Posted in Մաթեմատիկա

Գունային խաղեր

1. Տուփում կան 10 կապույտ, 5 նարնջագույն և 7 դեղին
փոքրիկ գնդիկներ։
ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել
տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը
կապույտ է։

5+7+1=13
բ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել
տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը
նարնջագույն է։

10+7+1=18
գ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել
տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը
դեղին է։

10+5+1=16
դ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել
տուփից համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն
բոլոր գույնի գնդիկներից ։

5+7+1=13
ե) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել,
որպեսզի նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,

10+1=11
զ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել,
որպեսզի երեքը հատկապես լինեն տարբեր գույնի։

10+7+1=18
է) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ
ունենանք գոնե երկու միագույն գնդակներ։

3+1=4
2. Արկղում կան 9 վարդագույն, 7 կապույտ և 3 դեղին
փոքրիկ գնդիկներ։
ա)Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել,
որպեսզի նրանցից․
ա)երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,

9+1=10
բ)երեքը հատկապես լինեն տարբեր գույնի։

9+7+1=17
3. Տուփում կա 12 փիրուզագույն, 9 կարմիր և
10 կապույտ փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու՝ տուփից
ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել՝ համոզված
լինելու համար, որ վերցրածների մեջ կլինեն բոլոր
գույնի գնդիկներից։

10+12+1=23
4. Տուփում կա 9 սև, 6 կապույտ, և 13 կարմիր փոքրիկ
գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ
պետք է վերցնել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի
կարմիր։

9+6+1=16
5. Տուփում կա 10 կանաչ, 11 կապույտ և 6 կարմիր
փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞
գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու
համար, որ գոնե 1 կապույտ գնդիկ է հանվել։

10+6+1=17
6. Տուփում կա 18 կանաչ, 9 սև և 14 կարմիր փոքրիկ
գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ
պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ
գոնե 1 կանաչ գնդիկ է հանվել։

9+14+1=24
7. Տուփում կան 16 սև, 7 կարմիր և 5 դեղին փոքրիկ
գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ
պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ
գոնե 1 սև գնդիկ է հանվել։

7+5+1=13
8. Տուփում կան 6 վարդագույն, 8 կարմիր և 5 դեղին
փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞
գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու
համար, որ գոնե 1 վարդագույն գնդիկ է հանվել։

8+5+1=14
9. Պարկում կա 9 կանաչ, 10 դեղին և 12 կարմիր գնդիկներ։
Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել,
որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդիկներ։

10+12+1=23
10. Տուփում կա 12 կանաչ, 6 դեղին և 14 կարմիր գնդիկ։
Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել,
որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

12+14+1=27

Posted in Մայրենի

Անտառի սանիտարը

Անտարի սանիտարը

Երաշտահավին ամենուրեք կարելի հանդիպել։ Նա ապրում է գյուղում, քաղաքում կամ էլ անտառում։

Ամռանը սպիտակ այտերով այս թռչնակին գրեթե չես տեսնի։ Նա մինչև տասնհինգ ձագ է ունենում, ուստի ողջ օրը զբաղված է իր քաղցած ճուտիկների համար կերակուր հայթայթելով։ Անընդհատ մի ճյուղից մյուսն է թռչում, կեր որոնում։ Հենց որ մի որդ է գտնում, իսկույն դեպի բույնն է սլանում։ Այդպես նա անտառը մաքրում է շատ վնասատուներից։

Ձմռանը երաշտահավն անպայման մոտ է թռչում լուսամուտներին։ Կարծես ուզում է հիշեցնել, որ դրսում արդեն ցուրտ է, կեր էլ չկա։ Երաշտահավի պատանի բարեկամը կհասկանա նրա լուռ խնդրանքը և արևածաղկի սերմերով ու կանեփով լի կերակրաման կկախի թևավորի համար։ Բարեկամին միայնակ և անօգնական չպիտի թողնել։

Հարցեր

  1. Ողջ օրը երաշտահավն ինչո՞վ է զբաղված լինում։ Ինչո՞ւ։

Ողջ օրը երաժշտահավը զբաղված է իր քաղցած ճուտիկների համար կերակուր հայթայթելով։

  1. Համացանցից երաժշտահավի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթի՛ր և պատճենի՛ր։

Փոքր չափերի (7-25 գ), միատարր գունավորմամբ, երբեմն դեղինի ու երկնագույնի համադրությամբ, չափազանց շարժունակ թռչուններ են։ Մեծամասնությունը փչակաբնակ է։ Միջատակերներ են և որպես կենսաբանական պայքարի միջոց՝ կարևոր դեր ունեն վնասատու միջատների ոչնչացման գործում։ Հաջողությամբ բազմանում են արհեստական թռչնաբներում։ Մեծաքանակ են։

  1. Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Ձմռան մի առավոտ երաշտահավը մոտեցավ իմ պատուհանին և կտցահարեց: Ես ուրոխացած բացեցի պատուհանը և կերակրեցի: Թռչնակը կերավ և ուրախ-ուրախ թռվռաց: Հետո փակեցի պատուհանը, բայց նա շարունակում էր կտցահարել: