Posted in Քիմիա

Մարտի 6-10

Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:

Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:

Մոլեկուլում  -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:

 Օքսիդները դասակարգվում են ըստ քիմիական հատկությունների.
.Հիմնային օքսիդներ՝ Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2O և այլն:

Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են:

Na2O⇒NaOH,CaO⇒Ca(OH)2

 Եթե օքսիդ առաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որը ցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպես կանոն հիմնային է:

նատրիումի օքսիդ՝ Na2O          կալցիումի օքսիդ՝   CaO

պղնձի (II) օքսիդ՝ CuO             պղնձի (I) օքսիդ՝  Cu2O

երկաթի (II) օքսիդ՝ FeO            մանգանի (II) օքսիդ՝   MnO

Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝  OH խմբից:
Լուծելի հիմքերը անվանվում են ալկալիներ:

Անլուծելի օքսիդների և նրանց համապատասխան հիմքերի միջև կապ հաստատվում է քայքայման ռեակցիայով: Տաքացնելիս այդ հիմքերը քայքայվում են՝ առաջացնելով համապատասխան օքսիդը:

Օրինակ՝   Mg(OH)2→t°MgO+H2O2Al(OH)3→t°Al2O3+3H2O

Հիմնային օքսիդի բանաձևը և անվանումը Լուծելի հիմքի ալկալու բանաձևը և անվանումը
 Na2O`  նատրիումի օքսիդ                         NaOH` նատրիումի հիդրօքսիդ
 K2O՝  կալիումի օքսիդ                          KOH` կալիումի հիդրօքսիդ
 Li2O`  լիթիումի օքսիդ                          LiOH՝ լիթիումի հիդրօքսիդ
 Cs2O՝  ցեզիումի օքսիդ  CsOH՝ ցեզիումի հիդրօքսիդ
 CaO՝ կալցիումի օքսիդ Ca(OH)2՝ կալցիումի հիդրօքսիդ
 SrO՝  ստրոնցիումի օքսիդ Sr(OH)2՝ ստրոնցիումի հիդրօքսիդ
BaO՝ բարիումի օքսիդBa(OH)2՝ բարիումի հիդրօքսիդ

Author:

Բարև ձեզ ես Գոհար Սանոյանն եմ: Դուք այցելել եք իմ ուսումնական բլոգը: Հուսով եմ շուտ դուրս կգաք:)

Leave a comment