: Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և Շապուհի կանայք, որոնք ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա մեծահոգաբար էր վարվել իր մոր դահիճ՝ Շապուհի նկատմամբ՝ ազատ արձակելով պարսիզ արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը: Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը հռոմեական զորաջոկատի հետ բանակե էին Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշես սպարապետն էր: Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ հետևելու ճակատամարտին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է: Դավաճան Մերուժանը գերի է ընկնոմ: Ասօետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը Մուշեղ սպարապետը զբաղվում էն Հայող թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի օրոք հայող բանակի թիվը հասնում է մոտ 100 000-ի: Պապի անկախ քաղաքականությունը դեմ էր Հռոմեական կայսրությանը: 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են: 
  1. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները։ 
    Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը։ Աստիճանաբար Արցախյան հիմնախնդիրը միջազգայնացվում էր։ Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև։ Հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում։ 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպումը (ԵԱՀԿ)։ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ։ ԵԱՀԿ-ն կոչ էր անում միջազգային հեղինակավոր կառույցներին շտապ միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի վայրագությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի տանջահար ժողովրդին առարկայական օգնություն ցուցաբերելու նպատակով։ ԵԱՀԿ-ն առաջին անգամ դարձավ միջազգային առճակատման լուծման միջնորդը։ Հենց ԵԱՀԿ ձևաչափով ստեղծվեց Արցախյան հիմնահարցի լուծման հիմնական կառույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Թե՛ ՀՀ-ն և թե՛ ԼՂՀ-ն կողմ են հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը և պատմական արդարության վերականգմանը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի վերաբերյալ։ Առ այսօր ուղիներ են որոնվում Արցախյան հիմնախնդրի լուծման համար 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                          Թերթիկ  11 

  1. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ։ 
    Վանի թագավությունը ստեղծվել է Ք․ա․ 9-րդ դարում, քանի որ Ասորեստանի հարձակումներն ավելի հաճախակի էին դարձել կազմավորումների միավորման գործընթացը ավելի արագացավ թշնամու դեմ դուրս գալու համար և արդյունքում Վանա լճի մոտ ստեղծվեց Վանի թագավորությունը։ Վանի թագավորությունը նաև հայտնի է Արարատ, Ուրարտու, Նաիրի և Բիայնիլի անուններով։ Արգիշտի 1-ի (Մ․թ․ա, 786) օրոք շատ կարևոր հենակետեր-քաղաքներ կառուցվեցին, նա հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր, դրանցից նշանավորը Էրեբունին էր (Ք․ա․ 782թ), և արդեն հետագայում Երևանը։ Դրանից վեց տարի անց նա Արարատյան դաշտում հիմնեց Արգիշտիխինիլին և դրանք դարձան հյուսիսային գլխավոր հենակետերը։ Սարդուրի 2-ի (Մ․թ․ա․ 764) գահակալման ընթացքում Վանի թագավորությունը ունեցել է նրա ամենամեծ տարածքային աճը։ Հյուսիսում նրա տերությունը հասնում էր մինչև Սև ծով, արևելքում հասնում էր մինչև Կասպից ծով, իսկ արևմուտքում Փոքր Ասիա: Հարավում վերագրավեց Բաբելոնիան ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությունը: Այսպիսով չորս ծովերի մեջ ստեղծվում է հզոր մի տերություն: 
  1. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին։ 
    9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգման համար կային նպաստավոր պայմաններ։ Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Այդ գործում մեծ հետաքրքրության հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին։ 869թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը, սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ Բյուզանդական կայսր Վասիլ 1-ը, ով հայկական Մակեդոնական արքայատոհմի հիմնադիրն էր, որոշեց դաշինք կնքել Հայաստանի հետ։ Վասիլը հայտնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին և նրանցից թագ է խնդրում։ Աշոտը թագ է ուղարկում Վասիլին։ Այս խորհրդանշական գործողությամբ ավելի է աճում Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում։ Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում։  Աշոտ Բագրատունին հանդես բերեց մեծ զգուշություն և հետևեց արաբների բոլոր գործողություններին։ Նրա ուղարկած մարդիկ ձերբակալեցին ոստիկանի սուրհանդակներին։ Արաբների մոտ հայտնաբերվեց ոստիկանի նամակը ՝ ուղղված գանձակի ամիրային, որտեղ շարադրված էր Դվինում հայ իշխաններին ծուղակի մեջ գցելու ծրագիրը։ Աշոտի խորհրդով Դվին ներկայացան հայոց զորքը։ Սպարապետ Աբասը, մտնելով Գանձակի վրանը և ցույց տալով հայտնաբերված նամակը, ձերբակալեց նրան։ Ապա ստորացնելու նպատակով հայերը նրան ձիու փոխարեն հասցնում են Հայաստանի հարավային սահմանը և վտարում են երկրից։ Արաբները ստիպված էին փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Խալիֆը 885թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում են Հայոց Թագավոր։ 885թ. օգոստոսի 26-ին Շիրակ գավառում ՝ աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց Թագավոր ՝ Աշոտ 1 անունով։ Օծումը մեծ հանդիսավորությամբ իրականացնում է կաթողիկոս Գևորգ Գառնեցին։ Հայաստանի ՝ դեռևս 885 թվականին ձեռք բերված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ունեցավ 30 տարի անց։ Աշոտ 1-ը մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Աշոտ 1-ը ճնշեց Վանանդի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը ՝ Կարս կենտրոնով միացրեց իր պետությունը։ Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նստավայրը։ Խաղաղ ճանապարհով Աշոտ 1-ը կարողացավ իր ազդեցությունն ամրապնդել Սյունյաց և Արծրունյաց զորեղ իշխանների վրա։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին նաև Մանազկերտի, Արճեշի, Բերկրիի և այլ շրջանների արաբական ամիրայությունները։ Մի քանի արշավանքներից հետո հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։ Շնորհիվ այդ հանգամանքների ՝ ամրապնդվեցին Աշոտ Բագրատունու բարեկամական կապերը վրացիների և աղվանների հետ։ 
  1. Հայդուկային շարժումը։ 
    Հայդուկյան շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև: Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թթ. կեսին: Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար: Հիմնական շարժիք ուժն էր բազմաթիվ անմեղ հայերի զոհվելը թուրքական բռնապետների կազմակերպած ապստամբությունների ժամանակ: 
    Արմենական կուսակցություն 
