Posted in Գրականություն

1.Դանիել Վարուժան`»Ցորյանի ծովեր»

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Առաջադրանքներ`

1.Վարժ կարդալ սովորի՛ր եւ բացատրի’ր հետևյալ բառերը՝ գեղադալար, դող, բլուր,հուռթի, ալետատան, պատմուճան, փողփողուն, քիստ, եղի, սափոր, կալ, աղորին, մոլեգին։
գեղադալար — գեղեցիկ կանաչով պատված, կանաչազարդ:
դող — մարմնի սարսուռ
բլուր — թումբ
հուռթի — ջրով ոռոգվող
ալետատան — ալիքներից տատանվող
պատմուճան —  երկար ու լայն թիկնոցանման վերնազգեստ (տղամարդու), որ հագնում են կրոնավորները, դատավորները:
փողփողուն — ծածանվող
քիստ —  հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ
եղի — նոր հասնող ցորեն:
սափոր — կժի նման՝ մետաղյա կամ կավե աման՝ հեղուկների համար:
կալ — հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ:
աղորի—աղալու մեքենա, աղաց
մոլեգին — շատ մոլի, կատաղի

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը. հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։

կապույտ

3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:

Հովեր կանցնին

Author:

Բարև ձեզ ես Գոհար Սանոյանն եմ: Դուք այցելել եք իմ ուսումնական բլոգը: Հուսով եմ շուտ դուրս կգաք:)

Leave a comment