Posted in Մաթեմատիկա

Գումարման զուգորդական հատկությունը

Մի քանի գումարելիների գումարը չի փոխվի, եթե որևէ երկու հարևան գումարելիներ փոխարինվեն իրենց գումարով:

Այս հատկությունը կիրառում ենք մի քանի թվերի գումարն արագ հաշվելու համար:

Օրինակներ՝

600+830+70=600+(830+70)=600+900=1500 110+700+300+30=110+(700+300)+30=110+1000+30=1140 5340+60+494+6=(5340+60)+(494+6)=5400+500=5900

Առաջադրանքներ.

  • Հաշվիր՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից:

400+(540+60)=1000

425+(392+8 )=825

130+(700+300)+30 =1160

4550+50+(395+5 )=5000

5580+20+(496+4)=6000

340+(800+200)+19 =1359

340+(50+250)=640

364+36+(280+20)=690

256+44+(750+250)=1300

280+(170+30)+20=500

Բազմապատկման զուգորդական հատկությունը

 

  • Մի քանի թվերի արտադրյալը չի փոխվի, եթե որևէ երկու հարևան արտադրիչներ փոխարինվեն իրենց արտադրյալով։

Այս հատկությունը կիրառում ենք մի քանի թվերի արտադրյալը արագ հաշվելու համար:

Օրինակներ՝

7‧60‧5=7‧(60‧5)=7‧300=2100

5‧5‧20‧9=5‧(5‧20)‧9=5‧100‧9=4500

 

  • Հաշվիր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից

173‧(2‧50)=17300

(60‧50)‧700=210000

(5‧80)‧50‧4 =80000

(60‧5)‧6‧50‧6‧50=9000000

7‧(50‧20)‧3=21000

(35‧2)‧50‧80=28000

36‧(80‧50)= 144000

Posted in Մայրենի

26.02.19

Կարդա՛  Եղիշե Չարենցի «Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում» բանաստեղծությունը:

Անհասկանալի բառերը, բանաստեղծության իմաստը բացատրել ենք դասարանում։

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Առաջադրանք՝

ա․Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝  իչ, -դժ, ան, -ակ, -իկ, -ուկ, -ական, -ային, -որեն, -ուհի

գրիչ

դժգոհ

անտուն

տնակ

շնիկ

մարդուկ

տնական

ջրային

մեղմորեն

բժշկուհի

բ․Տրված բառերում առանձնացրո՛ւ արմատը և ածանցը ածանցներըգունավորի՛ր։

Օրինակ՝  ան-զեն,  դժ-գոհ

Ան-գութ,  դժ-բախտ, դժ-գոհ, դժ-կամ, ան-տուն,  լճ-ակ, շն-իկ, գառն-ուկ, տն-ական, ծով-ային, ուրախ-ալի,  մեղմ-աբար, վեհ-որեն, աշակերտ-ուհի, կանաչեղեն։