Posted in Ֆիզիկա

Դաս 19. (27.02-03.03)

§40. Ջերմաքանակ.

§41. Ջերմահաղորդականություն.

Առաջադրվող հարցեր՝

  1. Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:
    Եվ ջերմահաղորդմամբ, և մեխանիկական աշխատանք կատարելով կարելի է փոփոխել մարմնի ներքին էներգիան, տարբերությունը միայն այն է, որ ջերմահաղորդման պրոցեսը տեղի է ունենում առանց աշխատանք կատարելու:
  2. Ինչ է ջերմանաքանակը: 
    Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում: Այսինքն ջերմաքանակը ներքին էներգիայի այն մասն է, որը ջերմահաղորդման պրոցեսում մի մարմինը տալիս է մյուսին:
  3. Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
    Ջերմաքանակը, ինչպես նաև էներգիան, արտահայտվում է ջոուլով (Ջ): Օգտագործում են նաև կիլոջոուլ (կՋ) և մեգաջոուլ (ՄՋ) միավորները:
  4. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:
    Քանի որ ջուրը եռման ժամանակ հասնում է 100 աստիճանի, իսկ ավելի բարձր աստիճանի դեպքում գոլորշիանում է, նշանակում է գոլ ժամանակ իր ջերմաստիճանը ավելի ցածր է: Հետևաբար զանգվածի գոլ վիճակ ստանալու համար ավելի քիչ ջերմաքանակ է պահանջվում, քան եռման ջուր ստանալու, քանի որ ավելի բարձր ջերմաստիճան ստանալու համար ավելի շատ ջերմաքանակ է հարկավոր:
  5. 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:
    2լ, քանի որ երկու անոթներն էլ լցված են ջրով` այսինքն նույն նյութով, և նրանց սկզբնական և վերջնական ջերմաստիճանները պետք է լինեն նույնը` եռման աստիճանից պետք է փոխվեն սենյակային ջերմաստիճանի, իսկ երկրորդ անոթի ծավալը, հետևաբար և կշիռը երկու անգամ մեծ է առաջինից, հետևավար երկրորդ անոթը առաջինից երկու անգամ ավելի շատ ջերմաքանակ կկորցնի սառչելիս:
  6. Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:
    Պղնձե ձողի երկայնքով մոմով մի քանի լուցկու հատիկ ամրացնենք: Ձողի մի ծայրը տաքացնենք սպիրտայրոցի բոցով: Տաքանալու ընթացքում մոմն սկսում է հալվել, և լուցկիներն աստիճանաբար պոկվում են ձողից: Ընդ որում՝ սկզբում պոկվում են այն լուցկիները, որոնք կրակի բոցին ավելի մոտ են: Հետո հերթականությամբ պոկվում են մյուսները: Այս փորձից երևում է, որ էներգիայիան հաղորդվում է ձողի տաք ծայրից դեպի սառը ծայրը:
  7. Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:
    Լավ ջերմահաղորդիչներ մետաղներն են, օրինակ` արծաթ, երկաթ, պղինձ: Ավելի վատ ջերմահաղորդիչներ են հեղուկները, օրինակ՝ ջուրը, իսկ գազերը, օրինակ՝ օդը, շատ ավելի վատ ջերմահաղորդիչներ են: Վատ հաղորդիչներ են նաև բամբակը, բուրդը, ռետինը, փայտը, խցանը, կտորը:
  8. Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:
    Օդը գազերի խառնուրդ է: Գազերի ջերմահաղորդունակությունը շատ փոքր է:  Ջերմահաղորդունակությունը էներգիայի փոխանցումն է մարմն մի մասից մյուսը, որը տեղի է ունենում մոլեկուլների փոխազդեցության ընթացքում: Գազերում մոլեկուլները գտնվում են միմյանցից մեծ հեռավորությունների վրա, ուստի էներգիայի փոխանցումը տեղի է ունենում շատ ցածր արագությամբ:
  9. Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:
    Որպես ջերմամեկուսիչներ օգտագործվում են ցածր ջերմահաղորդականություն ունեցող նյութերը: Օրինակ` աղյուսե պատերը սենյակի օդը լավ են պահպանում սառչելուց: Պատուհանի կրկնակի ապակիները` բաժանված օդի շերտով, նույնպես լավ են ջերմամեկուսացնում սենյակը: Մուշտակը ձմռանը մարդու մարմինը պահպանում է սառչելուց: Մառանները սովորաբաև պատում են ջերմամեկուսիչ նյութերով (ծղոտ, թեփ և այն), որոնք պաշտպանում են այնտեղ պահվող մթերքը տաքանալուց:
  10. Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:
    Ձերմահաղորդականությունը տեղի է ունենում մոլեկուլների իրար հետ բախվելու միջոցով, իսկ վակուումում մոլեկուլներ չկան: Հետևաբար, վակուումում ջերմահաղորդականություն երևույթը հնարավոր չէ:
Posted in Կենսաբանություն

Փետրվար ամսվա ամփոփում

1․ Ներկայացնել հենաշարժիչ համակրգի գործառույթը մեր օրգանիզմում։

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։ Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ 


2․ Ոկրերի կառուծվածքը։

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները՝ խողովակավոր, սպունգանման, տափակ և խառը։


3․ Մկանաին համակարգի կառուծվածքը և ֆունկցիան։
/Մկանային կառուցվացք/Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ 



4․ Հետաքրքիր փաստեր մկանների մասին։

Իրականում մենք չենք կարող հստակ ասել, թե որքան մկան կա մեր օրգանիզմում: Դրանք կարող են լինել մի քանի 100-ից մինչև 50 միլիարդ: Դա ահռելի քանակ է:

Մկանների մեծ մասը մասնակցում է ոչ մեծ գործընթացներում, որոնք մենք երբեք չենք տեսնի, օրինակ, աղիքների մեջ մկանները, որոնք օգնում են մարսողության գործընթացին, կամ ականջի մեջ մկանները, որոնք օգնում են խլացնել կամ ուժեղացնել ձայնը:

Հետաքրքիր և զվարճալի փաստեր մկանների մասին.Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մարզումներից առաջ ձմերուկի հյութի օգտագործումը նվազեցնում է մկանների ցավը:


5․ Մկանների տեսակները
Հարթ մկաններ,սրտամկան,կմախքային մկաններ։

6․ Արյան բաղադրություն և ձևավոր տարրեր։
Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (90−92)%-ը, իսկ (8−10)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7−8)%, ածխաջրերը (0,08−0,12)% և ճարպերը (0,5−1)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%:


7․ Արյունը ինչ կարևոր ֆունկցիա ունի մեր օրգանիզմում։

8․ Արյան կարգեր։ (Դոնոր և ռեցեպտոր)
Արյան խումբ, արյան ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններ, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի խմբային հակածիններ կամ իզոհակածիններ) նմանության արյունը դասվում է որևէ խմբի։ Մարդու պատկանելությունն արյան այս կամ այն խմբին անհատական կենսաբանական առանձնահատկություն է, որը ձևավորվում է սաղմնային զարգացման վաղ շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Առավել գործնական նշանակություն ունեն արյան կարմիր մարմնիկների էրիթրոցիտներA և B իզոհակածինները, ինչպես նաև բնականոն պայմաններում արյան շիճուկում պարունակվող α և β իզոհակամարմինները։ 

9․ Արյան մակարդում։
Արյան մակարդում կամ կոագուլյացիա՝ պրոցես, որի արդյունքում արյունը հեղուկ վիճակից անցնում է գել վիճակի և ձևավորվում է թրոմբ։ Այսպես վերականգնվում է հեմոստազը այսինքն՝ դադարեցվում է վնասված անոթից արյան կորուստը։ Մակարդման պրոցեսը բարդ և բազմաստիճան պրոցես է, որի ընթացքում տեղի է ունենում թրոմբոցիտների ակտիվացում, ադհեզիա և ագրեգացիա, ինչպես նաև ֆիբրինի դեպոզիցիա և հասունացում։