Posted in Մայրենի

01.02.19

Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի ,,Երկու սև ամպ,, բանաստեղծությունը:

Առաջադրանքներ՝

Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ հիմնավորիր:

Իմ կարծիքով շարժումը, որովհետև բանաստեղծության մեջ աննդատ տեղի են ունենում գործողություններ:

Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:

Կնկարեմ մոխրագույն, երկնագույն, սև, կանաչ և կապույտ:

Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և հիմնավորիր, թե ինչու ես այդպես մտածում:

Իմ կարծիքով, բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողերն սրանք են: Որովհետև, ինչքան էլ հողմը փորձի երկու սև ամպերին, որոնք իմ կարծիքով ընկերներ են, առանձնացնել իրարից, միևնույնն է նրանք միասին են լինելու:

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Սև ամպերի միասնությունը

Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

Իմ կարծիքով բանաստեղծությունը երկու ընկերների մասին է, որոնք, ինչ էլ որ պատահի միասին են լինելու: