Posted in Քիմիա

Մարտի 13֊17

Դասի թեման`Ջրածին։Քիմիական տարր և ապարզ նյութ։Ջրածինը բնության մեջ։

Ջրածինը (Hydrogenium` լատիներեն ջուր ծնող) պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է:

ջրածին տարրի նշանը

Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:Միացություններ առաջացնելիս ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:

H0−1e→H+

Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում) և ձեռք բերում −1 օքսիդացման աստիճան:

H0+1e−→−H−

Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա կազմում է ջրի զանգվածի 11 %-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների, և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:

Նա կազմում է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում:Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ` պրոտիում ( 99,98) և դեյտերիում (0,02): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը:

ջրածնի իզոտոպները

Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2, հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝

ջրածնի մոլեկուլի մոդելը

Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի վերին շերտերում: Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:

Պատասխանել հարցերին

  1. Որքա՞ն է 8գ զանգվածով ջրածնի ա.նյութաքանակը(մոլ) բ.ծավալը ։
    ա. նյութաքանակ (մոլ)
    m (H) = 8գ
    Ar (H2) = 2
    V (նյու) = m/Ar = 8/2 = 4 (մոլ)
    բ. ծավալ
    V (ծավալ) = m * Vm /M = 8 * 22,4 /2 = 89,6
  2. Որքա՞ն է ջրածնի զանգվածային բաժինը (%) էթիլսպիրտում `(C2H5OH)
    Mr (C2H5OH) = 24 + 6 + 16 = 46
    ω (օմեգա) (H) = 6/46 * 100 = 13%
Posted in Հանրահաշիվ

ՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ԵՌԱՆԴԱՄ

ax2+bx+c տեսքի բազմանդամը, որտեղ a-ն, b-ն և c-ն տրված թվեր են, և a≠0, անվանում են քառակուսային եռանդամ:

Օրինակ՝ 3x2+10x-15, x2-13x+1, -2x2+4x, 2x2-18, 25x2, -x2 բազմանդամները քառակուսային եռանդամների օրինակներ են:

a թիվը անվանում են ավագ անդամի՝ x2-ու գործակից, b թիվը՝ միջին կամ x-ի գործակից, c-ն՝ ազատ անդամ:

Լրիվ կոչվում է այնպիսի քառակուսային եռանդամը, որի բոլոր գործակիցները տարբեր են 0-ից։

Թերի կոչվում է այն քառակուսային եռանդամը, որտեղ b և c թվերից գոնե մեկը հավասար է զրոյի:

ax2+bx+c=0 տեսքի հավասարումը, որտեղ x-ը անկախ փոփոխական է իսկ a-ն, b-ն և c-ն գործակիցներ և a≠0, անվանում են քառակուսային կամ քառակուսի հավասարում, x փոփոխականի այն արժեքները որոնց դեքում քառակուսային հավասարումը ունի լուծում կանվանենք արմատներ:

D=b2−4ac թիվն անվանում են ax2+bx+c քառակուսային եռանդամի տարբերիչ կամ՝ դիսկրիմինանտ:

Եթե D>0, ապա քառակուսային հավասարումը ունի երկու իրարից տարբեր արմատներ և վերլուծվում է երկու իրարից տարբեր գծային արտադրիչների:

Եթե D=0, ապա քառակուսային հավասարումը ունի մեկ արմատ, իսկ քառակուսային եռանդամը վերլուծվում է երկու իրար հավասար գծային արտադրիչների:

Եթե D<0, ապա քառակուսային հավասարումը չունի արմատ թվերի իրական բազմությանը պատկանող, իսկ քառակուսային եռանդամը չի վերլուծվում արտադրիչների:

ax²+bx+c քառակուսային հավասարման արմատները հաշվում են հետևյալ բանաձևերով՝ (որտեղ D=b²−4ac):

x1=(−b+√D)/2a

x2=(-b−√D)/2a

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