Posted in Պատմություն 9

Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ: Կ. Պոլսի մերձակայքում՝ Սան Ստեֆանո ավանում, հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում, 1878թ. փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիր, ըստ որի Ռուսաստանին էին անցնելու Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտն ու Բայազետը, Սև ծովի առափնյա շրջանները: Կարինը և Բասենը վերադարձվում էին Թուրքիային: Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Պայմամագրի 16-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվում էր անհապաղ բարեփոխումներ իրականացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից: Այդ ընթացքում (մոտ 6 ամիս) ռուսական զորքերը պետք է մնային Հայաստանում:

Հայե'ր, գիտե՞ք, որ...: ՊՈԼՍԻ ԴԱԴՅԱՆ (ՏԱՏՅԱՆ) ԸՆՏԱՆԻՔԸ
Առաքել Դադյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ: Մեծ տերությունները, դժգոհ լինելով Ռուսաստանի
դիրքերի ուժեղացումից պահանջեցին 1878թ. հունիսին Բեռլինում գումարել վեհաժողով ռուս-թուրքական պայմանագիրը վերանայելու նպատակով: Հայերի պահանջները ներկայացնելու համար, Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն կազմվեց: Հայ պատվիրակները մինչ վեհաժողովի սկսվելը հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ։ Բայց նրանք հայկական հարցն օգտագործում էին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Վեհաժողովի նախօրյակին Անգլիան Թուրքիայի հետ կնքած պայմանագրով ստացավ Կիպրոս կղզին, որի դիմաց խոստացավ պաշտպանել Թուրքիայի շահերը։ 16 րդ հոդվածի փոխարեն մտցվեց 61-րդ հոդվածը, որով թուրքական կառավարության իրականացրած բարեփոխումների հսկողությունը դրվում էր վեհաժողովին մասնակից բոլոր պետությունների վրա: «Հայաստան» բառը փոխարինվեց «հայաբնակ մարզեր» բառակապակցությամբ Հայկական հարցի միջազգայնացումը ոչինչ չտվեց հայությանը ն նպաստեց Թուրքիայում հակահայկական տրամադրությունների աճին:

Խրիմյան Հայրիկ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Մկրտիչ Խրիմյան

Author:

Բարև ձեզ ես Գոհար Սանոյանն եմ: Դուք այցելել եք իմ ուսումնական բլոգը: Հուսով եմ շուտ դուրս կգաք:)

Leave a comment