Posted in Մայրենի

Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Լուսինե Պետրոսյանի բլոգ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան գնացել էինք ընկեր Լուսինեի և ընկեր Հայարփիի ուղեկցությամբ: Ներսում տեսանք Սարյանի լուսանկարը, կիսանդրին: Երրորդ հարկում նրա առաջին նկարներն էին, նրա նկարած իր տունը, նրա նատյուրմորտները: Երկրորդ հարկում նրա Հայաստան նկարն էր, որն ինձ շատ է դուր գալիս: Իսկ առաջին հարկում նրա սենյակն էր: Նրա սենյակում մենք հեռուստացույցով տեսանք, թե ինչպես է նա նկարում: Մենք տեսանք նրա ննջասենյակը, ճաշասենյակը: Բացատրող աղջիկը՝ Նառան, մեզ պատմում էր, թե երբ է ծնվել վարպետը, երբ է եկել Հայաստան, ինչպիսի զգացումներ է ունեցել ,կարծես երազում է եղել Հայաստան գալիս, թե որն է նրա առաջին նկարը: Ես սիրում եմ Սարյանի նկարները:

Պատումը՝ Սանոյան Գոհարիկի

View original post

Author:

Բարև ձեզ ես Գոհար Սանոյանն եմ: Դուք այցելել եք իմ ուսումնական բլոգը: Հուսով եմ շուտ դուրս կգաք:)

Leave a comment