    Գաղտնի կազմակերպությունների ստեղծումը պարարտ հող նախապատրաստեց ազգային կուսակցությունների առաջացման համար: Առաջին հայ քաղաքական կուսակցությունը ծնունդ առավ Վանում, որտեղ դեռևս չէին մարել «Սև խաչի» գործունեության կայծերը: Իբրև քաղաքական անբարեհույս անձ Վանից արտաքսվելուց հետո Մկրտիչ Փորթուգալյանը հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում և սկսեց հրատարակել «Արմենիա» թերթը: «Սև խաչի» նախկին անդամները, որ հուսալքվել էին Մկրտիչ Փորթուգալյանի արտաքսումով, աստիճանաբար նորից համախմբվեցին, և 1885թ. խիստ գաղտնիության պայմաններում Վանում ծնվեց առաջին քաղաքական կուսակցությունը: Նրա անդամները ուսուցչի հրատարակած թերթի անունով կուսակցությունը կոչեցին Արմենական: Կուսակցության փաստական ստեղծողը և ղեկավարը Մկրտիչ Թերլեմեզյանն էր, որը հետագայում հոր անունով կոչվեց Ավետիսյան: 1890-ականներին ստեղծած իրենց առաջին ծրագրում իբրև կուսակցության առաջնային նպատակ մատնանշում էին թուրքական բռնապետությունը հեղափոխության միջոցով տապալելու անհրաժեշտությունը: Նրանք գտնում էին, որ պետք է ժողովրդին նախապատրաստել հեղափոխության համար, զինախմբեր ստեղծել: Ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ էր զենք հայթայթել: «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը:Արմենականների գործունեությունը Վանում մեծ թափ ստացավ 1890-ական թվականների երկրորդ կեսին, թուրքական կառավարության ձեռնարկած զանգվածային կոտորածների ժամանակ: 1896թ. Վանի ինքնապաշտպանական մարտերը ղեկավարում էր Մկրտիչ Ավետիսյանը: Նա իր շուրջը համախմբեց ոչ միայն արմենականներին, այլև դաշնակցականներին ու հնչակյաններին և ուժգին հակահարված տվեց թուրքական ուժերին: Մի խումբ երիտասարդների հետ Պարսկաստան անցնելու ճանապարհին նա զոհվեց: Ծանր կորուստներ ունեցած կուսակցությունն իր գոյությունը պաշտպանեց մինչև 20-րդ դարի երկրորդ տասնամյակը: Նա մեծ մասնակցություն ունեցավ 1915թ. Վանի ինքնապաշտպանական մարտերին, իսկ 1921թ., միավորվելով այլ քաղաքական ուժերի հետ, ստեղծվեց Ռամկավար-ազատական կուսակցությունը: 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                        Թերթիկ 12 

  1. Հայկական լեռնաշխարհը։ 
    Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 450–586 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը։ Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով: Հայկական լեռնաշխարհի կենտրոնական նահանգները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։ Հայկական լեռնաշխարհը սեյսմիկ գոտի է։ Կան նաև բազմաթիվ հանգած հրաբուխներ։ Այստեղ է Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակը, Ծաղկանց լեռներում։ Հրաբխային ակտիվություն, սակայն, դրսևորել են շատ լեռներ։ Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունը կերտել հայ ժողովուրդը։ Այն բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Ամենաբարձր կետը Մասիս (Արարատ) լեռն է, որն ունի 5 165 մետր բարձրություն։ Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում սահմանը Փոքր Կովկասով հասնում է մինչև Ղարադաղի լեռներ ու Սոհունդ լեռ։ Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս։ Հասնելով Եփրատ գետին՝ արևմտյան սահմանը Անտիտավրոս լեռներով հասնում է Սև ծովին ու Արևելապոնտական լեռներին։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»։ Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է: 
  1. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը։ 
    1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ միության միջև: Գերմանիային՝ Անտանտի հակառակորդին, հաջողվեց իր դաշինքի մեջ ներգրավել Թուրքիային: Գլխավոր պատճառը, որ թուրքերին դրդեց նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, ռուս-թուրքական հակամարտությունն էր: Երիտթուրքերը մտադրություն ունեին Ռուսաստանում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Հայերն ու Հայաստանը այդ ծրագրի իրագործման ճանապարհին մեծ խոչընդոտ էին: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերզմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները: Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անելու և ապահովելու հայերի անվտանգությունը։ Պայմանագիրը նախատեսում էր ռուսական զորքերի անհապաղ դուրս բերում գրավված տարածքներից։ Բայց ցավոք ,Բեռլինի վեհաժողովը մեծ հիասթափություն առաջացրեց հայերի շրջանում։ Հայ ժողովրդի մեջ պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ։ Հայկական պատվիրակությունը բողոք ներկայացրեց վեհաժողովի ղեկավարությանը։ Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի: 
  1. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին։ 
    1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը։ Դրան ի պատասխան ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, օգտվելով ինքնորոշման սահմանադրական իրավունքից, անցկացրեց հանրաքվե և ձայնատվությամբ հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։Ինքնապաշտպանական մարտերում սկսեց կազմավորվել ԼՂՀ հաղթական բանակը։ 1994թ. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց հանրապետության նախագահ։ 1992թ. ընդունվեց ԼՂՀ պետական զինանշանը և դրոշը։ 
    1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը։ Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը։ Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից։Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ։ 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                     Թերթիկ  13 
 
  1. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր:  Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան։ 
    Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր 
    Ք. ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։ Ք. ա. 9-րդ դարի վերջին և Ք. ա. 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում։ Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա, 681թ. առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։ Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույր Նահապետի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը։ Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների ՝ Մարաստանի և Բաբելոնիայի ՝ Ասորեստանին դեմ մղած պայքարին։ Ք. ա. 612թ. զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։ 
    Երվանդ 1-ին Սակավակյաց 
    Ք. ա. 580-570 թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ 1-ին Սակավակյացը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով ՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության խոշոր քաղաքները եղել են Երվանդաշատը և Արմավիրը։ Երվանդի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք, արևմուտքում ՝ Կապադովկիա։ 
    Տիգրան 1-ին Երվանդյան 
    Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցավ աշխարհակալ տերություններից ամենամեծը։ Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր հենց Տիգրան 1-ը։ Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո մինչև Ք.ա. 522թ.: Տիգրան 1-ին Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին և այդ հաղթանակում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը ՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։ 
  1. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք։ 
    Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաեվ Անիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։ 
    Անին՝ մայրաքաղաք 
    Անին միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք է, որը գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։ Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։ 
  1. Հայաստանի երրորդ հանրապետության միջազգային դրությունը։ 
    Իրական անկախության կարևորագույն չափանիշներից մեկն էլ ՀՀ միջազգային ճանաչումն ու նրա հետ դիվանագիտական կապերի հաստատումն է: ՀՀ-ն հենց սկզբից արտաքին-քաղաքական կարևոր խնդիր հռչակեց աշխարհի հետ ուղղակի արտաքին կապերի հաստատումը: Փաստական առումով 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունն առաջինը ճանաչել և նրա հետ դիվանագիտական կապեր էր հաստատել նորանկախ Լիտվայի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության համար կարևոր էր Ռուսաստանի կողմից ՀՀ անկախության ճանաչումը (1991թ. դեկտեմբերի 17): Հաջորդ օրը Հայաստանն իր հերթին ճանաչեց Ռուսաստանի անկախությունը: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1992թ. ապրիլին: 1991թ. դեկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագը հայտարարեց, որ իր երկիրը Հայաստանը պաշտոնապես ճանաչում է ինքնիշխան պետություն: 1992թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Շուտով Հայաստանի անկախությունը ճանաչեց նաև Թուրքիան, սակայն մի քանի պահանջների դիմաց: ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եգիպտոսը և այլ երկրներ: 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                     Թերթիկ  14 

  1. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին։ 
    Արտաշես 1-ն ծնվել է մոտ մ.թ.ա մոտ 230 թվականին, Հայոց թագավոր է դարձել մոտ մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից է։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թ.–ին նրա կառավարիչ է նշանակել Արտաշես Ա–ին։ Իր թագավորության սկզբում Արտաշես 1-ը արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնում Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Մ.թ.ա. 165 թ.–ին հարավում Արտաշես 1-ը բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։  Արտաշես 1-ը մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել է չորս զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Նա միշտ խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ էլ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Երկրի նրքին կյանքում Արտաշես Ա-ն մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանական զորավարությունների։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Ավագ որդի Աչտավազդին նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս արդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ անունով որդուն, հարավայինը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապետության նշանակվեց արքայաորդի Վրույրը։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։ Արտաշես Ա-ն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտպանմունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։ Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։ 
  1. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ։ 
    Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույները, ասորիները և արաբները։ Հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն  է: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը։ Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները։ Այդ խնդիրը լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Կոնստադինին հաջորդեց նրա որդի ՝ Թորոս Ա-ն։ Նա Կիլիկյան Հայաստանի սահմանները ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիսը և Անավարզա քաղաքները ՝ դարձնելով վերջինիս մայրաքաղաք։ 
    Լևոն 1 
    Թորոսին հաջորդեց նրա եղբայր ՝ Լևոն 1-ը։ Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկիային։ Լևոնը Բյուզանդացիներից խլեց ՝ Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները։ Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով։ 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները: 1137թ. գարնանը բյուզանդական մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքներ։ Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս։ Ի վերջո Վահկան ևս հանձնվեց։ Լևոնի կնոջ և երկու որդիների ՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս։ Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյությոգն ունենալուց։ Գերված Լևոնը մահացավ բանտում, իսկ Ռուբենին կայսեր հրամանով մահապատժի ենթարկեցին։ Թորոսը փախուստի դիմեց, վերադարձավ Կիլիկիա և գլխավորեց հայ ժողովրդի ազատագրական պայքարը։ 
  1. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը։ 
    Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։ 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 
     
                                                          Թերթիկ  15 

  1. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ։ 
    Տիգրան 2-րդը եղել է հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան ՝ այնտեղ մնաց մինչև 45 տարեկան։ Տիգրանն ուներ պատվավոր դիրք Պարթևական արքունիքում։ Ք.ա. 95թ. վերադառնալով Հայաստան ՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգը մինչ այդ անհայտ մի վայրում և հետագայում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաքը, որը կոչվեց ՝ Տիգրանակերտ։ Տիգրան 2-րդը սկսեց կատարել բարեփոխումներ ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։ Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին։ Ծոփքի թագավորությունը դեռ շարունակում էր անջատ մնալ Մեծ Հայքից։ Իր թագավորության երկրորդ տարում ՝ Ք.ա. 94թ. Տիգրան 2-ը պարտություն մատնեց այնտեղ իշխող Արտաշես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։ Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները։ Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղ ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները։ Հայկական հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը, բայց դա իրագործվել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին և այնտեղ թագավոր էր Միհրդատ 6-ը։ Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից։ Հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ, իսկ Միհրդատը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք։ Ք.ա. 87թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա ՝ ջախջախելով պարթևական զորքերը, հասնելով Պարթևստանի մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն։ Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև շնորհվեց «Արքայից արքա» տիտղոսը և պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը։ Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մեծ տերություն, որի հարավային սահմանը հասնում էր Միջերկրական ծովից Սև ծով, Սև ծովից Կասպից ծով։ 
  1. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը։ 
    Կրթական համակարգը 
    10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Այդ ժամանակ դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Արդեն 9-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7-8 տարի։ 10-14-րդ դարերում ուսումնական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Բաբունին, Գրիգոր Տաթևացին։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Իրենց գիտամանկավարժական գործունեությունը այստեղ են անցկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Վարդան Արևելցին, Դավիթ Ալավկաորդին և ուրիշներ։ Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։ 12-րդ դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Հայկական կրթական մշակույթային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը։ 1280-ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը։ 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 15-րդ դարի առաջին սկիզբը համալսարանի համալսարանի առաջացման գործունեության շրջանն էր։ Նրա ուսումնական և գիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ ՝ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։ Հայտնի էր նաև Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում։ Մանրանկարչության, արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռոմկլայի կաթողիկոսարանյին դպրոցը։ 
    Պատմագրությունը 
    9-րդ դարի վերջերից սկսած ՝ հայ պատմագրությունը վերելք է ապրում։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրությաննոր ժանրեր ՝ համաշխարհային պատմությունը և տարեգրությունը։ Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին կամառոտ ՝ ըստ ժամանակագրական հերթականության։ Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նա իր «Հայոց Պատմություն» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի առասպելից և հասցնում իր ապրած ժամանակաշրջանը ՝ 10-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Նրա «Պատմություն» աշխատությունը ներառում է 1000-1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները ՝ հայ-բյուզանդական հարաբերությունները և սելջուկների արշավանքները։ 13-րդ դարի պատմագիր է Կիրակոս Գանձակեցին։ Նրա «Հայոց Պատմությունը» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ. ընկած ժամանակահատվածը։ Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը ՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին։ Նրա աշխատությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»։ Համաշխարհային պատմության շարադրելու երկրորդ փորձը կատարեց 13-րդ դարի նշանավոր մատենագիր ՝ Վարդան Արևելցին։ Նրա «Տիեզերական պատմություն» աշխատությունը ընդգրկում է «անսկիզբ ժամանակներից» մինչև 1267 թվականը։ 10-14-րդ դարերի հայ պատմագրության մեջ շարունակվում էր Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքը։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին է։ Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչը Թովմա Արծրունին էր։ Նրա «Արծրունիների տան պատմության» աշխատությունը նվիրված է Վասպուրականի նահանգի և Արծրունիների տոհմի պատմությունը։ 13-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը նվիրված է Սյունիքի նահանգի պատմությունը։ 13-րդ դարի նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը։ Իր «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ պատմում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները և Կիլիկյան Հայաստանի պատմական դեպքերը։ 10-14-րդ դարերի հայ պատմիչների աշխատությունները կարևոր սկզբնաղբյուր է ոչ միայն հայ ժողովրդի, այլ Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար։ 
  1. Հայաստանի երրորդ հանրապետության անկախության գործընթացը։ 
    Հայաստանի անկախության հռչակագիրը կքնվել է  1990 թվականի օգոստոսի 23ին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ 
    Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նույնպես առաջին հանրապետության խորհրդանիշն էր։Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։ Հայաստանը պետք է ունենար սեփական դրամական համակարգ։ 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                         Թերթիկ 16 

  1. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր։ 
    Արշակ 2-րդ 
    Տիրանի գահակալությունն ընթացավ բարդ պայմաններում: Նրանից հետո Մեծ Հայքում թագավորությունն անցնում է Տիրանի որդուն՝ Արշակ 2-ին: Արշակ 2-ը դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը: Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռոմում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Նրա խորհրդով՝ Ներսես 1 կաթողիկոսը միջնորդում է, որ Հայաստան վերադառնան նրա որդիներ Գնելն ու Տիրիթը: Շուտով ծնվում է Արշակի թագաժառանգ Պապը: 354 թ. Ներսես 1-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու 1 ժողովը: Այնտեղ ընդունված կանոնների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Արքունական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ 2-ը որոշում է Կոգովիտում կառուցել Արշակավան քաղաքը: Թույլատրվում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին: Իրենց տերերի դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում: 359 թ. վերսկսված հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ 2-ը օգնություն է խնդրում Արշակից: Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զորքին: Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ: Կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտության պայմանագիր: 
    Պապ թագավոր 
    Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374 թթ.): Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր՝ Վասակ սպարապետի վրեժը: Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և Շապուհի կանայք, որոնք ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա մեծահոգաբար էր վարվել իր մոր դահիճ՝ Շապուհի նկատմամբ՝ ազատ արձակելով պարսիզ արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը: Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը հռոմեական զորաջոկատի հետ բանակե էին Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշես սպարապետն էր: Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ հետևելու ճակատամարտին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է: Դավաճան Մերուժանը գերի է ընկնոմ: Ասօետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը Մուշեղ սպարապետը զբաղվում էն Հայող թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի օրոք հայող բանակի թիվը հասնում է մոտ 100 000-ի: Պապի անկախ քաղաքականությունը դեմ էր Հռոմեական կայսրությանը: 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են: 
  1. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի։ 
    Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է և դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժումը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է և 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության, 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան և նա եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կայսընտիր իշխան Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցության։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա ՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում է Հայաստանի ազատագրության ՝ Պֆալցյան ծրագիր, որը բաղկացաղ է 36 կետից։ Կայսընտիր իշխանը, հավանություն տալով Օրու ծրագրին, առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը, ով Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագիր էր կնքել, հրաժարվում է օգնել։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհրաժեշտ օժանդակություն չստանալով ՝ Օրին Վիլհեմի աորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։ 18-րդ դարի սկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերին հաստատվելու համար։ 1701թ. ամռանը Օրին Պյոտր 1 ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիր։ Պետրոս 1-ը, ով Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր Օրուն հուսադրում է, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով։ Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան ՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ Առաքելության նկատմամբ ավելորդ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա, որտեղ որոշվում է, որ ինքը պետք է մեկնի Պարսկաստան ՝ որպես Հռոմի պապի դեսպան։ Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին ՝ քրիստոնյաներին չենթարկել հալածանքների։ Վերջապես Օրին իր դեսպանախմբով 1708թ, ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան։ 1709թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը։ 
  1. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը։ 
    1918 թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան պառլամենտը և դրանով կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը: Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը կովկասյան թաթարները հռչակեցին Արևելակովկասյան անկախ պետությունը, որը կոչվեց Ադրբեջան, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային կենտրոնական խորհուրդը բուռն քննարկումներից հետո որոշում կայացրեց հայտարարություն անելու Հայաստանի անկախության մասին: Հայտարարության տեքստը ընդունվեց մայիսի 30-ին: Նրանում մասնավորապես ասվում էր <<Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը>>: Հայաստանի անկախության օր համարվեց մայիսի 28-ը, քանի որ հենց այդ օրը հանձնարարվեց հայկական պատվիրականությանը մեկնել Բաթում ՝ անկախ Հայաստանի անունից թուրքերի հետ կնքելու հաշտության պայմանագիրը: Եղեռն ապրած հայ ժողովուրդը թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, հատկապես 1918թ. մայիսյան հերոսամարտերում կրած հաղթանակներին: 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը:  
     
                                                     Թերթիկ  17 
  1. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ։ 
    Սմբատ 1 
    890 թվականին Աշոտ 1 մահացավ և գահակալության անցավ որդի` Սմբատը: Շարունակում էր վարել հոր քաղաքականությունը։ 892 թվականին Աշոտը գրավում է արաբների վերջին հենակետ` Դվինը, ձերբակալում արաբ ամիրաներին և ուղարկում Կոստանդնուպոլիս։ Նա ավարտեց հողերը միավորելու գործը ե միացրեց թագավորությանըՏայքը, Տարոնը, Աղձինքը, Բարձր Հայքը, Գուգարքի Ջախավք գավառըԱրևմուտքում- Եփրատ, հյուսիսում Վրաստան, հարավում Տավրոսի լեռներԻնչպես նաև օգնեց վտարել արաբներին Վրաստանից։ Եվ Աշոտ 1 ինչ օժանդակությամբ վրաց Բագրատունիներից թագավոր դարձավ Ատրնեսեսը։893 ին Բյուզանդիայի հետ Սմբատը բարեկամության և առևտրական պայմանագրի կնքեց: Նույն տարում ավերիչ երկրաշարժ եղավ Դվինում: Վատթարացավ երկրի իրավիճակը: Բյուզանդիայի հետ պայմանագիրը անհանգստացրեց Ատրպատականի արաբ Ամիրայությանը ։Սաջյան ամիրան ներխուժում է Հայաստան և գրավում է Նախճավանը, և ավերված Դվինը։ Սակայն շուտով Դողս գյուղում հաղթանակն են տանում Սաջյանի նկատմամբ և արաբներին դուրս վռնդում Հայաստանից։Մյուս ատրպատականը Յուսուֆը օգտագործեց արքայատոհմերի միջև ծագած վեճերը։ Արծրունյաց և Սունյանց նախարարական տոհմերի միջև վեճ էր բռնկվել Նախճեվան գավառակ պատկանելիության համար։ Սմբատը այդ հարցը լուծեց  ի օգուտ Սունյանց տոհմի։ Եվ օգտվելով առիթից 908 թվականին Յուսուֆը դժգոհ Գագիկ Արծրունուն թագ է ուղարկում և ճանաչում նրան Հայաստանի թագավոր։ Նրանք միասին ներխուժում են Հաատան, որտեղ Սմբատի բանակը անհաջողություն է կրում, Սմբատը փակվում է Կապույտ բերդում։ Նրան մահապատժի ենթարկեց և խաչեց  Դվինի դարպասներին։ Հակաարաբական պայքարը շարունակում է Երնջակ բերդի կայազորը։Երկիրըը սկսեցին ավերել արաբները, և այդ ժամանակ պայքարի գլուխ անցավ Աշոտ 2ը, Սմբատի որդին, որի արիության համար ստացավ Երկաթ անվանումը (914-928) Պայքարը տեյվեց մոտ 10 տարի։ Աշոտը համախմբել էր բազմաթիվ հայ իշխանների, բանակը վերակազմավորվել էր։ Վեճ առաջացնելու նպատակով Ատրպատականի ամիրա որը թագավոր են ճանաչում թագավորի հորեղբոր որդուն`Աշոտին։ Սակայն նրան և իր աջակից իշխաններին հաջողվում է սանձել։Աշոտը խուսափելով թշնամուց ամրանում է Սևանում։ Սևանի վրա հարձակում են կատարում Բեշիի զորքը, սակայն պարտություն են տանում Գևորը Մարզպետունու փոքրաթիվ ջոկատի շնորհիվ։ Եվ երկու պարտումներից հետո մինչև 925 թվական արաբները դուրս բերեցին իրենց զորքերը Հայաստանից։ 
    Աշոտ 2 Երկաթ 
    Աշոտ Երկաթը Հայոց Թագավոր Սմբատ 1-ի ավագ որդին է և գահը ժառանգել է 914թ. հոր եղերական մահից հետո։ Աշոտ 2-ին իր քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ։ Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին։ Աշոտ Երկաթը գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել։ Գահակալելուց հետո մյուս եղբոր Աբասի հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը և Աղստևի Հովիտը ու ջախջախել է արաբական կայազորը։ 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Երկաթը մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Երկաթըփոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը: Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը վերականգնել է Հայաստանի անկախությունը և միասնականությունը ու 922 թ-ին նա ճանաչվել Շահնշահ Հայոց և Վրաց թագավոր։ 
  1. 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը։ 
    1826 թ-ի հուլիսի 16-ին ներխուժել են Ռուսաստանին անցած տարածքներ: Աբբաս Միրզան 60-հզ-անոց բանակով շարժվել է դեպի Թալիշ և Ղարաբաղ՝ Թիֆլիս արշավելու նպատակով: Պարսիկները գրավել են Ելիզավետպոլը, իսկ հուլիսի 26-ին պաշարել են Շուշիի բերդը: Ռուսական կայազորը և բերդում ապաստանած հայերը, գնդապետ Իվան Ռեուտի հրամանատարությամբ, դիմել են ինքնապաշտպանության: Գեներալ Երմոլովի հրամանում ասվում էր. «Պաշտպանվեցե՜ք մինչև վերջին մարդը: Հայերին զինե՜ք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն: Սպասեցե՜ք մեզ»: Շուշիի 47-օրյա պաշտպանությամբ ձախողվել են թշնամու ռազմական պլանները: Սեպտեմբերի 3-ին հայազգի գեներալ Վալերիան Մադաթովը Շամքորի մոտ 2-հզ-անոց զորաջոկատով պարտության է մատնել Աբբաս Միրզայի 10-հզ-անոց զորամասին, սեպտեմբերի 5-ին գրավել Ելիզավետպոլը: Աբբաս Միրզան, թողնելով Շուշիի պաշարումը, շարժվել է Մադաթովի զորաջոկատին ընդառաջ, որին միանալու էր շտապում գեներալ Իվան Պասկևիչը: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ 8-հզ-անոց ռուսական զորամասը ջախջախել է Աբբաս Միրզայի 35-հզ-անոց բանակը և նրա մնացորդները շպրտել Արաքսից այն կողմ: 1827 թ-ի մարտին Երմոլովին փոխարինել է Իվան Պասկևիչը: Ապրիլի 2-ին ռուսական առաջապահ զորքերը և հայ կամավորական գնդերը, գեներալ Կոնստանտին Բեկենդորֆի գլխավորությամբ, Ապարանով մտել են Երևանի խանության սահմանները, ապրիլի 13-ին ազատագրել Էջմիածինը: Մայիսի 13-ին ռուսական գլխավոր ուժերը, Պասկևիչի հրամանատարությամբ, մտել են Երևանի խանություն և հունիսի 8-ին հասել Էջմիածին: Գեներալ Աֆանասի Կրասովսկու դիվիզիային թողնելով ապրիլի 27-ից պաշարված Երևանը՝ Պասկևիչը գլխավոր ուժերով շարժվել է դեպի Նախիջևանի խանություն: Հունիսի 26-ին գրավել է Նախիջևանը, հուլիսի 5-ին Ջևան-Բուլաղում պարտության մատնել պարսկական բանակին: Հուլիսի 7-ին հանձնվել է Աբբասաբադ ամրոցը: Սակայն շոգի և հիվանդությունների պատճառով Ա. Կրասովսկին թողել է Երևանի պաշարումը և իր դիվիզիային հանգստի տարել Արագածի լանջերը: Աբբաս Միրզան, օգտվելով իրավիճակից, 30-հզ-անոց բանակով թևանցել է ռուսական բանակին և պաշարել Էջմիածինը: Ա. Կրասովսկին շտապել է օգնության: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի հետ ճակատամարտում հաղթել են ռուսները: 
    Թուրքմենչայի Պայմանագիրը 
    Թուրքմենչայի պայմանագիրը 1828 թվականին , ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։ 
  1. Հայաստանի երրորդ հանրապետության միջազգային դրությունը։ 
    Իրական անկախության կարևորագույն չափանիշներից մեկն էլ ՀՀ միջազգային ճանաչումն ու նրա հետ դիվանագիտական կապերի հաստատումն է: ՀՀ-ն հենց սկզբից արտաքին-քաղաքական կարևոր խնդիր հռչակեց աշխարհի հետ ուղղակի արտաքին կապերի հաստատումը: Փաստական առումով 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունն առաջինը ճանաչել և նրա հետ դիվանագիտական կապեր էր հաստատել նորանկախ Լիտվայի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության համար կարևոր էր Ռուսաստանի կողմից ՀՀ անկախության ճանաչումը (1991թ. դեկտեմբերի 17): Հաջորդ օրը Հայաստանն իր հերթին ճանաչեց Ռուսաստանի անկախությունը: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1992թ. ապրիլին: 1991թ. դեկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագը հայտարարեց, որ իր երկիրը Հայաստանը պաշտոնապես ճանաչում է ինքնիշխան պետություն: 1992թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Շուտով Հայաստանի անկախությունը ճանաչեց նաև Թուրքիան, սակայն մի քանի պահանջների դիմաց: ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եգիպտոսը և այլ երկրներ: 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                      Թերթիկ 18 

  1. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք։ 
    Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաեվ Անիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։ 
    Անին՝ մայրաքաղաք 
    Անին միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք է, որը գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։ Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։ 
  1. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում։ 
    Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ապա Անգլիայի պետական գործիչների հետ: Պատվիրակության մյուս անդամը Խորեն Նարբեյն էր, որը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Նա ռուսական ցարին ներկայացնելու էր հայության խնդրանքը՝ վեհաժողովի ժամանակ դրական լուծում տալ հայ ժողովրդի ձգտումներին: Վեհաժողովն սկսվեց 1878թ. հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Անգլիայի պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Ալաշկերտի հովիտը, Բայազետը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում: Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: 
  1. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը։ 
    Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։ 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 

                                                      Թերթիկ 19 

  1. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը։ 
    Կրթական համակարգը 
    10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Այդ ժամանակ դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Արդեն 9-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7-8 տարի։ 10-14-րդ դարերում ուսումնական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Բաբունին, Գրիգոր Տաթևացին։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Իրենց գիտամանկավարժական գործունեությունը այստեղ են անցկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Վարդան Արևելցին, Դավիթ Ալավկաորդին և ուրիշներ։ Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։ 12-րդ դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Հայկական կրթական մշակույթային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը։ 1280-ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը։ 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 15-րդ դարի առաջին սկիզբը համալսարանի համալսարանի առաջացման գործունեության շրջանն էր։ Նրա ուսումնական և գիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ ՝ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։ Հայտնի էր նաև Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում։ Մանրանկարչության, արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռոմկլայի կաթողիկոսարանյին դպրոցը։ 
    Պատմագրությունը 
    9-րդ դարի վերջերից սկսած ՝ հայ պատմագրությունը վերելք է ապրում։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրությաննոր ժանրեր ՝ համաշխարհային պատմությունը և տարեգրությունը։ Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին կամառոտ ՝ ըստ ժամանակագրական հերթականության։ Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նա իր «Հայոց Պատմություն» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի առասպելից և հասցնում իր ապրած ժամանակաշրջանը ՝ 10-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Նրա «Պատմություն» աշխատությունը ներառում է 1000-1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները ՝ հայ-բյուզանդական հարաբերությունները և սելջուկների արշավանքները։ 13-րդ դարի պատմագիր է Կիրակոս Գանձակեցին։ Նրա «Հայոց Պատմությունը» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ. ընկած ժամանակահատվածը։ Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը ՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին։ Նրա աշխատությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»։ Համաշխարհային պատմության շարադրելու երկրորդ փորձը կատարեց 13-րդ դարի նշանավոր մատենագիր ՝ Վարդան Արևելցին։ Նրա «Տիեզերական պատմություն» աշխատությունը ընդգրկում է «անսկիզբ ժամանակներից» մինչև 1267 թվականը։ 10-14-րդ դարերի հայ պատմագրության մեջ շարունակվում էր Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքը։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին է։ Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչը Թովմա Արծրունին էր։ Նրա «Արծրունիների տան պատմության» աշխատությունը նվիրված է Վասպուրականի նահանգի և Արծրունիների տոհմի պատմությունը։ 13-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը նվիրված է Սյունիքի նահանգի պատմությունը։ 13-րդ դարի նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը։ Իր «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ պատմում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները և Կիլիկյան Հայաստանի պատմական դեպքերը։ 10-14-րդ դարերի հայ պատմիչների աշխատությունները կարևոր սկզբնաղբյուր է ոչ միայն հայ ժողովրդի, այլ Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար։ 
  1. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում։ 
    Արցախում 
    18-րդ դարասկզբին Իրանը հայտնվել էր չափազանց ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ ՝ մերձկասպյան տարածքներին տիրանալ ձգտող Ռուսաստանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով կայսր Պետրոս 1-ը 1722թ. արշավանք կազմակերպեց դեպի Իրան։ Ռուսաց կայսրի արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12000 — անոց զորք։ Դրանից 10000-ը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ցուցումով մեկնեց Գանձակի մոտակա Չոլակ վայրը ՝ սպասելու ռուսական զորքի գալուն։ Հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնապաշտպանությանը։ Ազատագրական պայքարին օժանդակելու նպատակով Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերը ՝ իրենց համախոհներով։ 1723թ. հունիսին թուրքական զորքերը գջզավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ։ Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև։ Վրաստանը և Արևելյան Հայաստանը ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը։ Ռուսաստանը այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժերին, որոնք հակառակ թուրքերի պահանջներին, շարունակում էին զինված պայքարը։ Թուրքական զորքերը 1724թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ սկսում են ավերել հայկական բնակավայրերը։ Կարբի գյուղի ոնակիչները 40 օրվա համառ դիմադրությունից հետո միայն վայր դրեցին զենքը, երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը։ Հունիսի 7-ին թուրքական զորքը պաշարեց Երևանը։ 
    Թուրքերի կորուստը կազմեց շուրջ 20000 մարդ։ Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժողովրդի ազատասիրության բարձր ոգին։ Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Արցախին ՝ հնարավորություն տալով տեղի ուժերին ժամանակ շահելու և նախապատրաստվելու ահեղ մարտերին։ Արցախի ազատագրական ուժերը 1724թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին։ 1725թ. մարտին թուրքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ։ Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության։ Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում ՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Այս հաղթական գործողությունը բարձրացրեց հայերի ինքնավստահությունը և մարտունակությունը։ Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուրքական հաջորդ հարձակումը։ 1726թ. Օսմանյան զինուժի ՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան։ Ութօրյա մարտերում տալով մոտ 800 զոհ ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ։ Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունը ՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը։ 1728թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար ՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ։ 
    Սյունիքում 
    Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին։ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի հետ։ Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։ Հայաստան ուղարկված հայ զինվորականները Դավիթ Բեկի գլխավորությամբ 1722թ. հասան Սյունիք և հաստատվեցին Շինուհայր ավանում։ Շուտով նրանց շուրջ համախմբվեցին տեղի զինվորական ուժերը։ Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։ Առաջին լուրջ հարվածը 1722թ. աշնանը հասցվեց Ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ Բեկին։ Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց Մելիք Բաղրին ենթակա ՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։ Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ Բեկի նստավայրը։ Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական ՝ հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ։ Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդերի ազատագրումը։ Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասը ազատագրել։ Դավիթ Բեկի գլխավորությամբ 1724թ. ստեղծվեց Կապանի Մեծ իշխանությունը, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։ Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ Մխիթարի և Տեր Ավետիսի գլխավորությամբ աննկատ դուրս եկան բերդից: Նրանք հանկարծակի հարվածեցին թշնամուն և խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Այն ամրացրեց զորքի և բնակչության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Հայկական զինուժը հետապնդելով թշնամուն ազատագրեց Մեղրին: Հալիձորի և Մեղրու հաղթանակները ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում: 
