Posted in Իրավունք

Երեխայի Իրավունքներ

ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին /1996թ., մայիսի 29/

Հոդված 17.Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Այս հոդվածը երկրորդ գլխում է։ Այս հոդվածը ասում է , որ եթե երեխայի ծնողը մահանում է և ինչ-որ ժառանգություն է թողնում երեխուն ունի իրավունք ստանալու ժառանգությունը։Ժառանգության մեջ բացառություններ չկան։

Հոդված 9.Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Այս հոդվածը նույնպես գտնվում է երկրորդ գլխում։Այս հոդվածում ասվում է, որ ցանկացած բռնթույունը երեխայի դեմ արգելվում է ։Եթե բռնությունը կատարվի ձեր հետ կկապնվեն հատուկ մարմինները։Այս օրենքը լավ չի գործում ամբողջ ՀՀ-ում Հայաստանի ծայրամասում շատ կհանդիպես ընտանեկան բռնություններ , բայց հատուկ մարմինները աչք են փակում այդ ամենին։

Հոդված 26.Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները

Այս հոդվածը գտնվում է երրորդ գլխում։Այս հոդվածում ասվում է , որ հաշմանդամ , մտավոր կամ ֆիզիկական արատներով երեխաները նույն իրավունքը ունեն ինչ հասարակ երեխաները։ՀՀ կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակները, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկները ու բոլոր տեսակի պրոթեզային իրերը և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերը անվճար  տրամադրում է պետությունը։