Posted in Մայրենի

Ճպուռը

Ճպուռը

Ո՞րն է ամենաաշխատասեր կենդանին: Իսկույն ուզում եք ասել, թե դա առյուծն է կամ գայլը, իսկ գուց է թռչուննե՞րն են: Որոշ թռչուններ օրվա ընդացքում իրենց քաշի չափ միջատ են ուտում: Միանգամայն սխալվում եք:

Աշխարհի միլիարդավոր էակներից ամենա աշխատասերը ճպուռն է: Այս հազվագյուտ շատակերը երկու ժամում կարող է չորս տասնյակ ճանճ կամ մոծակ ուտել: Իսկ եթե առյուծի մեծությանբ լինելր, երևի մի անգամից երկու այծյամ կուտեր: Այսպիսի որկրանոլի համար սնուն հայթհայթելը այնքանել դյուրին չե: Թեև շրջակայքում միշտ եի ճանճ կա, ճպուռը մեկ օրում հարյուրավոր պտույտներ է անում կշտանալու համար: Այժմ պատկերացրեք, թե ինչ քանակությանբ վնասատու միջատներ է ոչնչացնում:

գուցե- Գուցե այսօր անձրև գա:

ընթացքում-Այդ հարցը դասի ընթացքում հասկանալի կլինի:

ամենաաշխատասեր-Ամենաաշխատասեր կենդանին մեղուն է:

միանգամից-Այդ խնդիրը ես միանգամից լուծեցի:

որկրամոլ-Ճպուռը որկրամոլ է:

հայթայթելը-Ձմռանը կենդանիների համար կեր հայթայթելը շատ դժվար է:
այնքան էլ-Սար բարձրանալն այնքան էլ հեշտ չէ:
չէ-Չէ, սխալ է:
էլ- Դու էլ կմասնակցես ճամփորդությանը:

Ապրես, Գոհար ջան, սխալներդ խմբագրել եմ։

Ճպուռը

Ո՞րն է ամենաաշխատասեր կենդանին։ Իսկույն ուզում եք ասել, թե դա առյուծն է կամ գայլը։ Իսկ գուցե թռչուննե՞րն են։ Որոշ թռչուններ օրվա ընթացքում իրենց քաշի չափ միջատ են ուտում։ Միագամայն սխալվում եք։

Աշխարհի միլիարդավոր էակներից ամենաաշխատասերը  ճպուռն է։ Այս հազվագյուտ շատակերը երկու ժամում կարող է չորս տասնյակ ճանճ կամ մոծակ ուտել։ Իսկ եթե առյուծի մեծության լիներ, երևի միանգամից երկու այծյամ կուտեր։ Այսպիսի որկրամոլի համար սնունդ հայթայթելը այնքան էլ դյուրին չէ։ Թեև շրջակայքում միշտ էլ ճանճ կա, ճպուռը մեկ օրում հարյուրավոր պտույտներ է անում կշտանալու համար։ Այժմ պատկերացրեք, թե ինչ քանակությամբ վնասատու միջատներ է ոչնչացնում նա։

 

Առաջադրանքներ՝

  • Երկու ժամում քանի՞ ճանճ կամ մոծակ կարող է ուտել շատակեր ճպուռը։

Երկու ժամում կարող է ուտել չորս տասնյակ ճանճ կամ մոծակ:

  • Համացանցից օգտվելով, ճպուռների մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։

Խոշոր միջատներ են՝ բարեկազմ, փայլուն, երկարացած մարմնով, երկար փորիկով (14–120 մմ)։ Գլուխը խոշոր է, շարժուն, ֆասետային աչքերը գրավում են գրեթե ամբողջ գլուխը։ Բերանը կրծող տիպի է։ Ունեն 2 զույգ նույնանման կառուցվածքով, խիստ ջղավորված թափանցիկ թևեր (10–94 մմ)։ Ձվադրում են հողում, ջրում, ջրային բույսերի հյուսվածքներում։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (բացակայում է հարսնյակի փուլը)։ Թրթուրները նույնպես գիշատիչ են. սնվում են ջրային միջատների թրթուրներով, երբեմն հարձակվում են մատղաշ ձկների վրա։ Նրանց շատակերությունը չափազանց օգտակար է. շատ վնասատու միջատներ են ոչնչացնում՝ թռչելով անտառային կածանների, բացատների ու անտառեզրերի վրայով։ Առհասարակ ճպուռներն արագաշարժ են և իրենց զոհին որսում են թռիչքի ժամանակ։ Ճպուռները նաև վտանգավոր են. կարող են տարածել ընտանի թռչունների հիվանդություններ

Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Թռի-վռի մի ճպուռ ողջ ամառը թռվռաց: Հանկարծ մոտեցավ ձմեռը: Նա մրսում էր և շատ սոված էր: Նա տխուր էր ևփոշմանել էր, որ ամռանը չէր աշխատել:

Author:

Բարև ձեզ ես Գոհար Սանոյանն եմ: Դուք այցելել եք իմ ուսումնական բլոգը: Հուսով եմ շուտ դուրս կգաք:)

Leave a comment