  1. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 
    1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ Գերմանիան վաղուց նախապատրաստվել էր պատերազմին և ստեղծել հզոր բանակ։ Դեռևս 1939թ., սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, հիտլերյան Գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան։ Շարունակում էր պատերազմը Անգլիայի դեմ, ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետության։ Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարարության, բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկացվել էր Գերմանիայի հնարավոր հարձակման մասին։ Սակայն պատերազմը սկսվելու պահին ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու և նրան երկրի սահմաններում կանգնեցնելու։ Այդուհանդերձ անհրաժեշտ է նշել Ի. Ստալինի դրական դերը Հայրենական պատերազմում։ Նա էր գլխավորում խորհրդային պետությունը երկրի պատմության ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում։ Ի. Ստալինը ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարն էր, զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը: Նրա ձեռքում կենտրոնացվել էր ահեղ թշնամու դեմ հաղթանակի կազմակերպման ամբողջ գործը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում: 200 հազար հայ ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ, 5 մարշալ, որոնցից մեկն ավիացիայի մարշալ, մեկը ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա: Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների քանակով հայերը 4-րդն էին: 
  1. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նախագծային աշխատանքը: 
     
                                                     Թերթիկ  20 
  1. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ։ 
    Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույները, ասորիները և արաբները։ Հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն  է: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը։ Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները։ Այդ խնդիրը լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Կոնստադինին հաջորդեց նրա որդի ՝ Թորոս Ա-ն։ Նա Կիլիկյան Հայաստանի սահմանները ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիսը և Անավարզա քաղաքները ՝ դարձնելով վերջինիս մայրաքաղաք։ 
    Լևոն 1 
    Թորոսին հաջորդեց նրա եղբայր ՝ Լևոն 1-ը։ Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկիային։ Լևոնը Բյուզանդացիներից խլեց ՝ Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները։ Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով։ 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները: 1137թ. գարնանը բյուզանդական մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքներ։ Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս։ Ի վերջո Վահկան ևս հանձնվեց։ Լևոնի կնոջ և երկու որդիների ՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս։ Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյությոգն ունենալուց։ Գերված Լևոնը մահացավ բանտում, իսկ Ռուբենին կայսեր հրամանով մահապատժի ենթարկեցին։ Թորոսը փախուստի դիմեց, վերադարձավ Կիլիկիա և գլխավորեց հայ ժողովրդի ազատագրական պայքարը։ 
  1. 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը։ 
    1828-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի գործողությունները տեղի են ունեցել Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: Հունիսին ռուսական բանակը Ի. Պասկևիչի հրամանատարությամբ Գյումրիի մոտ անցել է Ախուրյանը և շարժվել դեպի Կարս: Պաշարելով քաղաքը՝ եռօրյա համառ մարտերից հետո’ հունիսի 23-ին, ռուս զորքերը տեղացի հայերի գործուն մասնակցությամբ գրոհով վերցրել են Կարսի անառիկ բերդը: Հուլիսի 24-ին գրավել են Ախալքսլաքը, օգոստոսի 15-ին’ Ախալցխան, 28-ին’ Արդահանը: Նույն ամսին ռուսական զորքերի երևանյան ջոկատը զեներալ Ալեքսանդր Ճավճավաձեի հրամանատարությամբ մտել է Բայազետի ու Ալաշկերտի գավառներ, որտեղ բնակչության 80 %-ը հայ էր: Անգլիայի հրահրումով ու օգնությամբ, որ ձգտում էր ամեն կերպ կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, Թուրքիան մեծ ուժեր էր կուտակել Կարինում (էրզրում) և 1829-ի գարնանն անցել է հարձակման: Գեներալ Վալերիան Բեհբութովի և Բորժոմի կիրճով նրան օգնության հասած գեներալ Իվան Բուրցովի զորքերը փախուստի են մատնել թշնամու գերակշիռ ուժերին: Կարսի ուղղությամբ նույնպես հետ մղելով թուրքերի հարձակումները’ ռուսական զորքերը շարժվել են դեպի Կարին: 1829-ի հունիսի 27-ին ռուսները գրավել են թուրքական վարչական ու ռազմ, նշանավոր կենտրոն Կարինը: 1829-ի հունիսին, երբ ռուսական զորքերն արշավել են Կարին, Վանի փաշան 15- հզ-անոց զորքով հարձակվել է Բայազետի վրա: Քաղաքի ռուսական կայազորը և 1000 հայ կամավորներ հունիսի 21-ին անցել են հակահարձակման ու թշնամուն դուրս շպրտել քաղաքից: Բայագետի հերոսական պաշտպանությունը ղեկավարել են գեներալներ Պոպովը և Պանյուտինը: Քաջի մահով է ընկել երիտասարդ հրետանավոր Սելիվանովը: 1829-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլիս քաղաքում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը’ Կուբանից մինչև Փոթի ներառյալ, Ախալցխան ու Ախալքալաքը: Պայմանագիրը չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք նույնպես ձգտում էին միանալ Ռուսաստանին: Արևմտաեվրոպական մեծ պետությունների ճնշման տակ Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Կարինը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը և գրաված մյուս շրջանները: Դժգոհելով պայմանագրից’ Պասկևիչը Նիկոլայ I ցարին առաջարկել է Կարսն ու Բայազետը’ որպես ռազմավար, կենտրոններ, չվերադարձնել Թուրքիային: 
  1. Հայաստանի երրորդ հանրապետության  անկախության գործընթացը։ 
    Հայաստանի անկախության հռչակագիրը կքնվել է  1990 թվականի օգոստոսի 23ին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նույնպես առաջին հանրապետության խորհրդանիշն էր։Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։ Հայաստանը պետք է ունենար սեփական դրամական համակարգ։ 