Posted in Հայրենագիտություն

Առցանց ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

«  Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»
Նախագծի ժամկետը՝ Դեկտեմբեր 31-հունվարի 8
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 4-րդ  դասարանցիներ

Նպատակը՝ Ինքնուրույն, որոնողական աշխատանք, ինքնաբուխ, հետազոտական հմտությունների զարգացում:  Համեմատություն կատարելու հմտության զարգացում, հին ժամանակների մշակույթի և սովորությունների իմացությունը, ծանոթացում ծնողների մանկությանն ու առօրյային նույն հասակում, որում իրենք են այժմ: Հետաքրքիր ինֆորմացիայի կուտակում, հավաքագրում, ներկայացում:

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսին է այժմ, և ինչպիսին է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

2. Ուտեստներից՝ ինչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք/որը միշտ դուք եք պատրաստում/

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

win_20190106_20_31_17_prowin_20190106_20_36_29_prowin_20190106_20_37_41_prowin_20190106_20_38_08_pro

6. Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում
7. Վերջում, մենկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները
8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Վերջապես եկավ Ամանորը: Մենք տոնում ենք Ամանորը տատիկիս և պապիկի տանը, որտեղ նաև իմ հորեղբայրն ու քույրերն են լինում: Մեծերը միշտ նվերներ են պատրաստում և նվիրում մեզ Ձմեռ պապի անունից: Մենք խոսում և խաղում ենք մինչեւ 12-ը, իսկ հետո հաշվում ենք ամեն րոպեն՝ կենացներ ասում և հաջողություն ենք մաղթում միմյանց: Օգտվում ենք սեղանի վրա տոնական դասավորած հրաշալի ուտեստներից, ինչպիսիք են  խոզի բուդը, քուֆթան, նրբաբլիթները, թխվածքները, փախլավան, տոլման, մրգերը, հյութերը, աղցանները:

 

Ծնողներիս նոր տարին տարին առանձնապես չի տարբերվել այժմյան  նոր տարիներից: Գրեթե բոլոր ճաշատեսակները մշտապես սեղանի վրա էին, բացի խոզի բդից, և անպայման պասուց տոլմա կար, որը մենք չենք սիրում, դրա համար էլ գրեթե չենք պատրաստում: Ձմեռ պապը իրենց նվերներն իրենց բարձի տակ էր դնում, երբ փոքր էին, իսկ իմ և քրոջս նվերները հայտնվում են տոնածառի տակ: Մենք հիմա Ձմեռ պապիկին նամակ ենք գրում՝ մեր ցանկություններից բաղկացած, իսկ ծնողներս նամակ չեն գրել և նվերները նրանց համար իրոք լրիվ անակնկալ են եղել: Մայրիկս ու մորաքույրս բոլոր հարազատների համար շնորհավորական բացիկներ են նկարել և նվիրել, տոնածառի կոտրված խաղալիքներից փայլուն թագեր են պատրաստել պապիկիս հետ միասին ու էլի շատ հետաքրքիր բաներ արել:

 

Իմ կարծիքով մեր Ամանորը չի տարբերվում ծնողներիս Ամանորից, միակ դրական առավելությունն այն է, որ հիմա կա ինտերնետ և սկայպ որով կարող ենք խոսել ուրիշ երկրում գտնվող բարեկամների և ընկերների հետ և միասին տոնել, թեկուզև մեծ հեռավորության վրա:

Եթե ինձ տրվեր հնարավորություն փոխելու Ամանորը նշելու սովորույթը, ես այն կրկին կթողնեի նույնը՝ Ամանորը, որը նշում եմ իմ հարազատների հետ: Ես չեմ կարող փոխել իմ հրաշալի Ամանորը:

Author:

Բարև ձեզ ես Գոհար Սանոյանն եմ: Դուք այցելել եք իմ ուսումնական բլոգը: Հուսով եմ շուտ դուրս կգաք:)

Leave a comment