Posted in Պատմություն 9

Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը

Հայկական պատգամավորությունները Փարիզի կոնֆերանսում։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ Այսինքն՝ պահանջ էր դրվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները միացնելու Հայաստանի Հանրապետության և այդպիսով ստեղծել Միացյալ, Անկախ Հայաստան։
Ինչպես հայտնի է, 1918 թ․ հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի (նավահանգիստ էգեյան ծովում) զինադադարով Թուրքիան ընդունեց իր պարտությունը և դուրս եկավ պատերազմից։ Պարտություն կրեցին Քառյակ միության նաև մյուս երկրները, ու այդպիսով ավարտվեց Առաջին աշխարհամարտը։
1919 թ․ հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (խորհրդաժողովը)։ Հաղթանակած Անտանտի երկրները (Անգլիան, ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և այլն) այստեղ պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների <<փոքր դաշնակիցն>> էր համարվում նաև Հայաստանը, որովհետև նա մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել մեծ կորուստներ։

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Ավելի վաղ, 1912 թվականից, Փարիզում գործում էր մեկ այլ՝ Հայ (արևմտահայ) ազգային պատվիրակություն՝ եգիպտահայ մեծահարուստ, հասարակական գործիչ Պողոս Նուբար Փաշայի (1851-1930) գլխավորությամբ։

Հայկական այս երկու պատգամավորները միասին մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցի նախապատրաստման ու կոնֆերանսին ներկայացնելու ուղղությամբ։ 1919 թ․ փետրվարին նրանք խաղաղության կոնֆերանսին ներկայացրին հայկական պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին միացնել արևմտահայ մի շարք նահանգներ՝ ծովային ելքով։
Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման համար շատ կարևոր էր նաև մանդատի (հովանավորության կամ խնամակալության) հարցը։ Այսինքն՝ անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն պաշտպանվեր Միացյալ Հայաստանի՝ ապահովեր նրա անվտանգությունը, օգներ տնտեսապես, մինչև որ կայանար որպես ինքնուրույն պետություն։ Հույս էր պահել, որ Միացյալ Հայաստանի խնամակալությունը կստանծնի ԱՄՆ-ը։ Փարիզի խաղաղության խորհրդաժողովը և նորաստեղծ Ազգերի լիգան որոշում են Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին 1919 թ․ հոլիսին Հայաստանի գերազանց կոմիսար է նշանակվում ամերիկացի գնդապետ Ուիլյամ Հասկելը։

ԱՄՆ-ի նախագահ վուդրո վիլսոնը շատ էր հետաքրքվում Հայաստանով և Հայաստանի հանձնարարգրի ջերմ պաշտպաններից էր։ Նա պատվիրակություն ուղարկեց տարածաշրջան՝ ուսումնասիրելու Հայաստանի խնամակալությունը ստանձնելու պայմաններն ու հնարավորությունները։ Սակայն, ի վերջո, ԱՄՆ-ի Սենատը, Վիլսոնի կամքին հակառակ, հրաժարվեց ընդունել Հայաստանի մանդատը։
Սան Ռեմոյի խորհրդաժողովը։ 1920 թ․ ապրիլի Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանստիայի, Իտալիայի և Ճապոնիայի) ղեկավարների կոնֆերանս, որտեղ մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդրիներ՝ հանձնարարագրի, տարածքների, ռազմական օգնության և այլն։

Սևի պայմանագիրը։ Եվ վերջապես 1920 թ․ օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող շրջակայքում Անտատի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ․ Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է կյանքի ամենաերջանիկ օրը։