Posted in Մայրենի

Քառյակներ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

1890

Կյանքս մաշվեց, վերջացա՜վ -կյանքը վերջանում է, երբ մարդը մահանում է:

Ինչ հույս արի` փուչ ելավ-ինչ ուզեցի չստացվեց:

Ինչ խնդություն` վերջը ցա՜վ-երբ ուրախացա վերջում տխրեցի:

Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

1890

Օրերս թռան, ա՛նց կացա՜ն-կյանքիս օրերն անցան:

Ախ ու վախով, դարդերով-հոգսեռով և տխությանբ:

Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն-մահին մոտենալ:

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

1916, Հունիս

Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն-ընկերները կորան:

Ինչքան լացի, ձեն ածի-ինչքան էլ ձայ տվեցի չկայն:

Ձեն չի տվին, լո՜ւռ կորան-կորան,չպատասխանեցին։

Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

1916, Հունիս

Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ-գնաց և ետ չեկավ:

Անկուշտ մահին, սև հողին-մահացավ:

Գերի մնաց, ետ չեկավ-չվերադարջավ։

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

1916, Հունիս

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,             դաշտերում երգում եմ ծղրիդներ, բայց նրանց լսող չկա:
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։