Posted in Գրականություն

17.03.23

1.Կարդա’ Ակսել Բակունցի <<Միրհավը>> եւ պատմվածքի վերաբերյալ արտահայտի’ր կարծիք, վերաբերմունք։

2.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններ, փոխաբերություններ։
Ծառերի կիսաչոր ճղները մամռոտել էին և կիսախավարի մեջ կարծես հետին որտքերի վրա բրդոտ արջեր էին կանգնած։
Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։
Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։
Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից։
Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին։
Երկու փետուր օրորվելով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման։
Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ 
Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում։
Արդեն վաղուց փտել է նրա լաջվարդն էլ, ոսկե մամուռի նման մարմինն էլ…

Posted in Պատմություն

Համաշխարային պատմություն

1․ Միջնադարյան Եվրոպայում միջազգային հարաբերությունները կարգավորվում էին առավելաբար աստվածաշնչյան պատվիրաններով: Այն պատերազմները, որոնք նպաստում էին պատվիրանների հաստատմանը, համարվում էին արդարացի, իսկ խոչընդոտողները՝ անարդարացի:

2․ Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում աստվածընծա արքաներին (և արքայատներին) փոխարինելու եկան պետություններ, որոնք հանդես էին գալիս ողջ ազգի անունից: Ազգի հավաքական կամքը համարվում էր օրենքի և ինքնիշխանության աղբյուր:Այս առումով լավագույն օրինակը Նապոլեոնն էր՝ «բոլոր ֆրանսիացիների կայսրը»:Յուրաքանչյուր ազգային պետություն ներկայացնում էր իր շահերը՝ տարածքային, քաղաքական և տնտեսական:Դրանք հաճախ բախվում էին՝ տեղի տալով պատերազմների:Արդարացի պատերազմ հասկացությունը իր կրոնական և բարոյական բովանդակությամբ դարձավ անցյալ: Այժմ պատերազմի արդյունքներին համապատասխան (հաղթանակ կամ պարտություն) դրանք ընդունում էին նոր ձև ու բովանդակություն:Պարտվող կողմը վճարում էր ռազմատուգանք, զիջում տարածքներ, հրաժարվում տնտեսական շահավետ գործարքներից:

3․ Իր երկարատև պատերազմների ընթացքում Նապոլեոնը հանդես էր գալիս հեղափոխության, առաջադիմության, ազգերի ինքնորոշման կարգախոսներով: Իհարկե, դրանք նպաստում էին ֆրանսիական ազդեցության և տիրապետության տարածմանը, սակայն անժխտելի էր նաև առաջընթացը: Դրան հակառակ՝ եվրոպական միապետները հանդես էին գալիս «հին աստվածընծա կարգերի» և սահմանների պաշտպանությամբ: Երկու հակամետ մոտեցումները բախվեցին Վիեննայի 1814-1815 թվականների վեհաժողովում: Հաղթեց հետադիմությունը, և ազգերի ինքնորոշման իրավունքը զոհարերվեց մեծ տերությունների շահերին: Անտեսվեց իտալացիների, գերմանացիների, բելգիացիների, նորվեգացիների, լեհերի ինքնուրույն պետություն ունենալու իրավունքը: Սակայն հետադիմությունը ժամանակավոր էր: Ուժերի հավասարակշռությունն արագ փոխվում էր: Հետագա տասնամյակների ընթացքում վերը նշված ազգերը հասան իրենց նպատակին: Այսինքն՝ Եվրոպայում հիմնականում հաղթանակեց ազգերի ինքնորոշման իրավունքը:

4․ Տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց անհրաժեշտություն առաջացավ կարգավորելու
նաև երկրների միջև առևտրական հարաբերությունները:Կնքվեցին ձեռնարկատիրության և ծովագնացության
վերաբերյալ պայմանագրեր:XIX դարի 40-ական թվականներին նախ Անգլիայի և Ֆրանսիայի, իսկ ապա նաև այլ պետությունների միջն հաստատվեցին հստակ կարգավորված ազատ առևտրի հարաբերություններ:Դա մեծապես նպաստեց Եվրոպայի տնտեսական միավորմանը:

5․ Նոր տարածքների նվաճումը դարձավ զարգացած երկրների արտաքին քաղաքականության անբաժանելի կողմը: Նրանք սկսեցին հաստատվել Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում՝ ստեղծելով գաղութներ՝ նահանգապետներով, վարչակազմով, ոստիկանությամբ, դատարաններով, զորքով: Շահագործվում էին գաղութների բնական պաշարները և տեղի ժողովուրդները:

6․ Ինչ վերաբերում է Կենտրոնական և Հարավային (Լատինական) Ամերիկային, ապա այստեղ տիրապետում էին իսպանացիներն ու պորտուգալացիները: Ժամանակի ընթացքում նրանցից շատերը ձուլվեցին տեղաբնիկների հետ:Ձնավորվեց ուրույն ազգային ինքնագիտակցություն, որն էլ 1810-1820 թվականներին հանգեցրեց ազգային հեղափոխությունների:Դրանց հետևանքով քարտեզի վրա հայտնվեցին այսօրվա Վենեսուելան, Կոլումբիան, Բոլիվիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան և այլն:

Posted in Աշխարհագրություն

Ադրբեջան

Դասի հղում։

1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
Ադրբնջանը լեռնային երկիր է: Նրա հյուսիսում Մեծ Կովկասի լեռներն են, հարավում` Փոքր Կովկասի:Ծայր հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները: Լեռների միջև ընկած են Կուր-Արաքսյան և Լենքորանի ղաշտավայրերը: Նախիջնանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են, որոնց ստորոտից մինչև Արաքս տարածվում Է Նախիջևանի ընդարձակ հարթավայրը, որը Արարատյան դաշտի շարունակությունն է:
2. Քարտեզի վրա նշել Ադրբեջանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

3. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
Ադրբեջանը արտահանում է պարենամթերք, մեքանասարքավորումներ, բամբակի մանրաթել, նաև Ադրբեջանը տարբեր երկրների գազ և նավք է մատակարարում:
4. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
Վիթխարի է Կասպից ծովի տնտեսական նշանակությունը Ադրբեջանի
համար: Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր
աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ: Վերջինս լուրջ
տարաձայնությունների պատճառ է դարձել ավազանի երկրների միջև՝ ծովի
հատակի բաժանման հարցում, քանզի ի տարբերություն Համաշխարհային
օվկիանոսի, լճերի ջրային տարածքի և հատակի ընդերքի հարստությունների օգտագործումը կարգավորող միջազգայնորեն ընդունված օրինական կանոններ դեռ մշակված չեն: Կասպից ծովը հարուստ է, արժեքավոր ձկնատեսակներով (սաղմոն, թառափ): Այդ լճին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը:

Posted in Հանրահաշիվ

ԽՆԴԻՐՆԵՐ և ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻՑ

Լուծենք հետևյալ քառակուսի հավասարումները՝ գտնենք արմատները։

Լուծելու համար վերհիշում ենք դիսկրիմինանտի՝ D և արմատների՝ x1,2 բանաձևերը և պայմանները՝

Դրսկրիմինանտ՝ D=b2−4ac

Եթե D>0, ապա քառակուսային հավասարումը ունի երկու իրարից տարբեր արմատներ և վերլուծվում է երկու իրարից տարբեր գծային արտադրիչների:

Եթե D=0, ապա քառակուսային հավասարումը ունի մեկ արմատ, իսկ քառակուսային եռանդամը վերլուծվում է երկու իրար հավասար գծային արտադրիչների:

Եթե D<0, ապա քառակուսային հավասարումը չունի արմատ թվերի իրական բազմությանը պատկանող, իսկ քառակուսային եռանդամը չի վերլուծվում արտադրիչների:

x1=(−b+√D)/2a

x2=(-b−√D)/2a

Պետք է հաշվի առնել, որ եթե թվերն արմատի տակից դուրս չեն գալիս, դա չի նշանակում, որ հավասարումը լուծում չունի: Այդ դեպքում պարզապես արմատներն իռացիոնալ թվեր են:

Լուծել քառակուսի հավասարումը (թերի կամ լրիվ) և քառակուսային եռանդամը վերլուծել գծային արտադրիչների (եթե հնարավոր է)

x²−14x+49=0

3x²−5x+4=0

x²+10x+25=0

x²−36x=0

25x²−10x+1=0

x²−6x+5=0

x²−x+0․25=0

7x²−14x=0

10x²−1000=0

2x²−4x−3=0