Posted in Քիմիա

Օքսիդներ :Դասկարգումը :Ստացման եղանակները:

Մոլեկուլում  -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:

 Օքսիդները դասակարգվում են ըստ քիմիական հատկությունների.

1.Հիմնային օքսիդներ՝ Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2O և այլն:
Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են:  
Na2O⇒NaOH,CaO⇒Ca(OH)2
 Եթե օքսիդ առաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որը ցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպես կանոն հիմնային է:

նատրիումի օքսիդ՝ Na2O     

 կալցիումի օքսիդ՝   CaO

պղնձի (I) օքսիդ՝  Cu2O

պղնձի (II) օքսիդ՝ CuO  

  մանգանի (II) օքսիդ՝   MnO    

2. Թթվային օքսիդներ՝P2O5,N2O5,Mn2O7,CrO3,CO2,  և ալն:

Թթվային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները թթուներ են:

SO2⇒H2SO3,N2O5⇒HNO3

Եթե օքսիդ առաջացնող տարրը ոչ մետաղ է, ապա այդ օքսիդը հիմնականում՝ թթվային է:

Եթե օքսիդ առաջացնող տարրի ատոմը ցուցաբերում է մետաղական հատկություն և առավելագույն վալենտականություն (V-VIII), ապա oքսիդը թթվային է:

ֆոսֆորի (V) օքսիդ՝ P2O5  

 քրոմի (VI) օքսիդ՝ CrO3
3.Երկդիմի (ամֆոտեր) օքսիդներ՝ BeO,ZnO,Al2O3,Cr2O3 և այլն:
Նյութերը, որոնք ցուցաբերում են և թթվային, և հիմնային հատկություններ, մանվանվում են երկդիմի (ամֆոտեր):
Եթե օքսիդ առաջացնող տարրը ցուցաբերում է մետաղական հատկություններ և բարձր վալենտականություն (III, IV), ապա օքսիդը երկդիմի է:  

ալյումինի օքսիդ՝ Al2O3       

 ցինկի օքսիդ՝ ZnO


4.Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդներ
` N2O,NO,CO,SiO և այլն:
Ոչ մետաղների օքսիդները, որոնք թթուների ու հիմքերի հետ սովորական պայմաններում չեն փոխազդում, կոչվում են անտարբեր օքսիդներ:

Օքսիդների ստացման եղանակները

Օքսիդներն ստացվում են.

1. թթվածնի հետ պարզ և բարդ նյութերի փոխազդեցությունից (հիմնականում`տաքացնելիս).

C+Օ2=CO2

4Al+3O2=2Al2O3

2ZnS+3O2=2ZnO+2SO2

2. թթվածին պարունակող որոշ բարդ նյութերի՝ տաքացման պայմաններում քայքայվելիս.

Mg(OH)2=MgO+H2O
CaCO3=CaO+CO2
H2SiO3=SiO2+H2O

3.աղի ու թթվի փոխազդեցությունից.

Na2CO3 + H2SO4 = Na2SO4+ CO2↑ + H2O
K2SO3 + 2HCl = 2KCl + SO2↑ + H2O

Author:

Բարև ձեզ ես Գոհար Սանոյանն եմ: Դուք այցելել եք իմ ուսումնական բլոգը: Հուսով եմ շուտ դուրս կգաք:)

Leave a comment