Posted in Պատմություն 9

Հայաստանի հանրապետության միջազգային դրությունը և հայկական հարցը։ Հարաբերությունները հարևան պետությունների հետ

Հանրապետության միջազգային դրությունը (1918թ․)։ Ինչպես արդեն գիտենք, 1918 թ․ հունիսի 4-ին Թուրքիայի հետ Բաթումում հաշտություն կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր շատ ծանր դրության մեջ։ Ընդամենը 12 հազ․ քառ․ կմ տարածք, թուրք-թաթարական շրջափակում, հարյուրհազարավոր նորաբնակություն և այլն։
1918 թ․ ամռանը Հայաստանի ներկայացությունը (նախագահ՝ Ա․ Ահարոնյան) փորձ արեց բանակցելու Քառյակ միության երկրների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) հետ՝ Բաթումի պայմանագիրը փորք-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։
Քանի դեռ շարունակվում էր աշխարհամարտը, Անդրկովկասում տեր ու տնօրինություն էին անում Քառյակ միության երկրներից Գերմանիան և Թուրքիան։ Նրանք նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կիշխի։ Նրանց համար մեծ գրավչություն ուներ ադրբեջանական նավթը։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։
Այս վիճակը շարունակվեց մինչև 1918 թ․ վերջերը՝ Առաջին աշխարհամարտի ավարտը։ Ի վերջո, Անտանտը հաղթեց Քառյակ պայմանին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորթերը դուրս բերեցին Անդրկովկասից։ Դրա շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքը լայնեցվեց՝ մինչև 70 հազար քառ․ կմ-ի։
Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտատի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փորք-ինչ լավացավ, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։
Հայ-վրացական հարաբերությունները։ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը բարիդրացիական հարաբերությունների հաստատումն էր անմիջական հարևանների հետ։ Հայաստանի հարևաններն էին Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը։ Նրանց հետ կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ չընթացավ, որովհետև իրար միջև կայն ազգային, տարածքային-սահմանային լուրջ վեճեր։ Միակ երկիրը Պարսկաստանն էր, որը Հայաստանի հետ չի ունեցել որևէ լուրջ խնդիր և հանրապետության գոյության ողջ ընթացքում պահպանել է բարեկամական հարաբերություններ։
Հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան մոյւս երեք պետությունները, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետությունը։
Պատմությունից մենք գիտենք, որ հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն։ Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար իշխանների դեմ։ Սակայն 1918 թ․ Վրաստանի և Հայաստանի անկախության հայտարարումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս զարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Հայկական երկու նահանգներ՝ Լոռին ու Ախալքալաքը, մտցվել էին Թիֆլիսի նահագնի մեջ։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահամանների մեջ վերցնել հայաբնակ այդ նահանգները։ Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակային սահմանային այդ վեճը 1918 թ․ դեկտեմբերին դառձավ հայ-վրացական զինված հանդիպման՝ պատերազմի։ Երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հակական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան նահանգամասը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Փակվեցին ճանապարհները։ Բարեբախտաբար պատերազմը կարճ տևեց՝ շուրջ երեք շաբաթ։
Խնդիրն միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919 թ․ հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց <<չեզոք գոտի>>։ Կաչճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության ուղիները։
Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921 թ․ Ախալքալաքի նահանգը միացավ Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։
Հայ-արդբեջանական հարաբերությունները։ Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Արդրբեջանի հետ։ Առանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սամանային վեճերը։ Ադրբեջանը ձգում էր իշխել Լեռնային Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունքիը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920 թ․ գարնանից՝ նաև Խորհրդային Ռուսաստանը։
1918 թ․ վերջին անգլիացիների միջամտությամբ արգելվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղուցումը դեպի Շուշօ ու Արցախ։ Անգլիական հրամանատարության առակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Արցախ-Սյունքիքի հայություն չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը ձեռքին պայքարի ելավ իր ազատության ու մայր հայրենիքին միանալու համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Անդրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը։ Սակայն այդ բանակցությունները արդյունք չտվեցին։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայասանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Այդուհանդերձ՝ Հայաստանի կառավարությունը անում էր հնարավորինը՝ պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին, Ղարաբաղը համարելով անկախ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։

Շուշիի հայությունը 1920 թ․ մարտին երթարկվեց ահավոր սպանությանի։ Զոհվեց մոտ 8 հազար հայ։ Հայաստանի կառավարության որոշմամբ Դրոյի զորախումբը մտավ Ղարաբաղ։ Ապրիլի 25-ին արցախահայության 9-րդ համագումարը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը վերամիավորվել Հայաստանի յանրապետությանը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց՝ ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ, առանց որևէ կրակոցի, խորհրդայնվեց Ադրբեջանը։ Դրանից հետո վերջինս սկսեց պաշտպանել Խորհրդային Ռուսաստանը։ Խորհրդային Արդբեջանի կառավարությունը և Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունը վերջնագիր ներկայացրի Հայաստանի Հանրապետությանը։ Դրան հետևեց թուրք-թաթար-բոլշևիկ զինուժի հարձակվելությունը Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը իշխեց Լեռնային Ղարաբաղին։ Ավելի ուշ՝ 1921 թ․ հուլիսին, խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվուությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցբեց Ադրբեջանին։
Այդ տեսակետից ծանր ճակատագիր ունեցավ նաև Նախիջևանը։ 1919 թ․ կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի նահանգը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների առակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով երկրամասը գրեթե լիովին դատարկվեց։ Նախիջևանահայության մի մասը կոտորվեց, իսկ մյուսը հարկադրված դիմեց հայրենիքի հեռացումի։ 1920 թ․ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի ժամանակ, Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի նահանգը։Իսկ 1921 թ․ (Մոսկվայի և Կարսի պայմանագրերով) Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։
Միանգամայն այլ ընթացք ստացան իրադրաձությունները զանգեզուրում։ Հայց պատմության լուսավոր էջերից է Զանգեզուրի քաջակորով ժողովրդի ազգային-ազատագրական խայքարը թուրք-թաթար-բոլշևիկյան ոտնձգությունների դեմ։ Այդ պայքարը գլխավորվեց տաղանդավոր զորավար, ականավար քաղաքագետ ու գաղափարախոս Գարգեին Նժդեհը (1886-1955):

1920 թ․ աշնանը ինքնապաշտպանական չլսող կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։ Այն սկզբում հայտարարվեց Ինքնավար Սյունիք, ապա՝ Լեռնահայաստան, իսկ 1921 թ․ հոլիսին վերջնականապես միացվեց Խորհրդային Հայաստանին։ Ներկայումս Սյունիքի մարզը Հայաստանի կազմում լինելու համար հայ ժողովուրդը մեծապես պատական է Գ․ Նժդեհին։
Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա դրանք անմիջականորեն առնչվում էին Հայկական հարցին։

Posted in English 9

Unit. 7 I can describe my feelings

1. Complete the words and phrases
amazed
1. anxious
2. furious
3. astonished
4. thrilled
5. heartbroken
6. scared stiff
7. kissed

2. Write synonyms for these words and phrases.
worried – anxious
1. thrilled – excited
2. fed up – miserable
3. scared stiff – terrified
4. astonished – amazed

3. ABOUT YOU How might you feel in these situations? Write your answers using words from the table, or ask another student.
Somone hits your car because they were driving badly. I’d be furious.
1. You’ve just passed an important exam. I’d be anxious.
2. Your best friend has bought a car that you would to have. I am thrilled for her.
3. Your lovely old dog has just died. I would be very heartbroken and miserable.
4. A man walks up to you in the street and holds a knife to your face. I’d be furious.
5. You’re on holiday but you can’t go out because you’ve got a bad cold. I’d be upset.
6. You see someone you don’t know kissing your boyfriend/girlfriend. I’d be heartbroken, but that’s okay.
7. You have been chosen to make a speech at an important event. I would give an astonish speech.
8. You are going somewhere by plane and you don’t like flying. I would sleep or face my ‘fear’.

B. How emotional are you?
YOU AND YOUR EMOTIONS
a I’m an emotional person and I like to show my feelingsNo.
b I think I’m quite sensitive, so I try not to upset other people. No.
c I’m sensitive about appearance. No.
d When I’m in a bad mood, I sometimes hurt people’s feelingsYes.
e In general, I think I’m quite a moody person. No.
f When people have personal problems, I think I’m usually very sympathetic and supportiveYes.

5. Cricle the correct answer.
Try not to hurt his feelings.
1. Sarah’s not very emotional, and tends to hide her feelings.
2. You can talk to Gary easily about your problems; he’s very sympathetic.
3. Be careful what you say to Susan because she’s very sensitive.
4. You never know what Karen will be like because she’s so moody.
5. Brian is the most insensitive man I know; he upsets everyone.
6. Love, anger, and fear are all emotions.

6. Complete the sentences with a suitable word.
Caroline is very sensitive. She seems to know when someone has a problem.
1. Keep away from Elton – he’s in a bad mood today.
2. He upset his parents because he was so rude to them.
3. My children cooked all my meals when I was ill. They were very sympathetic.
4. I broke my leg and it was really painful, but my friends weren’t very supportive.
5. I’m in a really good mood today. I think it’s the fantastic weather.
6. Paul tends to upset people and hurt their feelings

Posted in Կենսաբանություն 9

Սպիտակուցներ

Սպիտակուցները պրոտեիններ և պոլիպեպտիդներ են։ Բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտներըկատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակությանմեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը: Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավոր, հացահատիկային բույսեր), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանումև բջջային ցիկլում: Ֆրեդերիկ Սենգերը 1958 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում: Ռենտգենային ճառագայթների դիֆրակցիայի մեթոդով 1950-ական թվականներին առաջին անգամ ստացվել է հեմոգլոբինի և միոգլոբինի եռաչափ կառույցները Մաքս Պեուցի և Ջոն Քենդրյուի կողմից համապատասխանաբար, որոնց համար 1962 թվականին նրանք ևս ստացել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ։ Սպիտակուցների մոլեկուլների չափսերի համեմատական պատկերը: Ձախից աջ՝ հակամարմին IgG, հեմոգլոբին, ինսուլին հորմոն, ադենիլատկինազա, գլյուտամինսինթետազա Սպիտակուցի չափսը կարող է չափվել ամինաթթվային մնացորդների քանակով կամ դալտոններով (մոլեկուլային զանգված), բայց մոլեկուլների հարաբերական մեծության պատճառով այն արտահայտվում է կիլոդալտոններով՝ կԴա։ Խմորասնկերի սպիտակուցները միջինում կազմված են 466 ամինաթթուների մնացորդներից և ունեն 53 կԴա մոլեկուլային զանգված։ Ներկայումս հայտնի ամենամեծ սպիտակուցներից մեկը՝ տիտինը, մտնում է մկանիսարկոմերների կազմության մեջ։ Այս սպիտակուցի իզոմորֆ ձևերն ունեն 3000-3700 կԴա մեծություն։ Մարդու ձկնաձև մկանի (լատ.՝ soleus) տիտին սպիտակուցը կազմված է 38 138 ամինաթթուներից։ Սպիտակուցների մոլեկուլային զանգվածի որոշման համար օգտագործվում են գել-ֆիլտրացիայի, պոլիակրիլամիդային գելում էլեկտրոֆորեզի, մաս-սպեկտորոսկոպիկական անալիզի, սեդիմենտացիոն անալիզի և այլ մեթոդներ։