Posted in Քիմիա

1* Նյութեր ,որոնք կազմված են.

1. H2SO4      2 ատոմ ջրածնից,մեկ ատոմ ծծմբից և չորս ատոմ թթվածնից:

2. Fe2O3   2 ատոմ երկաթ և 3 ատոմ թթվածին:

3. O2    2 ատոմ թթվածնից

4․ H3PO4 3 ատոմ ջրածին 1 ատոմ ֆոսֆոր և 4 ատոմ թթվածին:

2*Թվարկել 5 նյութ որոնց կազմում կա ջրածին և թթվածին տարրեր:
H2O, H2SO4, H3PO4, NaOH, H2O2

3* Ո՞ր  շարքում  են  միայն  պարզ  նյութերը.

       1/ջրածին, թթվածին, ջրածնի  պերօքսիդ

       2/ծծումբ, ֆոսֆոր, կերակրի  աղ

       3/թթվածին, օզոն, ածխածին

       4/ազոտ, ցինկ, մարմար

4* Ո՞ր  շարքի  երեք  նյութերն  են  գտնվում  տարբեր  ագրեգատային   վիճակներում.
1/ազոտ, մեթան, հելիում
2/քլոր, յոդ, բրոմ
3/գրաֆիտ, ծծումբ, սոդա
4/ացետոն, սպիրտ, բուսական  յուղ

5* Ո՞րն  է  բարդ  նյութ.գրիր քիմիական բանաձևերը
1/կերակրի  աղը-NaCl
2/արգոնը-Ar
3/երկաթը-Fe
4/թթվածինը-O

Posted in Հայոց լեզու

Վարժություններ

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա-
հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա-
կանգնվում է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա-
դասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմ-
վում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