Posted in Պատմություն 9

Սևրի Պայմանագիրը

Սևրի պայմանագիրը կնքվել էր 1920 թվականին Փարիզում՝ Սևր արվարձանում։ Այն պետք էր ստորագրվեր սուլթանական Թուրքիայի և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած 15 երկրերի միջև։ Հայաստանի Առաջին Հանրապետության անունից պայմանագիրը ստորաջեց Ավետիս Ահարոնյանը, իսկ արևմտահայության անունից՝ Պողոս Նուբարը։ Պայմանագիրը բաղկացած էր 13 մասից և 433 հոդվածից, որոնցից 88—93 հոդվածները վերաբերվում էին Հայաստանի Առաջին Հանրապետությանը։ Ըստ որոնց Հայաստանը պետք էր ստանար 90քառ․ կմ^2, որը նաև ունենալու էր ելք դեպի Սև ծով, ընդգրկում էր իր մեջ Վանը, Էրզրումը, Տրամպինզոնը, Բիթլիսը․ Հայաստանի վերջնական տարածքի սահմանները պետք է որոշեր ԱՄՆ-ն։ Թուրքիան նաև պետք է ճանաչեր Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն։ Նաև պետք է որոշվեր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանները։ Ըստ Սևրի պայմանագրի չեղյալ էին համարվում Թուրքիայի և Ռուսաստանի մաս կազմող պետությունների հետ կնքված բոլոր պայմանագրերը։
Բայց այս ամենը չեղյալ համարվեց, քանի որ քեմալական Թուրքիան չճանաչեց սուլթանական Թուրքիայի հետ կնքված այդ պայմանագիրը։