Posted in Մաթեմատիկա

Գունային խաղեր

 

  1. Տուփում կան  8 կարմիր, 11 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։

ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։

8+6+1=15

բ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին  է։

8+11+1=20

գ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար,  որ դրանցից գոնե մեկը  կարմիր   է։

11+6+1=18

դ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանց  մեջ  կլինեն բոլոր գույնի  գնդիկներից ։

8+11+1=20

ե) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից  երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի:

11+1=12

զ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի երեքը  հատկապես լինեն տարբեր գույնի։

8+11+1=20

է) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ ունենանք գոնե երկու միագույն գնդակներ։

3+1=4

  1. Արկղում կան  5 կարմիր, 7 կապույտ և 3 կանաչ փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից․

 

ա) երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,

1+7=8

բ) երեքը  հատկապես լինեն տարբեր գույնի,

5+7+1=13

 

  1. Տուփում կա  7 կարմիր,  10 կանաչ  և 5 կապույտ  փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու՝ տուփից   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել՝  համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ  կլինեն բոլոր գույնի  գնդիկներից։

10+7+1=18

  1. Տուփում կա  6 դեղին, 11 կանաչ, և   8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել, որպեսզի   դրանցից գոնե մեկը լինի կարմիր։

6+11+1=18

  1. Տուփում կա  9 կանաչ, 7 կապույտ  և   6 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կապույտ գնդիկ է հանվել։

9+6+1=16

  1. Տուփում կա  11 կանաչ, 6 սև   և   8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կանաչ գնդիկ է հանվել։

6+8+1=15

  1. Տուփում կան  6 սև, 8 կարմիր և 7 կապույտ   փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 սև գնդիկ է  հանվել։

8+7+1=16

  1. Տուփում կան  6 սև, 8 կարմիր և  5 դեղին  փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կարմիր գնդիկ է հանվել։

6+5+1=12

  1. Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդիկներ։

4+7+1=12

  1. Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 4 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

10+4+1=15

  1. Արկղում կան երեք գույնի գնդիկներ։ Առանց նայելու

ամենաքիչը քանի՞ գնդիկ վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ կունենանք գոնե երկու միագույն գնդակներ։

3+1=4

Posted in Մայրենի

19.02.19

Տեքստային  աշխատանք՝
Լրացրո՛ւ բաց թողած տառերը՝

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի մի-րինակ ու թա-ծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բար-րանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվար- աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բար-ունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի միօրինակ ու թախծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվարթ աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բարձունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։

1.Դեբեդը գետի անուն է, գրիր մի քանի գետի անուն, հիշիր, որ գետերի անունները գրվում են մեծատառ։

Արաքս, Քասախ, Քուռ, Հրազդան:

2.Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը՝

թախծալի-տխուր

բրոնզագույն-բրոնզի գույնի

անդունդ-վիհ, անհատակ մեծ խորություն

ականակիտ- հստակ, մաքուր

սարսուռ-դող

3.Քո հայացքը-հայացքդ, քո պայուսակը-պայուսակդ, շարքը շարունակիր՝

քո մայրը-մայրդ
քո հայրը-հայրդ
քո համակարգիչը-համակարգիչդ
քո անունը-անունդ

4. քնքշորեն, մեղմորեն, օրական, օրեցօր, օրըստօրե, անընդմեջ, անընդհատ, օվկիանոս, հեքիաթ, ինքնըստինքյան բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություն, ապա այդ բառակապակցություններով կազմիր նախադասություններ: Սովորի՛ր բառերի գրությունը։

հետաքրքիր հեքիաթ, քնքշորեն շոյել, մեղմորեն փչել, խորը օվկիանոս,օրեցօր մեծանալ:

Ես մի հետաքրքիր հեքիաթ կարդացի:

Ամեն երեկո իմ մայրիկը ինձ քնքշորեն շոյում է:

Առավոտյան քամին մեղմորեն փչեց:

Կետերը միայն խորը օվկիանոսում են լինում:

Ես օրեցօր մեծանում եմ: