Posted in Հասարակագիտություն

Հավասարություն

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:
    Հավասարությունը այն է, երբ բոլոր մարդիկ ունենում են հավասար իրավունքներ, և հաշվի չի առնվում սեռը, ռասսան, գույնը, ձևը, տարիքը։
  • Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:
    Իրավահասության անհավասարության պատճառով այդպիսի երևույթներ են տեղի ունենում, որոնք որոշ տեղերում անտեսվել են։ Դատարանները, որոնք դառնում են կոռուպցիայի տուժողներ, ենթարկվում են այդ “անհավասարությանը” և անտեսում են այն, դրանով ոտնահարելով սովորական մարդկանց իրավունքները, որոնք փոքրամասնություն են կազմում։ Բայց եթե որոշ երկրներում լինեին իրավահասության գլխավոր իրավունքները, որոնք կտրվեին սովորական գյուղացուց մինչև օրենսդիր կամ գործադիր մարմնին, ապա այսպիսի գաղափարներ չէին լինի՝ “բռնապետ”, “բռնապետություն” և նման այլ բաներ, բայց իհարկե կան որոշ հանգամանքներ, որոնք նույնպես կապված են բառերին։ Հենց դրա պատճառով է, որ մինչև հիմա կան ազդեցիկ և ոչ ազդեցիկ ու բռնապետ տիրություններ, որոնցից կարող եմ թվարկել՝ Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Ադրբեջանը որոշ առումներով։
  • Ի՞նչ է սոցիալական հավասարություն
    Սոցիալական հավասարությունը՝ սոցիալական հասարակարգի հասկացություն է, գաղափար է, որն իր մեջ ներառում է քաղաքացիական անձանց հավասարությունները և՛ սոցիալական և՛ սեփականության և՛ ազատ խոսքի ու արտահայտության և՛ դժգոհության ոլորտներում։ Իմ կարծիքով սոցիալական հավասարություն ոչ շատ երկրները ունեն, դա նկատվում է մեծամասամբ Եվրոպական երկրներում։ 
  • Բերեք օրինակներ:
    Երբ աղջիկն ու տղան հասարակության լիարժեք անդամներ են։
    Երբ հաշմանդամն ու սովորական մարդը ազատ շարժվելու իրավունք ունեն։
    Երբ սևամորթն ու սպիտակամորթը հասարակության լիիրավ անդամ են։

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում