Posted in Երկրաչափություն

09/03/2023

ԵՐԿՈՒ ՇՐՋԱՆԱԳԾԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարթության մեջ գտնվող երկու շրջանագծերի փոխադարձ դասավորության հնարավոր դեպքերը կախված են տվյալ շրջանագծերի կենտրոնների հեռավորությունից և շառավիղների երկարություններից։

1․ Երկու շրջանագծեր հատվում են երբ ունեն երկու ընդհանուր կետ: Այս դեպքում կենտրոնների հեռավորությունը փոքր է շառավիղների գումարից։


2․ Երկու շրջանագծեր փոխադարձաբար շոշափում են միմյանց երբ ունեն մեկ ընդհանուր կետ: Այսպիսի դասավորության երկու դեպք է հնարավոր՝ շրջանագծի կենտրոնների հեռավորությունը հավասար է կամ նրանց շառավիղների գումարին, կամ տարբերությանը։


3․ Երկու շրջանագծեր ընդհանուր կետեր չունեն: Այսպիսի դասավորության հնարավոր ևս երկու դեպք գոյություն ունի՝ կամ կենտրոնների հեռավորությունը մեծ է շառավիղների գումարից, կամ փոքր։

Առաջադրանքներ (դասարանում)

  1. Ինչպիսի հնարավոր դասավորվածություն կարող են ունենալ տրված շրջանագծերը եթե նրանց կենտրոնների միջև հեռավորությունը հավասար է 20սմ․ իսկ շառավիղները համապատասխանաբար հավասար են՝
    1. 15սմ և 10սմ
      հատվում են
    1. 10սմ և 10սմ
      շոշոփում են
    2. 8սմ և 12սմ
      շոշոփում են
    3. 35սմ և 15սմ
      հատվում են
    4. 5սմ և 7 սմ
      ընդհանուր կետեր չունեն
    5. 20սմ և 20սմ
      հատվում են
    6. 55սմ և 25սմ
      հատվում են
    7. 8սմ և 9սմ
      ընդհանուր կետեր չունեն
  2. Տրված են մեծ և փոքր շառավիղներով երկու շրջանագծեր և հայտնի է, որ մեծ շառավղով շրջանագծի շառավղի երկարությունը երկու անգամ մեծ է փոքր շառավիղ ունեցող շրջանագծի շառավղի երկարությունից։ Ինչի՞ են հավասար շրջանագծերի շառավիղների երկարությունները եթե տվյալ շրջանագծերը փոխադարձաբար շուշափում են միմյանց իսկ կենտրոնների միջև հեռավորությունը 30սմ է։
    20սմ և 10սմ

Առաջադրանքներ (լրացուցիչ)

  1. Տրված են երկու շրջանագծեր որոնց շառավիղները հավասար են իսկ կենտրոնների միջև հեռավորությունը 40սմ է և երեք անգամ մեծ է տրված շրջանագծերի շառավիղներից։ Գտնել տրված շրջանագծերի շառավիղները։
  2. Երկու շրջանագծեր փոխադարձաբար շոշափում են միմյանց և նրանցից մեկի շառավղի երկարությունը երեք անգամ մեծ է մյուսի շառավղի երկարությունից, հարթության մեջ տրված կետով և շրջանագծերի կենտրոններով կազմված է հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն այնպես, որ եռանկյան ներքնաձիգը շրջանագծերի կենտրոնները միացնող ուղիղն է իսկ մակերեսը հավասար է 4 սմ2 ։ Գտնել փոքր շրջանագծի շառավիղը։