Posted in Русский язык, Ուսումնական ճամփորդություն

Երկօրյա ճամփորդություն դեպի Լոռի

Ապրիլի 28-29-ը մենք գնացել էինք երկօրյա ճամփորդության դեպի Լոռի, միջին դպրոցի սովորողների մի խմբով, ընկեր Անիի և ընկեր Նունեի հետ։

Մեկնելու ընթացքում ունեցանք շատ կանգառներ։ Դրանցից էին՝

Երևանից մենք շարժվեցին դեպի Սևան։ Սևանի ճանապարհով գնացինք դեպի Լերմոնտովո։ Պարզվում է, որ Լերմոնտովոում կա հատուկ դպրոց, որտեղ սովորում են մոլոկանները, ու մենք նրանց հետ իրականացրեցինք, <<Մտքերի փոխանակում>> նախագիծը։ Մենք Լերմոնտովոյում մոլոկանների հետ նաև ընթերցեցինք մեր սովորողներից մեկի գրած պատմությունը ու քննարկեցինք դրան վերաբերող հարցեր։

Մենք ճանապարհին կանգնեցինք Ախթալայում։

Հասնելով հյուրատուն մենք տեղավորվեցինք և իջանք ներքև ճաշելու։ Ճաշելուց հետո մենք դուրս եկանք թափառումների։ Թափառելով մեզ ավելի ու ավելի էր զարմացնում Ախթալայի բնությունը։

Թափառելուց հետո մենք վերադարձանք և ընթրեցինք։ Օրը ավարտեցինք ուսուցողական խաղերով։

Հաջորդ օրը մենք ունեցանք շատ հայրենագիտական կանգառներ ու ունեցանք շատ հավես օրեր։

Մնացածը ֆոտոպատումով՝

Posted in Русский язык, Ուսումնական ճամփորդություն

Алаверди

Этимология
Название города до 1930-х годов имело иной вид — Аллаверды́. Выводится Е. М. Поспеловым от тюркского имени Аллаверди/Аллаверды, которое происходит из двух компонентов — арабского allah (бог) и тюркского verdi (дал), имеющее буквальное значение allah verdi «бог дал».

География
Город расположен в 167 км от Еревана. Через город проходят автомобильное шоссе Ванадзор — Тбилиси и железнодорожная ветка Ереван — Тбилиси со станцией Алаверди. Расположен на крутых склонах каньона реки Дебед на высоте от 750 до 1400 м над уровнем моря.

Топографические карты
Лист карты K-38-XXVII. Масштаб: 1 : 200 000. Указать дату выпуска/состояния местности.

История
См. также: Лори (исторический регион)
Территория города Алаверди была заселена с древних времен. Об этом свидетельствуют материалы и памятники, найденные при раскопках. Здесь всегда жили армяне, составлявшие большинство населения.
Алаверди известен с III—II веков до н. э. под названиями «Маниц Гом», «Манес». Находилась в исторической области Гугарк. В источниках это поселение упоминалось как крепость с поселением. Начиная с XIII века упоминается как место производства меди.
В 1770 году сюда переселяется группа греческих горнорабочих, которая строит в Алаверди и Шамлуге медеплавильные заводы. Заводы были разрушены в 1795 году Ага Мохаммед-ханом.
В 1801 году территория Алаверди входит в состав Российской империи. В 1887 году права на разработку медной шахты были проданы французам. Мощным толчком к развитию как медной промышленности, так и города в целом, послужила постройка железнодорожной линии Александрополь — Тифлис (1899) и ГЭС на реке Дебед (1909).
В 1921 году в Алаверди окончательно установилась советская власть.
В 1938 году Алаверди получает статус города.
По мере постепенного развития города как крупного промышленного центра Армянской ССР, генеральный план города был пересмотрен и разработан архитектором Грайром Исабекяном в 1946 году.
В период с 1959 по 1962 год по проекту архитектора Левона Черкезяна на плато Санаин, на правом берегу реки Дебед была построена южная половина города.
В 1963 году Алаверди становится городом республиканского подчинения.
После обретения Арменией независимости в 1991 году Алаверди был включен в состав недавно образованной Лорийской области в соответствии с административной реформой 1995 года. В состав муниципального образования Алаверди вошел и близлежащее сельское поселение Акнер.

Posted in Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար, Ուսումնական ճամփորդություն

Ճամբարային տասներորդ օր

Այսօր մեր ճամբարային տասներորդ օրն է: Մենք մեր ջոկատավար ընկեր Լուսինենի հատ պատրաստվում էինք ճամփորդել դեպի Սևաբերդ, որը գտնվում է Կոտայքի մարզում: Ժամը 10:30 Մայր դպրոցից շարժվեցինք դեպի Սևաբերդ: Երբ հասանք տեղ, իջանք, և հաղթահարեցինք մի ձնոտ բարձունք, որտեղից էլ պատրաստվում էինք փուչիկներով սահեինք: Բարձունքը հաղթահարելը հեշտ չեր, քանի որ ձնոտ էր և սառույցուտ։ Եղանակը տաք էր, բայց երբ առանձ ձեռնոցի կպնում էիր ձյանը մատներդ քարանում էին սառնությունից: Ես սահեցի 3-4 անգամ և սառած վերադարցա ավտոբուս։ Ես առաջին անգամ էի տեսնում այդքան խորը և փայլուն ձյուն։ Բայց ամեն դեպքում շատ լավ ու ուրախ օր անցկացրեցինք մենք և մեր սիրելի ջոկատավարը ընկեր Լուսինեն։

Posted in Ուսումնական ճամփորդություն, Ամառային ճամբար

Ճամփորհորդության պատում

Այսօր մենք գնացինք երևանով, պտտվելու։Սկզբում քաղաքային երթուղայնով գնացինք Մաշտոցի պողոտա։ Այնտեղից ոտքով գնացինք Երևանի պատմության թանգարան որտեղ շատ բաներ իմացանք։ Իմացանք, որ առաջ մարդկանց թաղելեն մեծ կուժի մեջ այնպիսի դիրքով ինչես նրանք ծնվել են իսկ բերանի կամ աչքի մեջ մետաղադրամ եին դնում իմացանք նաև շատ ու շատ հետաքրքիր բաներ։ Թանգարանից հետո գնացինք դեպի Կասկադ որի ճանապարհին հանդիպեցինք կրտսեր դպրոցի սովորողներին։ Կասկադը մենք բարձրացանք մինչև վերջ։ Եղանակը շատ տաք էր։ Վերջում մենք նկարահանվեցինք և վերադարձանք դպրոց։

Posted in Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Գյումրի

Մենք մարտի 19-ին,ժամը 11:00 ուղևորվեցինք դեպի Գյումրի։Մենք կանգառանք Արուճում, Արուճի եկեղեցի, քարավանատուն: Այցելեցինք Մաստարա գյուղը, և մտանք Մաստարայի եկեղեցի:Հետո մենք ուղևորվեցինք դեպի հյուրանոց : Հանգստացանք և գնացինք ման գալու Գյումրու գլխավոր փողոցներով, այցելեցինք նաև Յոթ Վերք և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները։Հաջորդ օրը այցելություն Մարմաշեն, դարբնոց և Թումո :Իսկ երրորդ օրը այցելեցինք Սև բերդ և Ձիթողցոնց տուն-թանգարան։Իսկ հետո վերադարցանք տուն։

Posted in Русский язык, Ուսումնական ճամփորդություն

Трехдневная поездка в Гюмри

Период трехдневной поездки – 19-21 марта.
Участники: учащиеся средних школ.

Ответственные: Ани Аветисян, Гаяне Саргсян

Маршрут:
Отправление: Ереван-Аруч-Талин-Мастара-Гюмри-Мармашен.

—Возвращение в Мармашен-Гюмри-Мастара-Талин-Аруч-Ереван.

Ночевка в гостевом доме в Гюмри, адрес: М. Мкртчян 49
Цель поездки:

Познакомьтесь с культурным Гюмри, архитектурой.
Прогулка по весеннему Гюмри
Чтения на русском на улицах Гюмри
Образовательные обмены
,, Русское школьное ТВ ,, съемки և подготовка к радио
Места для посещения:

Караван-сарай Аруч, Церковь Аруха
Остановка в Мастаре. Прогулка по деревне
Знакомство с весенним Гюмри
Церковь Семи Ран в Гюмри
Церковь Святого Спасителя
Эта крепость
Варпетац, ул. Руставели և Горького
Черкесское ущелье
Церковь Святого Архангела Михаила
Дом-музей оливкового масла
Галерея сестер Асламазян
Центральный парк
Подготовительная работа

Подготовьте маршрут с помощью карты Google.
Соберите информацию о местах, которые стоит посетить
Изучить деятельность предыдущих групп в Гюмри.
Образовательные обмены, сотрудничество

Сотрудничество со школой Аруч
Сотрудничество включает:
Мы знаем Арух. Прогулка по деревне, посещение деревенской церкви.
Передача информации о сети Блэра
Программа:

19 марта

В 11:00 выезд со двора Матери школы.

12:30 остановка в Аруче, церковь Аруха, караван-сарай, встреча с жителями Аруха, совместные чтения.

14:30 – остановка в Мастаре.

15:00 – прогулка по улицам Гюмри Варпетац, Руставели, Горького.

16:00 – Гюмри, посещение Семи ран, Спасская церковь.

17:00 – гостиница, размещение

19:30: Ужин.

20:30 – подведение итогов дня, матчи

22:30 сон

20 марта

08:00 – рана, гигиена

09:00 – Спортивная утренняя тренировка

09:30: Завтрак.

10:30 – Посещение Дома-музея оливок.

11: 30-16: 00 – визит в Мармашен, игра, чтения, перерыв, съемка Русского школьного ТВ.

17:00 – возвращение в гостиницу, ужин.

18:30: Ужин.

20:00 – подведение итогов дня, игры

22:30 сон

двадцать первое марта

08:00 рана, гигиена

09:00 – Спортивная утренняя тренировка

09:30: Завтрак

10:30 прогулка по Гюмри, SJ Fortress, Детская железная дорога, Черкесское ущелье

16:00 – возвращение в Ереван.

Необходимые предметы:

Суточный рацион в дорогу: булочки, вода
удобный рюкзак
индивидуальная дорожная утварь
теплая одежда
спортивная одежда
предметы гигиены
Ожидаемый результат:

Публикуйте впечатления от путешествий в виде рассказа, видео, радиоматериала
Гюмри нашими глазами. ролики:
Пакет чтений, диалектные видео

Posted in Հայրենագիտություն, Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն

ա

Էրեբունի ամրոց

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի): Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում: 

Էրեբունի թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում:

Վարդավառի լիճ

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար: Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։

16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել։

Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թթ։ Լճի հատակն ու եզրերը ամբողջությամբ բետոնապատվել են։ Ընդարձակվել է լճակը սնուցող Մամռի ջրանցքի, որը անվանափոխվեց Ստեփան Շահումյանի անունով։ Լճի շրջակայքը վերածվել է այգու։ Այդ ժամանակվանից ի վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով և ջրանցքներով (Մամռի, Աբուհայաթի և այլն)։

2011 թ. հուլիսին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք այգին վերանորոգվել և և կոչվել Լիոնի այգի՝ ի պատիվ Երևան և Լիոն քաղաքների բարեկամության։ Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2010 թվականից: Լիոնի այգու հիմնումն իրականացվել է Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008–2011 թթ համագործակցության ծրագրի շրջանակում:

Էրեբունի

Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը Երևանն է’ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը: Այն գտնվում   է Արարատյան դաշտավայրում’ Հրազդան գետի ստորին հոսանքի շրջանում:

1996թ. մայրաքաղաքի վարչական  բաժանմամբ  ձևավորվեցին 12 թաղային համայնքներ, իսկ ՀՀ օրենքով Երևանը ձեռք բերեց համայնքի կարգավիճակ: Նախկին 12 համայնքները վերակազմավորվեցին վարչական շրջանների:

Նրանց մեջ իր ուրույն տեղն ունի Էրեբունի վարչական շրջանը:

Էրեբունի վարչական շրջանն ընդգրկում է Նոր Բութանիա, Նոր Արեշ, Վարդաշեն, Արգիշտի, Էրեբունի զանգված, Արցախ, Դավիթ Բեկ բնակելի թաղամասերը, Սարի Թաղը, Մուշականը, Ջրաշենը, Տիգրան Մեծի, Արցախի պողոտաները և այլն: Ընդհանուր տարածքը շուրջ 441 հա, բնակչության թիվը’ 119, 2 հազար (ըստ 2001թ. մարդահամարի տվյալների)’ Երևանի բնակչության 10,8 տոկոսը:

Վարչական շրջանում իր գեղեցկությամբ աչքի է ընկնում Վարդավառի զբոսայգին’ իր արհեստական լճով: Զբոսայգին ընդգրկում է 21 հա տարածք, որից լիճը’ 8 հա ջրի հայելիով: Այն արհեստական ջրամբար է, կառուցվել է դեռևս ՈՒրարտական ժամանակաշրջանում, Ք. ա. 8-րդ դարում, և հետագայում մի քանի անգամ ճահճացել է, սակայն նորից վերանորոգվել է: Այն բնական փոս է, որի առջևում պատրաստվել է արհեստական պատվար, գտնվում էր Չոլօմաքչի առվի ներքևի մասում: Այստեղ ձմռանը և գարնանը հավաքում էին ջուր, իսկ ամռանը բաց էին թոցնում ոռոգման նպատակով:

1578թ. Երևանի խան Մուհամմադ Թոխմախ ՈՒսթհաջլուն այն վերանորոգել է և անվանադիր դարձել լճակին: Ավանդության համաձայն’ լսելով գեղեցկուհի ՈՒբու-Հայաթի ինքնասպանության լուրը, նրա փեսացու Թոխմախ խանը իրեն նետել է այս լիճը և խեղդվել: Լիճը խանի անունով կոչվել է Թոխմախան գյոլ: 1991թ. լիճը և այգին վերանվանել են:

Նոր Բութանիա թաղամասն ընկած է Երևանի երկաթուղային կայարանի դիմային մասից դեպի Վարդավառի լիճ: Այն հիմնադրվել է 1925թ.: Այստեղի առաջին բնակիչները’ թվով 60 ընտանիք, Պատմական Հայաստանի Բութանիա նահանգից Հայաստան գաղթած, ապա հայրենիք եկած հայեր էին, որոնք զբաղվում էին շերամապահությամբ և ծխախոտագործությամբ: Երևանում նոր թաղամաս հիմնելով’ ի հիշատակ կորուսյալ երկրի’ անվանում են Նոր Բութանիա:

Նոր Արեշը նույնպես Պատմական Հայաստանի Արեշ գավառի վերանվանումն է: Այստեղ առաջին բնակիչները եկել են Ադրբեջանի Նուխի տարածքից, այնուհետև 1946թ. Նոր Արեշի և Վարդաշենի բնակչությունը ստվարացել է ի հաշիվ Սիրիայից, Հունաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Եգիպտոսից և այլ վայրերից գաղթած հայերի:

Վարդավառ լճի հարևանությամբ գտնվում է Գաջեգործների փողոցը /տարածքում գտնվող Գաջի գործարանի անվանադրմամբ/, որտեղ տեղադրված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը: Այն իրենից մեծ արժեք է ներկայացնում այն առումով, որ առաջինն էր Երևանում և ուխտատեղ դարձավ շատ գաղթականների ու, մասնավորապես, Նոր Արեշի և Նոր Բութանիայի բնակիչների համար:

Էրեբունու թաղերից է Մուշականը, որը հնում կոչվել է Շորաղբյուր կամ Շորբուլաղ գյուղ: 1965թ. սկսած մտել է Երևան քաղաքի մեջ:

Ջրաշենը նույնպես հնում գյուղ է եղել, հայտնի է Տոլկ, Տոլք, Վերին Ջրաշեն, Փալանթյոքան անուններով: Հետագայում ներառվել է Երևան քաղաքի մեջ, այժմ Էրեբունի վարչական միավորի մեջ է:

Էրեբունի ամրոցը պատմահնագիտական արգելոց-թանգարան  է’ հիմված 1968թ.’ Երևանի 2750-ամյա տոնակատարության շրջանակներում: Էրեբունու միջնաբերդը կոչվել է Արին-Բերդ, այսինքն’ արնագույն բերդ-բլուր: Էրեբունու բլրի արևմտյան լանջին կառուցված թանգարանի երկհարկանի շենքը մի յուրատիպ շինություն է, որտեղ պահպանվում են շուրջ 12.235 պատմական մեծ արժեք ունեցող ցուցանմուշներ: Արգելոցում մինչ օրս էլ շարունակվում են պեղումները և օրեցօր հարստացնում են թանգարանի ֆոնդային հավաքածուները: Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի ջանքերով թանգարանի դիմային մասում տեղադրվել է ամրոցի հիմնադիր Արգիշտի 1-ին արքայի տուֆակերտ արձանը /քանդակագործ’ Լևոն Թոքմաջյան, 2002թ./:

1972թ., երբ Երևանում գրանցվեց միլիոններորդ բնակիչը, սկսվեց Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը: 1987թ. շահագործման հանձնվեցին հինգ կայարաններ, որոնց մեջ իր առանձնահատուկ տեղն ուներ կայարանը: Այն գտնվում է Հայաստանի գլխավոր երկաթուղային կայարանի հարևանությամբ: Երկաթուղային կայարանի դիմաց Սասունցի Դավիթ հրապարակն է, որի կենտրոնում վեր է խոյանում հայկական էպոսի հերոս Սասունցի Դավթի հոյակերտ արձանը: Պղնձակոփ արձանի հեղինակն է Ե. Քոչարը. այն տեղադրվել է 1959թ. բազալտե ժայռանման պատվանդանի վրա:

Կայարանամերձ տարածքում կա ուշ բրոնզեդարյան բնակավայր Մուխաննաթ-թափա կամ թեփե կոչված բլրի վրա: Ըստ պատմական տվյալների’ 1-2-րդ դարերում Երևանի բնակչությունը Արին-Բերդից տեղափոխվել է դեպի Մուխաննաթ-թափա և Կոնդ: Ըստ Ղանաշանյանի ‘ բլուրը Մուխաննաթ /նենգ/ է կոչվում այն պատճառով, որ Թոխմախան խանի հարսնացու գեղեցկուհի Աբու-Հայաթը այստեղ է նենգորեն խաբվել և ինքնասպանություն գործել:

1967թ. նոյեմբերի 30-ին ՀԿԿ Կենտկոմը և ՀԽՍՀ մինիստրների սովետը համատեղ որոշում ընդունեցին 1968թ. հոկտեմբերի երկրորդ կեսին տոնել Երևանի 2750-ամյակը: Տոնակատարության համար հիմք հանդիասացավ Արգիշտի 1-նի թողած 13 տողանոց արձանագրությունը, որը գտավ 1950թ. ճարտարապետ Կ. Հովհաննիսյանը: Սեպագիր արձանագրությունը յուրօրինակ ծննդյան վկայական հանդիսացավ մայրաքաղաք Երևանի համար: Հայտնի ուրարտագետ  Մ. Իսրայելյանը վերծանեց արձանագրությունը և կարծիք հայտնեց, որ Էրեբունի նշանակում է հաղթանակ:

Տոնակատարությունը մեծ նշանակություն ունեցավ նաև պատմամշակութային արժեքների ստեղծման գործում: 1968թ. ավարտին հասցվեց Ն. Վ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի նոր շենքի շինարարությունը, որը գտնվում է Էրեբունի փողոցի վրա: Միջոցառումներից ամենակարևորները   թանգարանի և համանուն փողոցի հանդիսավոր բացումն էր 1968թ. հոկտոմբերի 20-ին:

Posted in Հայրենագիտություն, Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդում ենք

քարտեզ.png

Մենք մարտի 29-ին գնալու ենք Կոտայքի մարզ, այցելելու ենք տարբեր տեղեր ՝ Չարենցի կամար, Գառնու տաճար և Գեղարդի վանք: Գառնու տաճարի և Գեղարդի վանքի մեջ կա մի մեծ տարբերթյուն, Գառնու տաճարը հեթանանոսական տաճար է, իսկ Գեղարդի վանքը քրիստոնեական եկեղեցի: Գառնու տաճարը նվիրված է Միհր աստծուն:Միհրը ՝ կրակի, արևի և մաքրության աստվածն է: Գառնու տաճարը ունի 24 սյուն, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Գառնու տաճարը ունի 9 շատ բարձր աստիճան, որպեսզի ծնկած բարձրանային:  Գառնու տաճարի աջ ափով կիրճի միջև հոսում է Ազատ գետը:

Գեղարդի վանքը նույնպես գտնվում է Կոտայքի մարզում: Գեղարդի անվանումը ծագել է գեղարդ զենքից, որով խոցել էին Քրիստոսին: Գեղարդը կառուցվել է չորրորդ դարում: Այն անվանել են Այրավանք, որովհետև կառուցված է քարայրի մեջ:

Posted in Հայրենագիտություն, Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդական պատում

Posted in Ուսումնական ճամփորդություն

Մաշտոցներ

This slideshow requires JavaScript.

Սեպտեմբերի տասնչորսի առավոտը շատ ուրախ սկսվեց: Երբ հասանք դպրոց՝ նստեցինք ավտոբուս և շարժվեցինք դեպի Սևան: Ավտոբուսի մեջ ես և ընկերուհիներս զրուցում էինք և տեսանյութեր նկարում: Երբ ավտոբուսից իջանք՝ մեծ շրջան կազմեցինք և 3 անգամ գոռացինք <<Սեբաստացիներ էհե՜յ>> և ուրախ քայլքով սկսեցինք բարձրանալ: Մեր նպատակակետն էր Մաշտոցներ մատուռը: Վերելքը կարճ տևեց, իսկ վերևում պարզեցինք Հայաստանի եռագույնը: Մատուռում աղոթք երգեցինք, իսկ դրսում մի քիչ հանգստացանք: Հետո ցած իջանք և գնացինք Սևան: Շատ էինք շոգել և Սևանի զով ջուրը մեզ հովացրեց: Լողացինք, պառկեցինք արևի տակ, ընկեր Սոնայի հետ գնդակ խաղացինք: Վերադարձին շատ հոգնած եինք և ուրախ: