Posted in Կենսաբանություն

Մարտ ամսվա ամփոփում

  1. Ներկայացնել արյան բաղադրությունը։
    Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:
  2. Ներկայացնել արյան մակարդումը։
    Արյան մակարդում օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը, և կանխվում հետագա արյունահոսությունը։
  3. Ներկայացնել սրտի կառուցվածքը։
    Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է և կազմված է աջ նախասրտից, ձախ նախասրտից, աջ փորոքից, և ձախ փորոքից։
  4. Ներկայացնել արյան մեծ և փոքր շրջանները։
    Արյունը շարժվում է արյան շրջանառության երկու` մեծ և փոքր շրջաններով:
    Ձախ փորոքի կծկման հետևանքով արյունը մղվում է աորտա, որը ամենախոշոր արյունատար անոթն է:Աորտայից դուրս եկող զարկերակներն աստիճանաբար ճյուղավորվում և, ի վերջո հյուսվածքներում, վերածվում են մազանոթների, որոնց պատերից թթվածինը և սննդանյութերն անցնում են հյուսվածքային հեղուկ և ապա բջիջներ: Այստեղ արյունը հարստանում է ածխաթթու գազով և կենսագործունեության արգասիքներով, ապա անցնում է երակներ, որոնք, միմյանց հետ միավորվելով, դառնում են ավելի խոշոր երակներ: Վերջիններս վերին և ստորին սիներակներով բացվում են աջ նախասիրտ: Այստեղ ավարտվում է արյան շրջանառության մեծ շրջանը:
  5. Ներկայացնել սրտամկանի ինֆակտը։
    Սրտամկանի ինֆարկտը դա սրտի հիվանդություն է, երբ դադարում է կամ նվազում է արյան շրջանառությունը։ Պատճառներն են սթրեսսը, ալկոհոլի չարաշահումը, ծխելը, և ոչ առողջ սննդակարգը։
  6. Ներկայացնել գլխուղեղի կաթվածը։
    Գլխուղեղի կաթվածը դա հիվանդություն է, երբ ուղեղը հրաժարվում է կատարել այն ֆունկցիաները, որոնք կարևոր են մարդու համար։ Ախտանիշներն են, շարժան անընդհունակություն, խոսքը ասելու դժվարություն։ Պատճառներ են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, և ոչ օգտակար սննդակարգ։ Ինսուլտը զարգանում է շատ արագ, և մարդուն պետք է բուժել ընդամենը 3 ժամվա ընթացքում
  7. Ներկայացնել շնչառական համակարգի կառուցվածքը։
    Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և գազափոխանակության օրգաններից։ Օդատար ուղիներն են քթի խոռոչը, քթըմպանը, կոկորդը, շնչափողւ և բրոնխները, իսկ գազափոխանակության օրգաններն են թոքերը:
  8. Ներկայացնել շնչառությունը ինչպես է կապված արյան համակարգի հետ։
    Երբ մարդը շնչում է, այդ ընթացքում օդը մտնում է դեպի արյուն և բոլոր օրագնները, և սիրտը մատակարարում է արյուն ամբողջ մարդու մարմնով։
  9. Հղումներով ներկայացնել մարտ ամսվա բլոգային աշխատանքները։
    Կենսաբանության բաժնի հղում
    Սրտի կառուցվածք
    Արյան խմբեր
    Թոքեր
    Շնչառության նշանակությունը

Author:

Բարև ձեզ ես Գոհար Սանոյանն եմ: Դուք այցելել եք իմ ուսումնական բլոգը: Հուսով եմ շուտ դուրս կգաք:)

Leave a comment