Posted in Մայրենի

փոքրիկ իշխանը

Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի: Լապտերավառների մասին պատմելիս ես ճշմարտության դեմ մի փոքր մեղանչեցի: Վախենում եմ՝ ովքեր վատ գիտեն մեր մոլորակը, կարող են նրա մասին սխալ կարծիք կազմել: Մարդիկ երկրագնդի վրա այնքան էլ շատ տեղ չեն գրավում: Եթե նրա երկու միլիարդ բնակիչները հավաքվեն մի տեղ, ինչպես միտինգների ժամանակ, ապա նրանք հեշտությամբ կտեղավորվեին քսան մղոն երկարություն և քսան մղոն լայնություն ունեցող մի տարածության վրա: Ամբողջ մարդկությանը կարելի է կուտակել Խաղաղ օվկիանոսի ամենափոքրիկ մի կղզու վրա:

Մեծահասակները, իհարկե, ձեզ չեն հավատա: Նրանք երևակայում են, թե շատ տեղ են գրավում: Նրանք իրենց աչքում բաոբաբի նման խոշոր ու մեծասքանչ են երևում: Իսկ դուք խորհուրդ տվեք, որ ճիշտ հաշվեն: Դա նրանց դուր կգա, չէ՞ որ նրանք պաշտում են թվերը: Դե, դուք այդ թվաբանության վրա ժամանակ չեք կորցնի: Դուք առանց այդ էլ հավատում եք ինձ:

 

  1. Ընդգծված բառերը խմբավորի՛ր:

Ի՞նչ-մոլորակ

Ինչե՞ր-բաոբաբներ

Ո՞վ-մարդ

Ովքե՞ր-Լապտերավառներ,բնակիչներ

  1. Կետադրի՛ր:

-Բարի երեկո,-համենայն դեպս ասաց Փոքրիկ իշխանը:

-Բարի երեկո,-ասաց օձը:

-Այս ի՞նչ մոլորակ եմ ես ընկել:

-Երկրագունդն է,-ասաց օձը:

-Դու Աֆրիկայում ես:

-Այ թե ինչ:

-Իսկ ի՞նչ է երկրագնդի վրա մարդիկ չկան:

-Սա անապատ է:

-Անապատներում ոչ ոք չի՞ ապրում:

  1. Գրի՛ր մեկ բառով:

Մեծ հասակ ունեցող-Մեծահասակներ

Լապտեր վառող-Լապտերավառներ

Ամենից փոքրը-Ամենափոքր

  1. Բաժանի՛ր վանկերի:

Սրամտել-Ս-րա-մ-տել

Բնակիչներ-Բ-նա-կիչ-ներ

Երևակայում-Ե-րև-ա-կա-յում

Լայնություն-Լայ-նու-թյուն

Author:

Բարև ձեզ ես Գոհար Սանոյանն եմ: Դուք այցելել եք իմ ուսումնական բլոգը: Հուսով եմ շուտ դուրս կգաք:)

Leave a comment