Posted in Ֆիզիկա

Դաս 27. (03.04-07.04)

       ՆՅՈՒԹԻ ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ.

§47.Նյութի ագրեգատային վիճակները:

§48.Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

§49.Հալման տեսակարար ջերմություն: 

Քննարկվող հարցեր՝

  1. Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
    Նյութը կարող է լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում։
  2. Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:
    Ջրի պինդ վիճակը սառուցն է, հեղուկ վիճակը ջուրը, իսկ գազային վիճակը՝ գոլորշի։
  3. Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
    Պինդ մարմինները պահպանում են իրենց ձև և ծավալը, հեղուկների ծավալը անհնար է փոխել, իսկ գազային նյութրը ամեն ինչն էլ կարողանում են փոխել։
  4. Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:
    Պինդ, բյուրեղային վիճակից նյութի անցումը հեղուկ վիճակի կոչվում է հալում։
    Օրինակ
    Հալման օրինակ է սառույցի հալումը, հակառակ պրոցեսը տեղի է ունենում ջրի սառցակալման ժամանակ:
  5. Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:
    Պինդ (բյուրեղային) վիճակից նյութի անցումը հեղուկ վիճակի կոչվում է հալում, իսկ հակառակ պրոցեսը՝ բյուրեղացում կամ պնդացում:
  6. Ի՞նչ է հալման ջերմատիճանը:
    Հալման ջերմաստիճանը այն ջերմաստիճանն է, որում մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։
  7. Ի՞նչ է գոլորշիացումը:
    Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում:
  8. Ի՞նչ է խտացումը:
    Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
  9. Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած:
    Հագեցած գոլորշին հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշին է։